25.03.2005. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. Ռուսաստանը շատ լրջորեն է ներկայացված
27.03.2005. Визит Владимира Путина в Армению завершился
20 Մար 2013  
20.03.2013  |  15:19   |   Համացանց

25.03.2005. ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԱՊՀ-ն պահպանելու հարցում շահագրգիռ են բոլորը, անկախ ներքաղաքական ներկապանակից

PanARMENIAN.Net - "Եթե ինչ-որ մեկը ակնկալում էր ԱՊՀ-ից հատուկ ձեռքբերումներ տնտեսության մեջ, քաղաքական եւ ռազմական ոլորտներում համագործակցության հարցում, ապա դա չէր կարող լինել",-հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուիտնը այսօր Երեւանում կայացած Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ԱՊՀ-ն ստեղծվել է նրա համար, որպեսզի ԽՍՀՄ փլուզման գործընթացները անցնեն ավելի քաղաքակիրթ եղանակով, բացառապես մեղմ, նվազագույն կորուստներով տնտեսության եւ մարդասիրական ոլորտներում: Այդ խնդիրները ԱՊՀ-ն կատարել է: ԱՊՀ երբեք չի ունեցել տնտեսական բնույթի գերխնդիրներ` տնտեսության ոլորտում ինտեգրման հարցում, նշել է Վլադիմիր Պուտինը: "Այդ պատճառով շատ բաներ, որոնք ակնկալում էին մեր քաղքացիները, չեն կայացել, քանի որ երբեք ոչ ոք այդ ուղղությամբ իրապես չի աշխատել: Այժմ, ԵվրԱսՏԸ-ի շրջանակներում, ստեղծվող ընդհանուր տնտեսական դաշտում հայտնվում են իրական ինտեգրացիոն համագործակցության տարրեր, հիմնադրվում են իրական տնտեսական ինտեգրման սկզբունքները: Դա արդեն այլ բան է: Եվ պարզվում է, որ ոչ բոլորն են դեռեւս պատրաստ նման քայլերի, իսկ մի մասը ակնհայտ հետաքրքվում է դրանով: Եվ ահա այդ կամավոր ինտեգրման նոր բազայի հիման վրա, հուսով եմ, որ կձեւավորվեն նոր ինտեգրացիոն ընկերակցություններ",-ավելացրել է Ռուսաստանի նախագահը:

Ինչ վերաբերվում է ԱՊՀ-ին, ապա դա բավականին օգտակար ակումբ է փոխադարձ իրազեկման, քաղաքական, մարդասիրական, վարչարարական ընդհանուր բնույթի խնդրահարույց հարցերի պարզաբանման համար: "Մենք չպետք է կորցնենք դա, քանի որ փոխհամագործակցության ծավալը ԱՊՀ երկրների միջեւ շատ մեծ է, մեր տնտեսությունների փոխկախվածությունը նույնպես: Եվ անկախ այլ ավելի խորը ինտեգրացիոն գործընթացներից, որոնք ընթանում են ԵվրԱսՏԸ-ի եւ ՄՏԴ շրջանակներում, շատ խնդիրներ են առաջանում: ԱՊՀ-ն դա մի հարթակ է, որտեղ երկրների ղեկավարները կարող են կանոնավոր կերպով հանդիպել եւ քննարկել իրենց խնդիրները: Ես գտնում եմ, որ ԱՊՀ անկասկած պետք է պահպանել, դրանում բոլորն են շահագրգռված, անկախ ներքաղաքական ներկապանակից",-նշել է նա: Վլադիմիր Պուտինի խոսքերով, եթե Եվրամիությունը ստեղծվել է միավորման համար, ապա ԱՊՀ-ն քաղաքակիրթ ապահարզանի համար է: "Ահա, թե ինչում է տարբերությունը: Մնացածը քաղաքական շաղակրատություն է",-ավելացրել է նա: Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ԱՊՀ-ն լավ հարթակ է տարբեր հարցեր լուծելու համար: "Բարեփոխումների մասին խոսակցությունները գալիս են ԱՊՀ ապագայի նկատմամբ որոշ վատատեսությունից: Կա որոշ կեղծ պատկերացում, որ բարեփոխումներից ԱՊՀ-ն կվերածվի ԵՄ-ի նման մի բանի: Խնդիրները գալիս են ԱՊՀ-ն ԵՄ-ի մշտապես համեմատելուց, որից ԱՊՀ-ն միշտ ոչ շահեկան դիրքում կլինի: Պետք չէ ԱՊՀ գնահատել այդ հարթության վրա: Այնտեղ ինտեգրման բոլորովին այլ մակարդակ է: Մենք պետք է երջանիկ լինենք, մեր ունեցածով, հավաքվելու եւ հարցեր լուծելու մեր հնարավորությամբ",-ավելացրել է Հայաստանի նախագահը: 

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: