10.05.2001. Ռոբերտ Քոչարյանի խոսքը Հայաստանին նվիրված ներդրողների
"Երկիր" օրաթերթ. Ինչի°ն կծառայի Ռոբերտ Քոչարյանի կայքը
13 Հուն 2011  
13.06.2011  |  15:57   |   Հարցազրույցները

30.08.2001. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ "ՎԱԼԵՆՍԻԱ" ՔՈԹԵՋԱՅԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Պայմանավորվենք այսօր հիմնականում խոսել տուրիզմի զարգացման վերաբերյալ:

Երկու-երեք տարի առաջ սկսեցինք տուրիզմի մասին շատ ավելի ակտիվ խոսել, կառավարական որոշ կառույցներ ձեւավորել: Նպատակը հետեւյալն էր. քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի միջոցառումներն օգտագործել տուրիզմի զարգացումը խթանելու համար: Կարծում եմ, հաջողվեց, քանի որ տուրիզմի զարգացման ենթակառուցվածքում այսպիսի օրինակներ ունենք. մեկ-երկու ամսվա ընթացքում Երեւանում հինգհյուրանոց է բացվում, կառուցվում են եւս մի քանիսը Սեւանում, Վանաձորում, Գյումրիում, բավականին լուրջ աշխատանք է տարվում մի շարք հյուրանոցների որակի բարձրացման առումով: Համոզված եմ, որ հյուրանոցային դաշտում եւս մրցակցություն կստեղծվի, ինչն այդ բիզնեսի որակի եւ գների վրա լուրջ ազդեցություն կունենա, իսկ գինը տուրիզմի զարգացման ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է: Ամեն ինչ այստեղ բերելու է այդ բաղադրիչի մատչելիությանը եւ տուրիզմի զարգացմանը: Այս տարի ինչ ծրագրում էինք այդ բնագավառում իրագործում ենք, դեռ մի բան էլ ավելի: Ընդհանրապես այցելուների թվի տոկոսային հարաբերակցության մեջ արդեն ունենք զբոսաշրջիկների քանակի հետաքրքիր աճ: Համոզված եմ, մինչեւ տարեվերջ այդ դինամիկան շարունակվելու է:

Կոնկրետ այս "Վալենսիա" համալիրը բավականին հետաքրքիր եւ տպավորիչ է: Կարեւոր է նաեւ, որ կա զարգացման ծրագրեր: Դուք տեսնում եք շինարարություն է կատարվում չորս կողմը: Բավական լավատես եմ: Ուրախ եմ, որ նաեւ մասնավոր բիզնեսն է արձագանքում կառավարության` այս բնագավառը զարգացնելու ջանքերին: Պետությունը որեւէ լումա բյուջեից չի ծախսել, մենք ուղղակի աջակցել ենք, պայմաններ ենք ստեղծել նորմալ բիզնես ծավալելու համար:

ՀԱՐՑ "Հայլուր" ծրագիր - Պարոն Նախագահ, ինչպես գիտեք հիմնախնդիր կա հյուրանոցների գների հետ կապված, եւ շատ զբոսաշրջիկներ այդ պատճառով հրաժարվում են գալ Հայաստան: Պետական որեւէ լծակ կա± այդ խնդիրը կարգավորելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ոչ, չկա եւ շատ սխալ կլիներ, եթե նման լծակ պետությունն ունենար: Իսկական լծակը հետեւյալն է` խթանել այդ բիզնեսը: Ի դեպ, պետք է ասեմ, որ բարձր գները հնարավորություն, պայմաններ ստեղծեցին այդ բնագավառում լրացուցիչ ֆինանսավորում ներգրավել: Այսօր բնակարաններ վարձելը եւս բիզնես է, տարբերակ, որն ավելի էժան է, քան հյուրանոցներում երկարաժամկետ ապրելը: Այստեղ, իհարկե, խնդիրներ կան, բայց ամեն մի գործարար, ամեն հյուրանոցի տեր ինքն է որոշում, թե ինչ գներ սահմանել: Կարեւորը, որ այդ դաշտում իրական մրցակցություն լինի, ինչը կբերի գների շատ նորմալ մակարդակի: Դուք տեսնում եք, որ այսօր շատ այլ ծառայություններում կա լուրջ մրցակցություն, եւ գներն, իսկապես, մատչելի են: Հաճելի է, որ նոր ծառայություններ են ձեւավորվում, օրինակ մեքենաների վարձակալության: Այն, ինչ այս տարվա ընթացքում կատարվեց, պետք է ասեմ, եթե տոնակատարությունները չլինեին, միգուցե արվեր երեքից հինգ տարվա ընթացքում: 

ՀԱՐՑ "Հայլուր" ծրագիր - Պարոն Նախագահ, արդյոք զբոսաշրջիկների հոսքը ժամանակավոր չէ եւ հյուրանոցների այս սպասարկումը կապված չէ 1700-ամյակի տոնակատարությունների հետ: Արվո±ւմ են ինչ-որ քայլեր, որպեսզի Հայաստանը հետագա տարիներին եւս դառնա զբոսաշրջության կենտրոն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Այս տեսակի կապիտալ ներդրումներն ուղղված են հենց այդ նպատակին: Այն, ինչ մենք անցյալում ունեցել ենք` չնչին է, հատկապես հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը եւ այն ներուժը որ կա երկրում տուրիզմի զարգացման համար: Իսկապես, մենք շատ տեսարժան վայրեր ունենք ցույց տալու: Շատ հաջողված կարող է լինել եւ° էկոտուրիզմը, եւ° մշակութային տուրիզմը, եւ° կրոնական տուրիզմը: Ուղղությունները տուրիզմում բավական շատ են, եւ Հայաստանն այդ առումով մեծ ներուժ ունի: 

ՀԱՐՑ "Արմենպրես" լրատվական գործակալություն - Պարոն Նախագահ, տուրիստական գործակալություններին հետաքրքրում է նաեւ ինքնաթիռների չվերթների գները, որն ուղղակի ազդում է ընդհանուր փաթեթի գնի վրա: Ի±նչ փոփոխություններ կան այդ առումով:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ճիշտ եք նշում: Հյուրանոցների մասով ես հիմա արդեն անհանգստություն չունեմ:  Մրցակցության արդյունքում մենք արդեն եւ որակի, եւ սպասարկման առումով բավական նորմալ մակարդակ ունենք: Համաձայն եմ, մյուս խնդիրը լինելու է ընդհանրապես օդանավակայանի կառավարումը եւ հայկական ավիաուղիների տոմսերի սակագները: Այսօր արդեն բանակցում ենք միջազգային համբավ ունեցող ընկերությունների հետ օդանավակայանի կառավարման խնդիրները լուծելու համար: Պետք է ասեմ, որ պայմանագրերի վրա հիմա աշխատում ենք: Կառավարման խնդիրները լուծելուց հետո, հայկական ավիաուղիներն ավելի հետաքրքիր կլինի նաեւ խոշոր ներդրողների, այլ ընկերությունների համար: Սրանք փոխկապակցված հարցեր են, մեկն առանց մյուսի բավական դժվար է լուծել, իսկ եթե փորձենք առաջնայնությամբ մոտենալ, ապա, մասնագետների կարծիքով, լավ կառավարվող օդանավակայանի խնդիրը շատ ավելի հաջողված լուծումներ կունենա: Տուրիզմի զարգացման համար ամենամեծ խնդիրը մեր ավիացիայի այսօրվա վիճակն է: ներն առնվազն երեսուն տոկոսով պետք է իջեցվեն, իսկ դա կարող է ապահովել արդյունավետ կառավարումը:

ՀԱՐՑ "Արմենիա" հեռուստատեսություն - Պարոն Նախագահ, տարվա սկզբին թվեր էինք կանխատեսում եւ զբոսաշրջիկների թվի, եւ աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ: Այս փուլում կարո±ղ ենք ասել, որ արդարացել են մեր կանխատեսումները:

ՊԱՏԱՍԽԱՆ - Իմ գնահատականով, այո, կանխատեսումներն արդարանում են: Դեռ ընթացքի մեջ է, սակայն արդարանում են: Տարվա արդյունքները կամփոփվեն, կհրապարակվեն տարվա վերջին:

ՀԱՐՑ "Հայոց աշխարհ" օրաթերթ - Հայաստանում այսօր զարգանում է նաեւ տուրիզմի մի յուրօրինակ տեսակ` քաղաքական տուրիզմը: Որոշ քաղաքական գործիքչներ զբաղվում են քաղաքական տուրիզմով: Մասնավորապես, Աշոտ Մանուչարյանը շրջում է մարզից մարզ, իրեն որոշ արտահայտություններ է թույլ տալիս, հետո նեղսրտում, թե իրեն հետապնդում են: Ինչպե±ս եք վերաբերում այդօրինակ զբոսաշրջությանը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Յուրահատուկ ձեւ է տուրիզմի, առաջին անգամն եմ լսում... Այսօր մենք խոսում ենք տուրիզմի եւ այն քայլերի մասին, որոնք արվում են մասնավոր բիզնեսի ու պետության կողմից տուրիզմը զարգացնելու, զբոսաշրջիկների ներհոսքն ավելացնելու համար: Դուք մարդու անուն եք տալիս, որից եղած տուրիստներն էլ երկրից ուղղակի կփախչնեն... Դրա համար միգուցե փորձենք ավելի հետաքրքիր թեմաներից խոսել: 

Բայց տվյալ անձից հեռանալով, պետք է ասեմ, որ տուրիզմի զարգացման համար կարեւորագույն գործոններից մեկը երկրի քաղաքական կայունությունն է եւ ներքաղաքական մթնոլորտը: Ակնհայտ է, որ որեւէ երկրում ներքաղաքական լարվածությունը տուրիզմի զարգացումը չի խթանում, ճիշտ հակառակը. հրապարակներում ագրեսիվ գորգոռալը երբեք տուրիստների լրացուցիչ հոսք երկիր չի բերում: Կարծում եմ, սա բացարձակ ճշմարտություն է: 
Այդ առումով, կարծում եմ, այն, ինչ արվում է, կատարվում է ուղղակի խանգարելու համար այն դրական միտումները, որոնք նկատվում են այսօր արդյունաբերության բնագավառում, տուրիզմում: Քանի որ իրենց հռչակած նպատակները բավական պարզ են, իսկ նշված դրական միտումները խանգարում են այդ նպատակներին հասնելուն: Հենց դրա համար էլ արվում է այդ ամենը: Այստեղ որեւէ այլ գնահատական չունեմ:

Բայց, ժողովրդավարական երկիր է, եւ յուրաքանչյուր մարդ ազատ է օրենքի շրջանակում արտահայտվել, ինչ-որ քայլեր ձեռնարկել: Դա այդ մարդկանց խղճի վրա պետք է մնա, նաեւ ժողովրդի եւ երկրի նկատմամբ տվյալ անձանց, կուսակցությունների պատասխանատվության խնդիրն է:
Կարծում եմ, նման դեպքերում նաեւ ժողովուրդը պետք է նրանց պատասխանը տա, հասկանալով, որ նման քայլերն, առաջին հերթին, ուղղված են իր գրպանին:Ապակայունացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ հարվածում է պետության, ժողովրդի գրպանին: Սա եւս պարզ ճշմարտություն է:

ՀԱՐՑ "Պրոմեթեւս" հեռուստաընկերություն - Պարոն Նախագահ, արդյո±ք լիարժեք են ներկայացվում տուրիզմի առումով մեր հնարավորությունները:
 
ՊԱՏԱՍԽԱՆ - Երեւի դուք նկատել եք, որ վերջերս մենք շատ ակտիվ մասնակցում ենք տարբեր ցուցահանդեսների: Պետք է ասեմ, մեր տաղավարները բավականին հարուստ են լինում եւ սովորաբար նման ցուցահանդեսների ժամանակ այցելուները մեծ ուշադրություն են դարձնում հայկական էքսպոզիցիայի վրա: Տուրիզմի զարգացման համար կարեւոր է նաեւ պետության դերը այս հարցում. ակտիվ մասնակցել ցուցահանդեսներին, ներկայացնել Հայաստանի տուրիստական հնարավությունները, այնպես անել, որ մեր երկիրը տարբեր բուկլետներում, տուրիզմի վերաբերյալ հրապարակումներում իր տեղն ունենա: Պետք է խոստովանենք, որ բավական երկար ժամանակ, կարծես, այդ գործն անտեսվում էր: Ուղղակի այժմ անհրաժեշտ է շատ ակտիվ ու նպատակաուղղված աշխատանք: Հակառակ դեպքումª ոչինչ չի ստացվի: 

ՀԱՐՑ “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթ - Պարոն Նախագահ, արդյոք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներն են ստեղծվել տուրիզմի զարգացման համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Չեմ կարծում, որ բոլորը: Չեմ կարծում, որ պետությունը պետք է փորձի պետական միջոցներով ճեղքերը լրացնել: Պետք է ուղղակի օգնել մասնավորին` ճիշտ ներդրումներ անել, քիչ քաշքշուկներ ունենալ եւ, իհարկե, հարկային դաշտը բարենպաստ լինի մասնավորի համար: Տվյալ դեպքում, շուկան ինքը պետք է որոշի, թե որ ծառայությունն ինչ չափով... Դա կախված է նաեւ հենց տուրիզմի կառուցվածքից, ինչ կարգի տուրիստներ են գալիս, տուրիզմի որ ուղղությունն է Հայաստանի համար այսօր հարմար: Բավական հարցեր կան շուկայից կախված, չփորձենք այսօր պետական միջամտությամբ խանգարել այդ հետաքրքիր գործընթացին:

ՀԱՐՑ "Հայլուր" ծրագիր - Պարոն Նախագահ, տուրիզմի բնագավառում արտասահմանյան ներդրումներ կարծես առանձնապես չեն արվում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Համամիտ չեմ, ուղղակի տեղեկացված չեք: Հյուրանոցային բիզնեսում պայմանավորվածություններ կան: Օրինակ, “Արմենիա” հյուրանոցի երկրորդ մասնաշենքում այսօր բավական լուրջ շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանք արտասահմանյան ներդրումներ են Միացյալ Նահանգներից, եւ ընդհանարպես ներդրումների ծավալը “Արմենիա” հյուրանոցի վերանորոգման գործում լինելու է մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի չափ: Առաջին փուլն ավարտվելու է գալիք տարվա մայիսին: ՙԱնի՚ հյուրանոցի մի մասն արդեն աշխատում է բավական հաջող, մյուս մասում աշխատանքներ են կատարվում, որտեղ ներդրումները նույնպես Միացյալ Նահանգներից են: “Երեւան” հյուրանոցում` իտալական ներդրումներ են: “Նորք” հյուրանոցը, որ նոր է բացվել, բավական հետաքրքիր կոնցեպցիայով հյուրանոց է, նման վեց հյուրանոց է բացվելու Հայաստանում, տարբեր շրջաններում: Երկրորդն այժմ կառուցվում է Սեւանի ափին` Շորժա գյուղի մոտ, մյուսը` Ձորագեսում: Բավական հետաքրքիր կոնցեպցիա է, իսկ ներդրողը նույնպես ամերիկահայ է: 

ՀԱՐՑ "ԻՏԱՌ-ՏԱՍՍ" լրատվական գործակալություն - Պարոն Նախագահ, կարելի է ասել, որ տուրիզմը Հայաստանի տնտեսության գերակա, ամենաեկամտաբեր եւ ամենաառաջատար ճյուղերից է լինելու: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Պետք է նման կարգի նպատակներ դնենք մեր տնտեսության բոլոր ուղղությունների առջեւ: Որը կհաջողվի նաեւ կյանքը, աշխատանքի որակը ցույց կտան, տարածաշրջանում ընդհանուր քաղաքական իրավիճակը եւս իր ազդեցությունը կունենա: Տուրիզմը բիզնեսի ամենահետաքրքիր եւ շահավետ ճյուղերից մեկն է աշխարհում: Երկրներ կան, որոնց բյուջեի մի զգալի մասը տուրիզմով է պայմանավորված: Տարեկան 70 միլիոնից ավել տուրիստ է այցելում Ֆրանսիա: Հունաստանի բյուջեում եւս տուրիզմը զգալի տեղ է զբաղեցնում: Թուրքիայի տուրիստական բիզնեսը շատ ակտիվ զարգացավ վերջին տասը-տասնհինգ տարվա ընթացքում:

ՀԱՐՑ "Արմենիա" հեռուստատեսություն -  Պարոն Նախագահ, երկրի ներքաղաքական իրավիճակը լարվում է, հնչում են իշխանափախության կոչեր...

ՊԱՏԱՍԽԱՆ - Հանրապետությունում ներքաղաքական լարվածություն չկա, կան լարվածություն ստեղծելու փորձեր:
Այո, կան լարվածություն ստեղծելու փորձեր: Բայց այստեղ որեւէ մեծ խնդիր չեմ տեսնում: Այդ ամենին առանձնապես ուշադրություն չեմ դարձնում մի քանի պատճառով: Առաջինըª պարզապես ժամանակ չունեմ, իրոք, աշխատանքի ծավալը բավականին մեծ է: Մարդիկ կան, որ պարապ են, այլ անելիք չունեն եւ կարող են ամեն օր ժողովներ անել:
Եվ երկրորդը` իսկապես մի շարք մարդկանց լուրջ չեմ ընդունում: 

ՀԱՐՑ "Արմենիա" հեռուստատեսություն - Պարոն Նախագահ, վաղը Ձեր ծննդյան օրն է, ինչը կլինի Ձեզ համար ամենալավ նվերը: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Ընդհանրապես ոչ նվեր տալ եմ սիրում, ոչ ստանալ: Երբ առաջին դեմք ես լինում, ծննդյան օրը կամ տոնական օրերը, եթե տեղիք տաս, շատ տհաճ երեւույթների կարող են հանգեցնել: Ես ուղղակի դա տանել չեմ կարող, դրա համար էլ ծնունդներ չեմ անում: Պաշտոնական բոլոր օղակները գիտեն, որ նվերներ չեմ ընդունում:

Լավ գիտեք, տոտալիտար հասարակարգում ինչ էր նշանակում ղեկավարի ծննդյան օր: Ես կարծում եմ, հասարակությունը կփոխվի, եւ ծնունդ անելը պաշտոնական կախվածության արտահայտություն չի լինի: Ես չեմ ասում, թե ամեն ինչ կեղծ է, բայց այդ ամենի մեջ բավական մեծ կեղծ գործոն կա, եւ նորմալ մարդը դա չպետք է տանի: 

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: