ՈՒԵՖԱ-ի ԵՎ ՖԻՖԱ-ի նախագահները Հայաստանում
Այց ԵՎ պարգԵՎների հանձնում հարազատ ԲՈՒՀ-ում
18 Հոկ 2011  

Անձնական, բարեկամական այց

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի հրավերով 2002 թվականի հոկտեմբերի 12-ից 18-ը վեցօրյա այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինը` տիկնոջ Նաինա Ելցինայի հետ:

Հասկանալի է,  որ այցը ոչ պաշտոնական էր, ոչ էլ` աշխատանքային: ՌԴ նախկին և ՀՀ գործող նախագահը բարեկամակակա ջերմ հարաբերություններ ունեին, որը երկուստեք տարածվում էր նաև նրանց ընտանիքների վրա: Այսինքն` Բորիս Ելցինն իր տիկնոջ հետ ուղղակի հյուր էր եկել Ռոբերտ Քոչարյանին: Հայաստանում գտնվելու առաջին իսկ օրը Բորիս և Նաինա Ելցիններն այցելեցին Մեծ Եղեռնի հուշամալիր, ծաղկեպսակ դրեցին 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև նրանք  մասնակցեցին Էրեբունի - Երեւան տոնակատարությանը: Վեցօրյա այցի ընթացքում ՌԴ առաջին նախագահն ու նրա տիկինը այցելեցին  Հանրապետության պատմամշակութային բազմաթիվ տեսարժան վայրեր, հյուրընկալվեցին ՀՀ Նախագահի Սեւանի նստավայրում: 

Ավելացնենք, որ հանգուցյալ Բորիս Ելցինի կինը` Նաինա Ելցինան և ՌԴ առաջին նախագահի ընտանիքի այլ անդամներն այսօր էլ պահպանում են բարեկամական հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: