11.03.1992թ. ԼՂՀ Պաշտպանության Պետկոմի Նախագահ Ռ.Քոչարյանի
08.04.1993թ.ԼՂՀ Պաշտպանության Պետկոմի նախագահի հայտարարությունը
02 Սեպ 2013  
02.09.2013  |  11:46   |   Թերթեր և ամսագրեր

31.03.1993թ. ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահի հայտարարությունը

Մարտի 31-ին ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

1993 թվականի մարտի 27-ին ՊՊԿ-ն հանրապետության զինված ուժերին րամայեց Ադրբեջանի բանակի վերսկսված գրոհներից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և սահմանների պաշտպանությունն ապահովելու համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները: Սկսած մարտի 20-ից Ադրբեջանը սաստկացրել էր ԼՂՀ-ի դեմ պատերազմը, ևս մեկ անգամ հաստատելով խնդիրը ռազմական ուժով լուծելու իր քաղաքականությունը: Ադրբեջանը գործողությունները նախաձեռնեց Մարտակերտի շրջանում, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի երկու կողմերում` հակառակ մարտի 1-ին համաձայնեցված ԵԱՀԽ-ի փաստաթղթի ոգուն:

Գործելով օրինական ինքնապաշտպանության շրջանակներում, ԼՂՀ-ի բանակը ագրեսորներին ետ շպրտեց իր սահմաններից՝ ապահով լինելու համար, որ Ադրբեջանի բանակը հետագայում մեր հանրապետության արևմտյան սահմանների ավերման պատճառ չի դառնա: ՊՊԿ-ն իր դաշտային հրամանատարներից տեղեկացել է, որ Ադրբեջանի բանակը դիմադրելու սկզբնական փորձից հետո նահանջել է, թողնելով այդ տարածքը, որը հիմնականում բնակեցված չէր: ԼՂՀ-ի բանակը տարածքում գտնվող քաղաքացիների կյանքը պաշտպանելու և այդտեղից հեռանալ ցանկացողների անվտանգ ելքն ապահովելու հրաման է ստացել: Դաշտային հրամանատարները հաղորդել են նաև, որ անցած տարի ԼՂՀ-ի հյուսիսային մասի զավթման ընթացքում Մարտակերտի գյուղերից ադրբեջանցիների կողմից գողացված տնային իրերի մեծ մասը հայտնաբերվել է այդ տարածքում: ԼՂՀ-ն ցավում է պատերազմի այս նոր էսկալացիայի համար և ողջ պատասխանատվությունը դնում Ադրբեջանի վրա, որը մերժում է բանակցությունների միջոցով լուծում գտնելու ուղին, որին մինչև այժմ հաջողվել է փակուղի մտցնել ԵԱՀԽ-ի շրջանակներում զինադադարի բոլոր ջանքերը:

ԼՂՀ-ի իշխանությունները ամեն ինչից վեր են դասում ժողովրդի անվտանգությունը և ողջունում են յուրաքանչյուր քայլ, որը կարող է հանգեցնել անհապաղ և առանց նախապայմանների զինադադարի, որը չի վտանգում հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու կյանքը: 

ՊՊԿ-ի ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: