"Ոսկե Ծիրան"-ի համառոտ հանրագիտարան
14.07.2005. "Ոսկե Ծիրանը" հայ կինոյի ավանդույթները վերականգնելու լավ
14 Հուլ 2011  
14.07.2011  |  23:17   |   Համացանց

29.09.2006. Կեցցե~ Հայաստանը. այս շաբաթվա վերջին կմեկնարկի Հայաստանի տարին Ֆրանսիայում

"Հայաստան, իմ բարեկամ" կարգախոսով շաբաթվա վերջին կայանալիք գալա-համերգով և այլ միջոցառումներով կմեկնարկի Հայաստանի տարին Ֆրանսիայում` ամրապնդելով բարեկամությունը Ֆրանսիայի և Հայաստանի միջև:

Փարիզից ժամանած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են բարձրաստիճան պաշտոնյաներ և հանրահայտ անձինք, կգլխավորի առաջին անգամ տարածաշրջան այցելող Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Սիրված երգիչ Շառլ Ազնավուրը երաժշտական աշխարհի իր բարեկամների հետ հանդես կգա բացօթյա համերգով:

Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման և փակման խորհրդանշական ժամկետներ են ընտրված երկու երկրների անկախության օրերը` սեպտեմբերի 21-ն ու 2007 թվականի հուլիսի 14-ը:

Այս իրադարձության առնչությամբ Երևանի Մաշտոցի, Բաղրամյան և Սայաթ-Նովայի պողոտաների հատման մասում գտնվող հրապարակը կկոչվի Ֆրանսիայի անվամբ:

Ֆրանսիայից ժամանող պատվիրակության կազմում են արտաքին գործերի, մշակույթի և այլ նախարարներ, Փարիզի քաղաքապետը, Օրսե և Լուվր թանգարանների տնօրենները:

450 հազարանոց հայ համայնք ունեցող Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումները կսկսվեն հոկտեմբերի 18-ին` անկախության 15-ամյակին նվիրված մեծ համերգով: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանի հավաստմամբ` առաջիկա ամիսներին նախատեսվում է մոտ 500 միջոցառում անցկացնել Ֆրանսիայի 125 քաղաքներում:

"Հայկական մշակույթը կներկայացվի նույնիսկ այնտեղ, որտեղ ոչ միայն հայկական համայնք, այլը անգամ մեկ հայ չկա, բայց կա հետաքրքրություն հայերի ու Հայաստանի նկատմամբ",- ասում է Նալբանդյանը:

Լուվրում կբացվի "Սուրբ Հայաստան" խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն եզակի նմուշներ էջմիածնից, Մատենադարանից և Հայաստանի պատմության թանգարանից: Առաջին անգամ Հայաստանից դուրս կբերվեն 40 խաչքարեր և կցուցադրվեն Փարիզում:

Ողջ տարվա ընթացքում կցուցադրվեն հայ անվանի գեղանկարիչների, լուսանկարիչների աշխատանքներ, նոր և հին հայկական ֆիլմեր, կներկայացվի նաև ջազային, էստրադային և դասական երաժշտություն:

Ըստ Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանձնակատար, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի` կարևոր և հետաքրքրիր միջոցառում է հայ երեխաների այցը Ֆրանսիա:

"Տարվա ընթացքում մոտ 1000 հայաստանցի երեխաներ կայցելեն Ֆրանսիա և կապրեն ընտանիքներում` ծանոթանալով ֆրանսիական մշակույթին ու կենցաղին: Այս կերպ մարդկային կապերի հարստացման հիմք է դրվում, ինչը երկու ժողովուրդների բարեկամության զարգացման գրավականն է",- ասում է Սարգսյանը:

Երեխաների ճանապարհածախսի համար Ֆրանսիայի Սենատը և Ազգային ժողովը 100000 եվրո են տրամադրել: Փարիզում նախատեսված Շառլ Ազնավուրի համերգի հասույթը ևս կհատկացվի այս ծրագրին:

Ֆրանսիայում Հայաստանի տարին կեզրափակվի հաջորդ տարվա սեպտեմբերին` Արամ Խաչատրյանին և Մորիս Ռավելին նվիրված համերգով: 

ArmeniaNow.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: