"Երկիր" օրաթերթ. Ինչի°ն կծառայի Ռոբերտ Քոչարյանի կայքը
03.02.2004. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը "Բազե. Ձմեռ 2004"
14 Հուն 2011  
14.06.2011  |  14:27   |   Ելույթներ և ուղերձներ

29.07.2002. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնի ուղերձը Համահայկական երիտասարդական հավաքին

Ողջունում եմ "Բազե" համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ու կազմակերպիչներին:

Կարեւոր եւ խրախուսելի է երիտասարդական հավաք անցկացնելու գաղափարը: Այն կոչված է ոչ միայն դառնալու բովանդակալից եւ ուսուցողական ժամանց Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի երիտասարդների համար, այլեւ կոչված է խթանելու մեր երիտասարդության ազգային եւ հասարակական ակտիվությունը: 

Հայաստանի գեղատեսիլ վայրերում նման հավաքների հրավիրումը, կարծում եմ, պետք է դառնա ավանդական: Այս առաջին փորձի հաջողությունը կընդլայնի մասնակիցների աշխարհագրությունը` վերածվելով իսկապես համահայկական երիտասարդական միջոցառման, որի մասնակիցներն իրենց օրինակով քարոզում են առողջ ապրելակերպ եւ ցուցաբերում ազգային մշակույթի իմացություն եւ հայրենասիրություն:

Մեր առանձնահատուկ ուշադրությունը երիտասարդության խնդիրներին, նրանց կրթության, աշխատանքի, հանգստի կազմակերպման հարցերին պայմանավորված է պարզ ցանկությամբ. տեսնել առողջ, կիրթ եւ հայրենիքին օգտակար նոր սերունդ: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երկրի վաղվա օրը հուսալի ձեռքերում է:
Առաջին համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին մաղթում եմ հաճելի հանգիստ եւ անհաշտ մրցակցություն: Ցանկանում եմ, որ բոլորդ Դիլիջանից վերադառնաք ոչ միայն վառ տպավորություններով, նոր լիցքերով, այլեւ նոր ծրագրերով, ֆիզիկապես կոփված եւ հոգեպես հարստացած:                                                         

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: