14.05.2004. Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահի բանակցություններում են
15.05.2002. "ՀԱՊ-ի հետ պիտի հաշվի նստի ու համագործակցի ՆԱՏՈ-ն"
24 Մայ 2012  
24.05.2012  |  15:59   |   Թերթեր և ամսագրեր

14.05.2002. ԱՊՀ վեց երկրների նախագահներ Մոսկվայում նշում են ՀԱՊ-ի տասնամյակը

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Երեկ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին։ Հետմիջօրեին նախագահ Ռ. Քոչարյանը հանդիպում ունեցավ ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի հետ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) տասնամյա հոբելյանին գումարվող նիստին ՌԴ մայրաքաղաք են ժամանել նաեւ անդամ մյուս չորս երկրներիՙ Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Կիրգիզիայի նախագահները։ Ռուսաստանի պատվիրակությունը եւս գլխավորում է նախագահը։

Խորհրդի` այսօր գումարվող նիստին մասնակցում են նաեւ վեց երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, արտաքին գործերի, պաշտպանության նախարարները։ Երեկ ՀԱՊ շրջանակներում ԱԳ եւ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին վերջինիս նախագահությունը Հայաստանից փոխանցվեց ՌԴ համապատասխան նախարարներին։ Նիստի ավարտին Վարդան Օսկանյանն ու Սերժ Սարգսյանը ՀԱՊ իրենց մյուս գործընկերների հետ մամլո ասուլիս տվեցին, որին, ցավոք, հայ լրագրողները չհասցրեցին ներկա գտնվել։

Նիստը նպատակ ունի քննարկել ՀԱՊ անդամ երկրների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Խոսքը, մասնավորապես, պայմանագրիՙ ռազմական կառավարում իրականացնող մի կառույցիՙ միջպետական ինքնուրույն ռազմական շտաբի ստեղծման մասին է։

Հավաքական անվտանգության խորհրդի հոգածության նյութ կդառնա նաեւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի գործունակության մեխանիզմների ապահովման հարցը։ Այս ուժերը, որ նկատի են առնում 1500-2000 զինվոր, ձեւավորվել են 2001 թ.-ին` խորհրդի իններորդՙ երեւանյան նիստին ընդունած որոշմամբ։

Օրակարգում են նաեւ պայմանագրի անդամ երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորող խնդիրներ։ Հատկապես կարեւորվում են ռազմական նշանակության ապրանքատեսակների նորացման, մշակման, արտադրության, վերանորոգման առումով փոխանակումների, ինչպես նաեւ ռազմական ոլորտի կադրերի պատրաստման հարցերը։

Պաշտոնական Մոսկվան կարեւորել է այս նիստը, նշելով, ինչպես հավաստում է ՌԴ նախագահի մամլո ծառայության տարածման հաղորդագրությունը. "Սույն նիստի արդյունքները ծանրակշիռ քայլ պիտի դառնան ՀԱՊ անդամ պետությունների ռազմաքաղաքական փոխգործակցության հետագա զարգացման համարՙ ազգային եւ հավաքական անվտանգության ապահովման համատեքստում"։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: