Հանդիպում վետերանների հետ
"Նրա գալը պիտի լինի շատ ցանկալի"
23 Հուն 2012  

Անցած շաբաթ

Անցած շաբաթվա ընթացքում, ինչպես և ենթադրվում էր, նախագահ Քոչարյանին առնչվող թեմաները կրկին մամուլի և քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում էին: 
   
Որոշ հրապարակումներ մենք ներկայացրել ենք ընթերցողներին մեր կայքի էջերում, որոշներին էլ կանդրադառնանք հիմա:
 
Անացած շաբաթ թերթերից մեկում տեղեկություն հայտնվեց, թե Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սամվել Բաբայանին և խոստացել է փակել նրա պարտքերը, եթե վերջինս դառնա Սերժ Սարգսյանին ընդիմություն: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը փող կտա Սամվել Բաբայանին, ոչ այն բանի համար, որ նա "հենց ընենց" ընդիամություն դառնա գործող նախագահին, այլ թունդ ընդիմություն: Ինչպես հետագայում /բնականաբար/ պարզվեց` սովորական սուտ էր:

Մեկ այլ լրատվամիջոց սոնոգրաֆին բնորոշ վստահությամբ հայտնեց, թե շուտով Ռոբերտ Քոչարյանը սենսացիոն հայտարարություն է անելու իր` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Միանգամից վերլուծությունների ու ասեկոսեների տարափ սկսվեց այն մասին, թե ինչ է իրականում ասելու երկրորդ նախագահը և այդ երևակայված հայտարարությունը մեկնաբանելիս շատերը կրկին մոռացան, որ աշխարհի վերջը միայն  ըստ մայա ցեղի օրացույցի ավարտի է և ոչ` առհասարակ, և վաղը, պետք է պարկեշտություն ունենան սեփական ընթերցողին բացատրելու, թե ինչու իրենք անընդհատ գրում-կանխատեսում են, իսկ վերջում որևէ բան չի իրականանում: Ակամայից հիշեցինք "Մեկ անգամ Ամերիկայում" ֆիլմում հնչած մի աֆորիզմ. "Իզուր մի տանջվիր, միևնույն է, վերջում ոչինչ չի լինելու": 

Անցած շաբաթ իր շարունակությունն ստացավ հայ քաղաքական մտքի թերևս ամենապարադոքսալ երևույթներից մեկը: Խոսքն այն մասին է, թե ինչպես են առանձին վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները մի կողմից պնդում, թե նախագահ Քոչարյանն այսուհետ մշտապես մնալու է երիտասարդ թոշակառուի կարգավիճակում, մյուս կողմից անընդհատ խոսում են նրա վերադարձի մասին, մի կողմից նրան անցյալ են համարում, մյուս կողմից վառվում, կատաղում նրա վերադարձի տեսանելի հնարավորությունից: Քաղաքական գործիչների ու վերլուծաբանների այս յուրահատուկ զանգվածը միաբերան պնդում է, թե չի կարող լինել Քոչարյանի վերադարձի հասարակական պահանջ /ի դեպ, վաղը մենք կներկայացնենք մեր հերթական հարցումը Երևանի փողոցներում/, սակայն նախագահ Քոչարյանը կարող է և վերադառնալ, քանի որ հասարակական պահանջը շատ տարօրինակ բան է, մեկ էլ տեսար` հայտնվեց: 

Ըստ ամենայնի, խորապես հիասթափված լինելով հասարակական կարծիքի այդ "զարհուրելի" պահվածքից, ինչ-որ մեկն այդ պարոններից որոշեց այս անգամ հույս կապել ավելի վստահելի ու հզոր ինստիտուտի հետ: Մամուլում տեղեկություն հայտնվեց, թե ԱՄՆ Պետդեպում տհաճ մի զրույց է տեղի ունեցել այս գերատեսչության պաշտոնյանների և ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ:

Ամերիկացի չինովնիկները սպառնացել են հայդատականներին, որ եթե իրենք սատարեն Ռոբերտ Քոչարյանին և կողմ լինեն հրապարակային քաղաքականություն նրա վերադարձին, ապա իրենք այլևս աչք չեն փակի իրենց հայտնի "շատ փաստերի" վրա: Ավելին, մեր տեղեկություններով, նրանք հայտնել են, թե նախագահ Օբաման երդվել է ջուր չխմել և չսափրվել այնքան ժամանակ, քանի դեռ դրական պատասխան չստանա Հայ դատի գրասենյակից: Հետո, բարեբախտաբար, այս լուրը հերքվեց և հիմա կարող ենք հանգիստ լինել թե մեր ամերիկյան ազգակիցների, թե բարեկամ այդ ժողովրդի առաջնորդի համար: 

Անցած շաբաթ Արտաշես Գեղամյանը հարցազրույց տվեց և այդ հարցազրույցում խորհուրդ տվեց Ռոբերտ Քոչարյանին: Այսքանով ավարտում ենք այս պարբերությունը, քանի որ այս նախադասությունը արդեն բավարար է տարվա ամենածիծաղելի նախադասությունների մրցույթում արժանի տեղ գրավելու համար: 

Անցած շաբաթ "Հանրապետություն" կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում ևս անդրադարձել էր նախագահ Քոչարյանին: Սակայն, եթե առաջ նա առանց խղճի խայթի Ռոբերտ Քոչարյանին կոչում էր հոկտեմբերի 27-ի ոճրագործության և մարտի 1-ի կազմակերպիչ, ապա այս հարցազրույցում բավարարվել է այլ ձևակերպմամբ. "Մարդը, ում իշխանության ժամանակ եղավ հոկտեմբերի 27 և ում իշխանությունն ավարտվեց մարտի 1-ով": Թե ինչ պատահեց Արամ Զավենիչի հետ` դժվար է ասել:Կամ խիղճն է արթնացել,կամ էլ վերջապես նույնիսկ ինքն է հասկացել է թե ինչն ինչոց է, իսկ գուցեև` երկուսն էլ միասին: Փոխարենը, ինքն իրեն հավատարիմ մնալու համար, Ա. Սարգսյանը նախ ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն իրավունք չունի ոչ միայն  թեկնածություն առաջադրելու, այլև նույնիսկ կայք ունենալու, իսկ հետո էլ ավելացրել, թե Քոչարյանը այլևս երբեք չի վերադառնա, սակայն կարող է և վերադառնալ: Շնորհավորում ենք պարոն Ա. Սարգսյանին գալիք Նոր Տարվա կապակցությամբ:

Անցած շաբաթն ավարտվեց քննարկումներով, թե "ում է ավելի շատ սիրում" Հայաստանում ՌԴ վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը: Առիթը` Թաթուլ Հակոբյանի այն վերլուծությունն էր, որ Պուտինը կնախընտրի որպես քաղաքական գործընկեր Հայաստանում գործ ունենալ Ռոբերտ Քոչարյանի հետ: Սրան հաջորդեցին այնպիսի զայրացած հոխորտանքներ, որոնց կնախանձեր ինքը` Զևսը, իր բոլոր կայծակներով հանդերձ: Բայց այս երևույթն էլ նոր բան չէ մեզանում, այնպես որ` կարող ենք ավարտել:

Մամուլի մեր հեղինակային տեսությամբ կհանդիպենք գալիք երկուշաբթի:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: