22.02.2008. В Москве открылся неформальный саммит СНГ
"Հրապարակը" հայցում է ներողամտություն Ռ. Քոչարյանից
17 Փետ 2012  
17.02.2012  |  16:20   |   Թերթեր և ամսագրեր

23.02.2008. ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով Մոսկվայում

Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի ունեցավ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցեցին 12 պետությունների նախագահները։

Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ—ին առաջարկեց Համագործակցության զարգացման ծրագիր ընդունել մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանի համար։

"Առաջնային պետք Է դառնա տնտեսական զարգացումը՝ ուղղված մրցունակության մեծացմանը եւ սոցիալ—տնտեսական զարգացման արագացմանը", – ասաց ՌԴ նախագահը։ Ըստ "Արմենպրեսի", Ռուսաստանի նախագահը ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհակալություն հայտնեց ութ տարվա համատեղ աշխատանքի համար։

Նա նաեւ հայտարարեց, որ ՌԴ նախագահական ընտրություններում առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հաղթանակի դեպքում Մոսկվայի արտաքին քաղաքականությունը ԱՊՀ տարածքում չի փոխվի։ "Մենք միշտ էլ ձգտել ենք գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն մեր երկրներից յուրաքանչյուրի համար, համենայնդեպս, ԱՊՀ շրջանակներում մենք դա արել ենք", – ասաց ՌԴ նախագահը։

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում երեկ կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

ՌԴ նախագահը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի գործընկերոջը՝ գագաթնաժողովին մասնակցելու համար, ինչը նաեւ լրացուցիչ առիթ է հանդիպելու, զրուցելու համար։ Վլ. Պուտինը հույս հայտնեց, որ ՀՀ նորընտիր նախագահի առաջին այցելություներից մեկը Ռուսաստան կլինի, եւ դիմելով Ռ. Քոչարյանին՝ ասաց. "Ուզում եմ ձեր միջոցով հրավիրել Սերժ Սարգսյանին՝ այցելելու Ռուսաստան"։

Վլ. Պուտինը նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ նշելով, թե՝ "անցած տարիներին Ձեր անմիջական մասնակցությամբ շատ բան է արվել հայ—ռուսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտում"։

Ռ. Քոչարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար։ "Եթե գնահատելու լինենք անցած ճանապարհը, ապա, իրոք, երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջընթաց են արձանագրել։ Այդ տարիներն առանձնացել են իրենց արդյունավետությամբ թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար, եւ այդ ամբողջությունը հանգեցրել է հայ-ռուսական առանձնահատուկ հարաբերությունների", – ընդգծեց Ռ. Քոչարյանը։ Նա ավելացրեց, որ Հայաստանում գնահատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ "կարծում եմ, որ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ տնտեսական համագործակցությունը դարձել է բազային բաղադրիչ՝ երկկողմ հարաբերությունների լոկոմոտիվը"։ ՀՀ նախագահը նշեց, որ երկկողմ հարաբերությունների մակարդակով պայմանավորված՝ մեծ է նաեւ քննարկվող հարցերի օրակարգը, եւ միշտ դրանց քննարկման անհրաժեշտություն է առաջանում։

Երեկ կայացել է Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Միխայիլ Սահակաշվիլու հանդիպումը։

Ինչպես "Մեդիամաքս" գործակալությանը հայտնել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, հանդիպման սկզբում Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Միխայիլ Սահակաշվիլուն՝ Վրաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական գործակցության հարցերին եւ պայմանավորվել են, որ դրանց ավելի մանրամասն քննարկման նպատակով մոտ ժամանակներս պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն։

Երեկ ուշ երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ Երեւան։

hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: