Քննադատության լավագույն պատասխանը
Մշտապես պետության ու ժողովրդի կողքին
27 Մայ 2013  

Անգերագնահատելի հաղթանակ

Ավարտվում է պատմական հաղթանակների ամիսը: Ինպես որ մայիսի առաջին տասնօրյակին, այնպես էլ այս օրերին մենք էլ չենք կարող չանդրադառնալ հերոսական այդ հաղթանակներին: 

10 տարի առաջ` 2003 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության տոնի առթիվ ծաղկեպսակ է դրել Սարդարապատի հերոսամարտի հուշապատի առջեւ, այնուհետև մասնակցել հերոսամարտի տոնին նվիրված միջոցառումներին:
 
Սարադարապատի հերոսամարտի ու Առաջին Հանրապետության տոնը մեր նորանկախ երկրի 20 ամյա պատմության ընթացքում նշվել է երբեմն շուքով ու զինվորական շքերթով, երբեմն էլ անցել է գրեթե անուշադրության մատնվելով: Այդպիսով, հայ ժողովրդի պատմության մեծագույն հաղթանակներից մեկն իր արժանի գնահատումն ու ոգեկոչումը չէր ստանում: Մինչդեռ դժվար է գերագնահատել այդ հաղթանակի արժեքը: Չլիներ Սարդարապատի հաղթանակը, դժվար թե Երևան շտապող թուրքական ուժերը խնայեին արևելահայությանը, և այստեղ ապաստան գտած արևմտահայության վերջին բեկորներին: Իսկ սա նշանակում էր ողջ հայ ժողովրդի բնաջնջում, և դժվար թե դրանից հետո հարկ լիներ մտածել պետականության վերականգնաման մասին: Բայց փառահեղ հաղթանակը Սարդարապատում ու Բաշ Ապարանում հնարավորություն ստեղծեցին կարճ ժամանակ անց հռչակելու Հայաստանի անկախ Հանրապետությունը, այդ պատճառով էլ Մայիսի 28-ը կոչվում է Հանրապետության տոն: 2000-ականների սկզբից, երբ Սարդարապատ եկավ նաև նախագահ Քոչարյանը, տոնն ամեն տարի նշվում է մեծ շուքով, խանդավառությամբ, խնջույքով ու համերգային մեծ ծրագրերով:

2003 թվականի մայիսի 28-ին էլ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնակատարություններին։

Տոնակատարությունը սկսվել է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հանդիսավոր երթով։ Այնուհետեւ տեղի է ունեցել պսակադրության հանդիսավոր արարողություն, որից հետո Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանկոթողի մոտ կայացել է տոնական համերգ։

Մայիսի 28-ի առավոտյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս, որտեղ պատրաստություն են անցնում բանակի կրտսեր հրամանատարները։ Նախագահի նախորդ այցից հետո, որը տեղի է ունեցել շուրջ մեկ ու կես տարի առաջ, զորամասում զգալի աշխատանքներ են կատարվել. վերանորոգվել է ՀՀ զինված ուժերում օրինակելի դարձող այս զորամասի շտաբի վարչական շենքը, վերակառուցվել եւ կահավորվել են զորանոցային նոր մասնաշենքն ու զինվորական երբեմնի քարուքանդ ճաշարանը:

Զորամասում ՀՀ Նախագահի եւ պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել զինվորական նոր ճաշարանի բացումը:

Հարգելի այցելու,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայանի 2003 թվականի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ, ինչպես նաև Արցախյան պատերազմի մեր հերոսներին նվիրված ձոն տեսահոլովակը, որը մեզ է տրամադրել մեր կայքէջի մշտական այցելու Գագիկ Պոլոյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: