Ռումինիայի նախագահի պաշտոնական այցը
Բանակցություններ ԵՎ համատեղ հայտարարություն
11 Հոկ 2011  

83-րդը հայրենիքում

2004 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 83-րդ համաժողովի մասնակիցների պատվիրակությանը: Կարեւորելով փաստը, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաժողովը տեղի է ունենում Հայաստանում, Հանրապետության նախագահն ասել է. "Մեզ համար ողջունելի է, երբ համահայկական նշանակություն ունեցող ծրագրերը դառնում են հայաստանակենտրոն": Նա բարձր է գնահատել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աշխատանքը հայ մշակույթի, կրթության, եւ ընդհանրապես հայապահպանության գործում` ցանկություն հայտնելով, որ այն հետագայում եւս նույն ակտիվությամբ շարունակվի: Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ ասել է, որ ակնկալում է լսել համաժողովի մասնակիցների առաջարկությունները պետական կառույցների հետ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցում են 24 երկրներից ժամանած 350 պատվիրակներ: Նա նշել է, որ Հայաստանում կատարվող փոփոխությունները, զարգացումը նկատելի է: "Թեեւ դեռեւս կան բազմաթիվ դժվարություններն, սակայն, ակնհայտ է, որ երկիրը դրանք հաղթահարելով առաջ է շարժվում", - շեշտել է նա: Պերճ Սեդրակյանի խոսքով, հայության առջեւ այսօր ծառացած խնդիրներից բարեգործականը հատկապես կարեւորում է սփյուռքում հայապահպանման աշխատանքը եւ լուրջ ծրագրեր է իրականացնում այդ ուղղությամբ:

Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի տնտեսական, սոցիալական վիճակին, զարգացման հեռանկարներին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքին: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտել, որ սփյուռքի մեր հայրենակիցներն էլ ավելի ակտիվորեն օգնեն Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացմանը: Համաժողովի պատվիրակները նշել են, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն, ինչպես իր պատմության ընթացքում, այնպես էլ այսօր պատրաստ է իր մասնակցությունը բերել հայ ժողովրդի ընդհանուր նպատակների իրականացման գործին եւ ողջ կարողությամբ զորավիգ լինել հայրենիքին:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: