Պաշտոնական այց Ղազախստան
Պետական այց բարեկամ երկիր
10 Նոյ 2011  

"Անանիա Շիրակացի" մեդալ 12 համայնքապետերի

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2006 թվականի նոյեմբերի 9-ին հրամանագրերով Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մայրաքաղաքի, հանրապետության այլ քաղաքների և գյուղական համայնքների 12 ղեկավարներ  պարգեւատրվել են Անանիա Շիրակացու մեդալով:

Նոյեմբերի 10-ին Հանրապետության նախագահը նրանց հանձնելով մեդալները, շնորհավորել է պետական բարձր պարգեւի արժանանալու եւ տեղական ինքնակառավարման մարմինների տասնամյակի առթիվ:
 
Պարգեւատրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել հանդիպման մասնակիցներից լսել նրանց գնահատականները տեղական ինքնակառավարման խնդիրների, զարգացման միտումների եւ գործընթացների վերաբերյալ:

Նշելով, որ համայնքների գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, եթե համայնքային հարցերով լիարժեքորեն զբաղվեն համայնքները, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ տարեցտարի կառավարությունը որոշակի լիազորություններ է փոխանացում տեղական ինքնակառավարման մարմիններին: Նրա խոսքով, թեեւ ստանձնած պարտավորությունների եւ ստացած լիազորությունների ծավալը դեռւս լիարժեք չէ, այնուամենայնիվ այդ ուղղությամբ քայլեր արվում են եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը զուգընթաց, ավելի ու ավելի շատ գործառույթներ են անցնում նրանց: 
 
"Դուք մարդկանց հետ շփման առաջին օղակն եք, նրանց առօրյա խնդիրների լուծումը կապված է ձեր գործունեության հետ եւ գոնե դրան համարժեք, այդ շրջանակում իրավունքներ պետք է ունենաք ու պատասխանատվություն կրեք" դիմելով համայնքապետերին ասել է երկրի ղեկավարը: 

Նա ոլորտի հիմնական խնդիրը համարել է այն, որ համաչափ չէ համայնքապետերի եւ ավագանիների ինստիտուտի զարգացումը, ինստիտուցիոնալ տեսանկյունից քիչ թե շատ կայացած համայնքապետերի ինստիտուտի կողքին դեռեւս կայացած չէ դրան հակակշիռ հանդիսացող ավագանիների ինստիտուտը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, այստեղ որոշակի լուծումների, միգուցե նաեւ օրենսդրական դաշտի փոփոխության կարիք կա: Անհրաժեշտ է գտնել ճիշտ հակակշիռը, մեխանիզմը, որը հնարավորություն կտան ապահովել համայնքապետերի թափանցիկ աշխատանքը` խթանելով նաեւ ավագանիների ինստիտուտի զարգացումը:
 
Հանդիպման ժամանակ շահագրգիռ քննարկում է ծավալվել իրականացվող տարածքային քաղաքականության, տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող հետագա անելիքների, համայնքների զարգացման վերաբերյալ:

Հարգելի այցելու,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստանի համայնքների միության համագումարում: Դեռևս 2002 թվականին, համագումարի այդ ելույթով նախագահը ոչ միայն ուրվագծեց, այլև հստակորեն սահմանեց իր պատկերացումները Հայստանի համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի կատարելագործման և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Առաջ ընկնելով ասենք, որ բոլոր այն փոփոխությունները, որոնք նախատեսել էր նախագահ Քոչարյանը, տեղ գտան Սահմանադրական բարեփոխումների փաթեթում: Կարճ ասած, պարգևատրելով հանրապետության տարբեր համայնքների ղեկավարներին, երկրորդ նախագահն ընդգծում էր այն դրական փոփոխուփյունները, որոնք իր իսկ նախանշմամաբ, իրագործվել ու կյանքի էին կոչվել մեդալի արժանացած քաղաքապետերի կամ գյուղապետերի ջանքերով:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: