05.07.2005. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը օրվա
30.09.2005. Ռ.Քոչարյան."Մեր նպատակն է սահմանադրությունը դարձնել ապրող
05 Հուլ 2011  
05.07.2011  |  10:45   |   Ելույթներ և ուղերձներ

30.09.2005. Քոչարյանի խոսքը Սահմանադրության տասնամյակի կապակցությամբ

Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,

Ուրախ եմ, որ ձեւավորվել է լավ ավանդույթ եւ վերջին տասը տարիների ընթացքում Երեւանը դարձել է սահմանադրական արդարադատության միջազգային խորհրդաժողովների վայր: Այս խորհրդաժողովը հոբելյանական է: Իր կազմով եւ քննարկվող հարցերի հրատապությամբ, վստահ եմ, այն էական ավանդ կունենա ոչ միայն տեսական առումով, այլ նաեւ` գործնական հարցերի լուծմամբ:

Հայաստանը նախապատրաստվում է լուրջ սահմանադրական բարեփոխումների: Բազմաթիվ երկրների փորձը վկայում է, որ վտանգավոր են սահմանադրական լճացումները: Ձեզ, մասնագետներիդ քաջ հայտնի է, որ սահմանադրական լուծումները պետք է ներդաշնակ լինեն հասարակական զարգացումներին ու խթանեն դրանք:

Գործող Սահմանադրությունը էական դերակատարում ունեցավ ժողովրդավարության զարգացման եւ դրա անշրջելիության հարցում ու Հայաստանին թույլ տվեց դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ: Սակայն Սահմանադրության գործնական կիրառումն աստիճանաբար բացահայտեց լուրջ հայեցակարգային թերություններ, որոնք խոչընդոտում են երկրի հետագա ժողովրդավարական զարգացումը: Այսօր անհրաժեշտ է սահմանադրական երաշխիքներ ստեղծել իրավական պետության կայացման համար:

Արդյունավետ աշխատանքը եվրոպական կառույցների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի հետ, տարիներ տեւած քննարկումները մոտենում են եզրագծին: Առաջիկայում մեր ժողովրդի դատին կներկայացվի ժամանակակից զարգացումներին համարժեք մի նախագիծ: Այն զգալի առաջընթաց է երաշխավորում մարդու իրավունքների ապահովման, իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման հարցում: Էապես բարձրանում է դատական իշխանության անկախության մակարդակը եւ տեղական մարմինների ինքնուրույնությունը: 

Մեր նպատակն է Սահմանադրությունը դարձնել ապրող իրողություն: Այն առավել հասանելի պետք է լինի երկրի յուրաքանչյուր քաղաքացուն: Իրավունքն ու օրենքը պետք է դառնան ազատական արժեքների վրա կառուցված հասարակական կյանքի առանցքը: Սա է մեր ժամանակի հրամայականը:

Կարծում եմ, որ խորհրդաժողովի քննարկումները կառնչվեն նաեւ մեր իրականությանը եւ կօգնեն հանրությանը խորությամբ ընկալելու սահմանադրական զարգացումների մեծ կարեւորությունը: Չեմ կասկածում, որ խորհրդաժողովը կունենա նաեւ միջազգային լուրջ հնչեղություն:

Շնորհակալություն բոլորիդ, որ այցելել եք Հայաստան, Ձեր մասնակցությունն եք բերել հոբելյանական այս միջոցառմանը: Մաղթում եմ խորհրդաժողովին արդյունավետ աշխատանք, իսկ մեր հյուրերին` նաեւ հաճելի օրեր Հայաստանում:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: