Քսան հազար դոնոր
08.12.2007. Բարեկամության հրապարակի էստակադան ամբողջացել է
07 Հուլ 2011  
07.07.2011  |  22:30   |   Համացանց

30.10.2007. Բարեկամության հրապարակ

Բարեկամության հրապարակում կառուցվող երկմակարդակ տրանսպորտային հանգույցում աշխատանքները նորմալ ընթացքի մեջ են։ "Կամուրջշին" ընկերության շինարարները՝ ելնելով շինարարության շատ սեղմ ժամկետից՝ չորս ամիս, մեծ ուժեր են կենտրոնացրել այստեղ։ Օրեցօր առավել որոշակի է ուրվագծվում կառույցի պատկերը։ 

Հանգույցի հիմնական մասը Բաղրամյան պողոտայից հրապարակի վրայով Կասյան փողոց անցնող կամրջային կառույցն է՝ էստակադան, որը հենվելու է միահիմք ութ հենասյուների վրա։ Արդեն կառուցված են հենասյուներից հինգը։ Աշխատանքներ են կատարվում երկուսի վրա։ Զուգահեռաբար մոնտաժվում են թռիչքային կառուցվածքները։ Կասյան փողոցի կողմից երկու թռիչք արդեն ծածկված են հեծաններով։

Բարեկամության հրապարակի ստորգետնյա օղակաձեւ անցումի կառուցման ժամանակ (1980-ականներին), հեռանկարում ունենալով այս օրվա էստակադան, նախագծով կենտրոնական երկու հենասյուների համար հիմքեր կառուցվել են։ Այսօր արդեն բացվել է դրանցից մեկը եւ մոնտաժվում է հենասյունը։ Մնում է մոնտաժել կենտրոնական հենասյուներից երկրորդը եւ կատարել բետոնալցում, որից հետո կարագանա թռիչքային կառուցվածքների իրականացումը՝ հեծաններով ծածկումը։

Ի դեպ, էստակադան ունենալու է յոթ թռիչք, որոնցից յուրաքանչյուրը 24-27մ երկարություն ունի։ Դա նշանակում է, որ կառույցի ամբողջ երկարությունը (երկու ծայրերի 30-ական մետր երկարությամբ մոտեցումներով) ավելի քան 250 մետր է։ Կամրջի երթեւեկելի մասն ունենալու է ինը մետր լայնութուն։ Այն զբաղեցնելու է փողոցների առանցքային մասը, քանի որ փողոցների առաջին մակարդակում լինելու են աջ եզրային երթեւեկելի գոտիներ։

Հիշեցնենք, որ տրանսպորտային այս հանգույցի կառուցմամբ Բարեկամության հրապարակի հետ հանգուցվող փողոցների տրանսպորտային հոսքերի էական կարգավորում է կատարվում։ Անընդհատ են դառնում Կիեւյան փողոցից Քոչարի փողոց, Բաղրամյան պողոտայից Կասյան փողոց եւ բոլոր նշված փողոցներից աջ տրանսպորտային անցումները։ Գործելու է առանց կարմիր լույսի երթեւեկի սկզբունքը։

Տրանսպորտային անցման կառույցի շրջանակներում, ինչպես տեղեկացանք "Կամուրջշին" ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանից, խաչմերուկի հարակից հատվածում չորս մետրով լայնանալու է Բաղրամյան պողոտան։

Դա ընկնում է Երեւանի մետրոպոլիտենի վարչության շենքի մուտքի դիմաց եւ կունենա 60 մ երկարություն։ Բացի այդ, ամբողջովին բարեկարգվելու է Քոչարի փողոցի՝ Բարեկամության հրապարակից Գյուլպենկյան (նախկին Կուտուզովի) փողոց եւ Գյուլպենկյանի՝ այդ խաչմերուկից մինչեւ Կոմիտասի պողոտա ընկած հատվածը։ Դա՝ այն հաշվարկով, որ Քոչարի փողոցը դառնալու է միակողմանի։ Բաղրամյան պողոտայի վերջնամասի վերոնշյալ լայնացումը ուղղակիորեն կապված է այս հեռանկարի հետ։ Այս փողոցներում բարեկարգման աշխատանքները նույնպես ավարտվելու են մինչեւ տարեվերջ։ Կապալառու "Կամուրջշին" ընկերությունն այդ աշխատանքների համար ներգրավել է ենթակապալառու շինկազմակերպություն։

Իսկ բուն տրանսպորտային հանգույցի շինարարությունը կապալառուն կհասցնի՞ ավարտել այս տարի։ Գլխավոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը շինարարության համար սահմանված չորսամսյա ժամկետը խիստ սեղմ է համարում, բայց եւ վստահ է իր ղեկավարած ընկերության հնարավորություններին. "Պիտի հասցնենք"։

Որպեսզի ժամանակն օգտագործեն առավել արդյունավետությամբ, շինարարները հենասյուների բետոնի մարկան 300—ից դարձրել են 400։ "Դա մեզ հնարավորություն կտա ավելի շուտ բեռնել հենասյուները (տեղադրել ծածկի հեծանները) եւ չսպասել բետոնի ամրանալուն", - ասում է գլխավոր տնօրենը։ Իմ հարցին, թե շինարարական նորմատիվներով արդյոք ճի՞շտ է դեկտեմբերին ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրումը, Ռուբեն Խաչատրյանը պատասխանում է. "Կամրջի երթեւեկելի մակերեսը բետոնապատվելու է հիդրոֆոբ եղանակով, որի վրա տեղադրվելու է բարակ շերտով ասֆալտբետոնե ծածկույթ։ Եթե անգամ եղանակային պայմանները թույլ չտան ասֆալտապատել, հիդրոֆոբ բետոնե ծածկույթը լիովին կարող է առանց ասֆալտածածկույթի ապահովել տրանսպորտի երթեւեկը։ Այնպես որ՝ բոլոր դեպքերում Բարեկամության հրապարակի երկմակարդակ տրանսպորտային հանգույցը շահագործման կհանձնենք սահմանված ժամկետում"։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
www.businessport.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: