Մեդիամաքս-ը Քոչարյանի նամակը Էրդողանին տարածել էր դեռեւս 2005թ.
21.09.2001. Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը
26 Օգո 2011  
26.08.2011  |  15:52   |   Թերթեր և ամսագրեր

28.08.2002. Առանց համայնքների համաչափ եվ բազմակողմանի զարգացման, երկրի ամբողջական զարգացումը գրեթե անհնար է

Հայաստանի համայնքների միությունն այսօր հրավիրել էր երրորդ` արտահերթ հանմագումարը։ Համագումարին մասնակցում էին շուրջ 6.390 պատվիրակներՙ Հայաստանի բոլոր համայնքներից։ Համագումարի հրավիրյալների թվում էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ։

Միության վարչության անդամ Էմին Երիցյանը, մեկնաբանելով արտահերթ համագումարի հրավիրման անհրաժեշտությունը, նշեց, որ դա պայմանավորված է մասնավորապես առաջիկա ՏԻՄ ընտրություններով, քանի որ սովորաբար, ընտրությունից ընտրություն "սերնդափոխություն" է լինում ոլորտում։ Բացի այդ, ընդունվել է "Տեղական ինքնակառավարման մասին" նոր օրենք, եւ հարկ է քննարկել թերություններն ու դրական կողմերը։ "Մենք ուզում ենք նաեւ տեղական ինքնակառավարմանը նոր որակ հաղորդել", ասաց նա։

Համագումարի մասնակիցներին ողջունեց եւ ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ "Հայաստանի ընդհանուր զարգացման ծրագրերում համայնքներն այսուհետ պետք է ունենան իրենց նոր տեղն ու դերը։ Առանց համայնքների համաչափ եւ բազմակողմանի զարգացման, երկրի ամբողջական զարգացումը գրեթե անհնար է։ Համոզված եմ, որ ուժեղ եւ ինքնուրույն համայնքները ուժեղ հասարակության հիմքն են։ Կցանկանայի, որ համայնքների միությունն աշխատի հենց այդ սկզբունքով, բայց եւ համայնքների միության ավելորդ քաղաքականացումը կվնասի հենց համայնքների կայացման գործընթացին"։

Նախագահը նշեց, որ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը պարզապես կարգախոս չէ, այն բարեփոխումների քաղաքականության էական բաղկացուցիչ է։ Բարեփոխումների հիմնական իմաստը տոտալիտար պետական կառուցվածքից ժողովրդավարականին անցնելն է, իսկ դա առաջին հերթին ենթադրում է իշխանությունների տարանջատում ու ապակենտրոնացում։ Կառավարությունը քայլ առ քայլ հետ է քաշվում տնտեսության օպերատիվ կառավարումիցՙ դառնալով տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմին։ Ռ. Քոչարյանի խոսքերով, ավելի ու ավելի շատ գործառույթներ են հանձնվում ինքնակառավարման մարմիններին. պետական կառուցվածքի այդ մոդելը հաջող իրագործված է Եվրոպայում, իսկ հիմնական դրույթներն ամրագրված են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայում։

"Մենք հետեւողական շարժվում ենք ճիշտ եւ փորձված ուղղությամբ։ Եւ այստեղ իսկապես ծագում է շահերի բնական բախում. 
նախարարությունները դժվարությամբ են հրաժարվում իրենց լիազորություններից` պատճառաբանելով համայնքների դեռեւս լիարժեք կայացված չլինելը, համայնքներն ուզում են բոլոր հնարավոր լիազորությունները միանգամից` գտնելով, որ կենտրոնական մարմինները դժկամությամբ են հրաժարվում իշխանությունից։ Կարծում եմ, երկու կողմերն էլ որոշ չափով իրավացի են, որոշ չափով` ոչ", նկատեց Ռ. Քոչարյանը։ Ըստ նրա, հակասության պատճառները շատ են, բայց հիմնականը նա համարում է համայնքների զարգացման աստիճանի անհամաչափությունը։ "Պետք է համբերատար լինել, եւ հասկանալ, որ ժամանակ է պետք` եւ կառավարության, եւ համայնքների համար` լիազորությունների աստիճանաբար փոխանցման առումով։ Համոզված եմ, որ համայնքների գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, եթե նրանք ավելի լայն լիազորություններ եւ ֆիանանսական ավելի մեծ հնարավորություններ ունենան։ Դա կբարձրացնի մարդկանց հոգսերին արձագանքելու եւ տեղական նշանակության հարցերը լուծելու օպերատիվությունը"։

Միաժամանակ նախագահը նշեց, որ համայնքները եւս չպետք է ձեռքերը ծալած նստեն եւ սպասեն, թե երբ կառավարությունը տվյալ համայնքում ինչ-որ քայլեր կձեռնարկի։ "Պետությունն իր հերթին շարունակելու է մեծածավալ ռեսուրսներ ներգրավել ենթակառուցվածքների եւ համայնքային զարգացման ծրագրերի իրականացման համարՙ տարածաշրջանում ամենալավ ճանապարհները, շուրջօրյա ջրամատակարում, ոռոգման հուսալի համակարգ եւ այլն ունենալու համար։ Սակայն համայնքները պետք է գիտակցեն, որ առանց իրենց անմիջական մասնակցության, նմանատիպ ծրագրերն անարդյունավետ են։ Ձեր մասնակցությունը զուտ ձեւական պահանջ չէ, այն վկայում է համայնքի ղեկավարության շահագրգռվածության մասին։ Տեղական ինքնակառավարման կայացած մարմինները պետության կայունության կարեւոր գործոն են։ Իշխանության ապակենտրոնացումը նշանակում է նաեւ պատասխանատվության ապակենտրոնացում", ասաց Ռ. Քոչարյանը։

Հանրապետության ղեկավարը նկատեց, որ վստահությունը նախագահի եւ կառավարության նկատմամբ չպետք է այդքան սերտորեն կապված լինի ամենօրյա կենցաղային հարցերի լուծման հետ։ Ըստ նրա, ոչ մի կառավարություն դրան չի դիմանա։ Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե կառավարությանը չեն սիրում, Ռ. Քոչարյանը նշեց, որ անցումային շրջանում ոչ մի երկրում կառավարությանը չեն սիրում` "կառավարությունը ոչ թե սիրելու, այլ անցումային շրջանում ակտիվ, վճռական բարեփոխումներ իրականցնելու համար է", ասաց նա։

Ըստ Ռ. Քոչարյանի, շատ անելիքներ կան լիազորությունների տարանջատման առումով, մարդիկ հստակ պետք է իմանան, որ մարմինն ինչպիսի գործառույթներ պետք է իրականցի։ Եվ հաճախ են լինում դեպքեր, երբ մարզեր կատարծ այցելությունների ժամանակ, գյուղացիներն այնպիսի խնդիրներով են դիմում նախագահին, որոնք զուտ համայնքի շրջանակներում լուծվող հարցեր են։

Համագումարում ելույթ ունեցողները եւս կարեւորեցին համայնքների կայացման նշանակությունը, նշելով, որ հզոր պետության հիմքը հզոր համայնքն է։ Համագումարի վերջում ընդունվեց բանաձեւ` որտեղ մասնավորապես նշվում է, որ Հայաստանում տեղական ինքնակառավարումը դեռեւս սահմանադրական եւ օրենսդրական ամրապնդման կարիք ունի, առաջ է քաշվում սահմանադրական բարեփոխումների միջոցով տեղական ինքնակառավարման երկմակարդակ համակարգի, ԱԺ-ի համայնքների պալատի ստեղծումը, ինչպես նաեւ առանձին կառույցի ստեղման անհրաժեշտությունը, որը պետք է զբաղվի ինքնակառավարման հարցերով եւ արագ արձագանքի առաջ եկած խնդիրներին։ Բանաձեւում նաեւ հավաստիացվում է, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունները երկրում ժողովրդավարության, արդարության էական առաջընթացի քայլ կլինեն։ Նշվեց նաեւ, որ նոյեմբերին, ՏԻՄ ընտրություններից հետո, միությունը կհրավիրի համաժողովՙ ընտրությունների արդյունքներն ամփոփոելու եւ գնահատելու նպատակով։

www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: