Վերածնված երկիր
Հայաստանը` հայապահպանության հիմնական աղբյուր
21 Սեպ 2011  

Անկախ Հայաստան - 20

Շնորհավորում ենք Հայաստանի ողջ բնակչությանը և աշխարհի համայն հայությանը` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առիթով: Անկախության հոբելյանը տոն է, որը պիտի հպարտության վեհ զգացմունքներով լցնի մեր բոլորի հոգիները: Հպարտության վեհ զգացումներով պիտի լցնի բոլորիս հոգիները ոչ թե ըստ ճառի ու պատեհության, այլ էապես, ինքնըստինքյան ու անխուսափելիորեն:

Անկախությունը մեծագույն պարգև է, որովհետև մարդկային միտքը դեռևս չի ստեղծել որևէ ժողովրդի կեցության, ինքնարտահայտման ու զարգացման ավելի արդյունավետ կառույց ու մեխանիզմ, քան սեփական պետությունն է` ամեն մի  ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն աստիճանը: Մեր անկախ երկրի 20-ամյա հոբելյանի առիթով շքեղ միջոցառումներ են նախատեսվում, որոնցից գլխավորն, անշուշտ զինական շքերթն է Հանրապետության հրապարակում: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի առիթով տեղի ունեցած զինվորական շքերթը: Հինգ տարի առաջ այն իր նշանակությունն ունեցավ ու ծառայեց նպատակին: Իսկ թե, որպես տոն` սեփական ժողովրդին սեփական ռազմական կարողությունները ցուցադրելով` ապահովության զգացում ներշնչելուց զատ, ինչ նպատակներ են հետապնդում ռազմական շքերթները, պարզ է բոլորիս համար:

21.09.2006. ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Վեհափառ Տեր,
Զինվորներ, սպաներ, գեներալներ,
Հարգելի հայրենակիցներ եւ հյուրեր,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հազարամյակների արմատներ ունեցող ժողովրդի համար պետականության այս 15 տարվա պատմությունը մեկ ակնթարթ է: Բայց այն իր մեջ ներառեց պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, շրջափակում, անցումային շրջանի բոլոր բարդությունները: Պետական շինարարության համար Հայաստանի մեկնարկային պայմանները չափազանց բարդ էին: Բայց բարձր էր մեր ժողովրդի ոգին, եւ մեծ էր ցանկությունը հաղթահարել բոլոր դժվարությունները` հանուն ազատության եւ արժանապատվության: Այդ ոգին պատերազմի կրակի մեջ ծնեց հերոսներ եւ ձեւավորեց բանակ, որն այսօր մեր հպարտությունն է: Հայաստանի Զինված Ուժերը հուսալի պաշտպանն են համայն հայության Հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունը մեծագույն նվաճումն է, որ վաստակվել է սերունդների նպատակաուղղված ջանքերի շնորհիվ:

Այսօր Հայաստանը կայուն զարգացող երկիր է: Հաջողությամբ իրականացվում են բարեփոխումները բոլոր բնագավառներում: Տնտեսական աճի բարձր տեմպերը Հայաստանը դարձնում են նորª ավելի լայն հնարավորությունների երկիր: Դա ունի կենսական նշանակություն, քանի որ մրցունակ եւ արդյունավետ տնտեսությունը հիրավի կարեւորագույն գրավականն է ժողովրդավարական պետություն կառուցելու համար:

Իրականացվում են ռազմավարական ծրագրեր, որոնք ուղղված են մեր երկրի եւ ժողովրդի համակողմանի առաջընթացին եւ հատկապես սոցիալական խնդիրների լուծմանը: Պետությունն իր գերակա խնդիրների շարքում է դասել աղքատության հաղթահարումը, կյանքի նոր որակի ապահովումը, երկրի ողջ տարածքի համաչափ զարգացումը:

Հայրենի պետության կայացման գործում Սփյուռքն ունեցել է անգնահատելի ներդրում: Իր բոլոր կարողություններով այն առաջին իսկ օրվանից կանգնեց նորանկախ մեր պետության կողքին: Խորհրդանշական է, որ այս հոբելյանական օրերին է անցնում Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը: Կարեւոր է նաեւ, որ անկախության տարիներին Հայաստանը եւս վերարժեւորեց Սփյուռքի գործոնը եւ այս կապը դարձավ փոխադարձ եւ փոխլրացնող:

Արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանն իրեն դրսեւորել է որպես կայուն, վստահելի եւ կանխատեսելի գործընկեր: Մենք հաջողությամբ խորացնում ենք երկրի միջազգային ներգրավվածությունը` պահպանելով եւ ամրապնդելով ավանդական կապերը:

Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորումը մնում է գերակա խնդիր: Այն կարող է հիմնված լինել միմիայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ հարգման վրա: Ոչինչ չպետք է սպառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը եւ կայուն զարգացմանը: 

Հարգելի հայրենակիցներ,

Այսպիսի թանկ հոբելյանը ոգեւորիչ է եւ պարտավորեցնող. անել առավելագույնը հանուն Հայաստանի հզորացման: Ջանք չխնայել կառուցելու այն նոր երկիրը, որի քաղաքացին լինելը հպարտություն կներշնչի մեր ժողովրդի բազմաթիվ սերունդների: 

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

Փառք Հայաստանի Հանրապետությանը: Փառք Հայաստանի Զինված Ուժերին: Ուռա:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: