26.12.2006. "Սպորտի ոլորտում կատարված ներդրումները ծառայում են ու են"
Լավագույններից լավագույնը
15 Սեպ 2011  
15.09.2011  |  10:43   |   Թերթեր և ամսագրեր

27.09.2006. "ARMENIE MON AMIE". Հայաստան` իմ բարեկամ

Այս կարգախոսի ներքո կանցկացվի Ֆրանսիայում Հայաստանի տարին, ինչն իրավամբ վկայում է Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի ջերմ վերաբերմունքի մասին։ Որը, ի դեպ, դարերի պատմություն ունի՝ փորձված է եւ թրծված։

Որեւէ մեկ պետության տարվա անցկացումը մեկ այլ պետության մեջ երկու պետությունների հարաբերությունների ամենաբարձր մակարդակն ընդգծող ձեռնարկ է, որի շուրջ համաձայնում են պետությունների ղեկավարները։ Այս նախաձեռնությունը ցույց է տալիս, որ մեր պետությունների միջեւ կա հարաբերությունների բավականաչափ ծավալ, ինչը անհրաժեշտություն է առաջացրել Ֆրանսիայում նշելու Հայաստանի տարին։

Խորհրդանշական առումով՝ այն մեկնարկել է անկախության 15-ամյա հոբելյանի օրը՝ սեպտեմբերի 21-ին եւ շարունակվելու է սեպտեմբերի 30-ին Հանրապետության հրապարակում "Շառլ Ազնավուրը եւ իր բարեկամները" միջոցառմամբ։ Ազնավուրը Հանրապետության հրապարակում հանդես կգա բացօթյա համերգով, որը մատչելի կլինի հանդիսատեսին։ Մեր հայրենակցին (նա արդեն այսօր երեկոյան Հայաստանում կլինի) կընկերանան Միշել Լեգրանը, Էլեն Սեգարան, Նանա Մասկուրին, Լին Ռենոն, Իզաբել Խարին եւ այլ հայտնի երգիչներ։ Իսկ համերգը կվարեն հանրահայտ Ժան Կլոդ Բրիալին եւ Միսս Հայաստան Լուսինե Թովմասյանը։

"Արմենիա-Մարիոտ" հյուրանոցում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահի օգնական ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, խոսելով սիրված երգչի առաջիկա համերգի մասին, տեղեկացրեց, որ Հանրապետության հրապարակը բաց է լինելու եւ մարդկանց որեւէ հրավիրատոմս անհրաժեշտ չի լինելու. "Դա Շառլ Ազնավուրի նվերն է, նրա ջերմ զգացումների արտահայտությունը առ Հայաստան": Համերգը կավարտվի շքեղ եւ խորհրդանշական հրավառությամբ՝ Ֆրանսիայի Հանրապետության դրոշի գույներով։

Հավելենք, որ մուտքը ժողովրդի համար ազատ կլինի Ամիրյան, Տիգրան Մեծի ու Վ.Սարգսյան փողոցներից։ Բայց նախատեսված են նաեւ վճարովի տեղեր, որոնք կլինեն բեմի առջեւում։ Այդտեղ կնստեն Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բարձրաստիճան այլ անձինք, ֆրանսիական պատվիրակության այլ անդամներ։ Նաեւ այն անձինք, ովքեր կգնեն այդ թանկարժեք 150000 դրամանոց տոմսերը։ Նկատենք, որ տոմսերն արդեն իսկ արագորեն սպառվում են։ Համաձայն Վ.Սարգսյանի՝ տոմսերից ստացված միջոցները կծախսվեն տեխնիկական հարցերը լուծելու համար։

Ի դեպ, սեպտեմբերի 30-ի առավոտյան Երեւանի կենտրոնում, երկու երկրների նախագահների մասնակցությամբ, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկ՝ հրապարակի անվանակոչման արարողությունը տեղի կունենա։ Հրապարակը կանվանակոչվի Ֆրանսիայի հրապարակ։ 

Ինչ վերաբերում է Ֆրանսիայում Հայաստանի տարին (որը կձգվի Հայաստանի անկախության տոնից մինչեւ Ֆրանսիայի ազգային տոն՝ 2007թ. հուլիսի 14-ը) ամբողջացնող ծրագրին, ապա դրանք հագեցած են. 500-ից ավելի միջոցառումներ՝ Ֆրանսիայի 120 քաղաքներում, ընդ որում, նաեւ այնպիսի քաղաքներում, ուր հայ համայնք չկա, բայցեւ կա մեծ հետաքրքրություն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայում Հայաստանի տարվա նշումով էլ կավարտվի այդ երկրում որեւէ երկրին տարի նշելու ավանդույթը։ 

Երեկ ասուլիսին ներկա էր նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ։ Ըստ նրա՝ դեռեւս նախորդ տարի, Ֆրանսիայում Բրազիլիայի տարվա նշումից հետո էր որոշվել հրաժարվել նախաձեռնությունից, բայց հավանաբար Ֆրանսիա-Հայաստան դարերի պատմություն ունեցող բարեկամությունը հաղթել է, եւ վերջինը լինելու պատվին արժանացել է Հայաստանը։

Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումները հոկտեմբեր ամսին առավել բարձր տոնայնություն կստանան՝ հոկտեմբերի 18-ին Փարիզում Հայաստանի անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումով։ Հայաստանի տարվա շրջանակում Ֆրանսիայում համերգային տարբեր ծրագրերով ելույթ կունենան մեր սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերը, ինչպես նաեւ կամերայինը։ Ելույթներ կունենան նաեւ մեր սիրված մենակատարները՝ Հասմիկ Պապյանը եւ այլք։

Հայաստանի մշակույթը Ֆրանսիայում կներկայանա երաժշտությամբ եւ կինոյով, ճարտարապետությամբ (Հայաստանի 12 մայրաքաղաքները խորագրով), եկեղեցական հանդերձանքով եւ արդուզարդով, լուսանկարչությամբ, հայկական էպոսի՝ մանկական նկարազարդումներով, նաեւ մանրանկարչության եւ մագաղաթների բացառիկ հավաքածուով, որը Ֆրանսիայի ազգային գրադարանի ֆոնդերում է պահվում եւ նրա հարստությունն է։

Մշակութային ծրագրերը եւ ցուցահանդեսները բազմաթիվ են. այդ բազմազանության մեջ ուշագրավ է Արեւմտյան Հայաստանում թողարկված եւ տարբեր հասցեներով ուղարկված փոստային բացիկների հավաքածուն, որը ոչ միայն հրաշալի ցուցանում է այդ շրջանի հայկական կենցաղն ու մշակույթը, այլեւ պարզորոշ տեղեկատվություն է տալիս այն մասին, որ նշված հասցեներում ժամանակին հայեր են ապրել, իսկ հիմա չեն ապրում։

Հավելենք նաեւ, որ երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի փոստերի կողմից կթողարկվի դրոշմանիշ, ինչը, ըստ էության, նախադեպը չունեցող ակցիա է։

ԱՆՆԱ ԱՄԻՐՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: