Քվեարկել է ծրագրերի համար
Առաջին պաշտոնական այցը Լատինական Ամերիկա
09 Մայ 2012  

Անկասելի գրոհ ու ապրեցնող հաղթանակ

20-րդ դարավերջին, ավելի ստույգ` 1992 թվականի մայիսին հայերս հաղթական գրոհ ունեցանք, որին սպասել էինք գրեթե ամբողջ դար: Սարդարապատից հետո շատ ջրեր էին հոսել, բռնացել էին ազգի կամքի վրա, խլել պետականությունը, հայաթափել ողջ Արևմտյան Հայաստանն ու Արևելյանի մի մասը: Հերթը դեռևս հայաբնակ, սակայն վարչական իմաստով Ադրբեջանի քարտեզ խցկած Արցախինն էր` կամ ինչպես կոչում էին խորհրդային եզրով` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզինը: "Կորցնել Արցախը` կնշանակի փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը"` կասի ավելի ուշ պատերազմում նահատակված հերոս Ավոն` Մոնթե Մելքոնյանը: Այդ բանը հասկանում էին բոլորը, իսկ ամենից լավ անկախ պետություն հռչակածված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը, սկզբում Պաշտպանության Պետական Կոմիտեի, փոքր ինչ ավելի ուշ` երկրի առաջին նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Շուշին միայն երկնքի դռներին թառած բերդաքաղաք չէր, որից անդադար կրակ էր թափվում մայրաքաղաք Ստեփանակերտի ու շրջակա բնակավայրերի վրա: Շուշին նահատակի, պարտվածի, զոհի մեր գրեթե հարյուրամյա հոգեբանությանը սրընթաց գրոհով վերջ դնելու հնարավորությունն ու առիթն էր: Եվ եղավ այդ գրոհը: Ու թեև անառիկ ամրոցի ազատագրումից հետո Ղարաբաղյան պատերազմում եղան նոր կորուստներ, նահանջ ու պարտություն, բայց վերջնական հաղթանակը մերն էր լինելու, որովհետև Շուշիով մենք արդեն թոթափել էինք պարտվողի հոգեբանությունն ու հաղթանակի ոգեղենությամբ թրծել մեր կամքը:

Ոչինչ, որ հետագայում, մինչև այսօր էլ արժանավոր ու անարժան բաժանում են, փորձում խլխլել թե Շուշվա և թե ամբողջ պատերազմի հաղթանակի դափնիները: Շատ ավելի լավ է հաղթանակի հերսների ավելցուկ ունենալ, քան` պարտության մեղավորների, որովհետև թվում է թե  Շուշին ու հաղթանակը պատերազմում հայությանն էլի մեկ հազարամյակ լինելու և առաջընթացի հիմք տվեց: Այլ կերպ ասած` այդպիսի ապրեցնող հաղթանակներ մեր պատմության ընթացքում միշտ չէ, որ ունեցել ենք: 

Կրկնում ենք` ոչինչ, որ արժանավորների կողքին նաև անարժաններն էին հաղթանակի փառքը վայելում, իսկ ամենաարժանավորները, հաղթանակի կերտման իսկական նախաձեռնողներն ու իրականացնողները  հիմնականում լռում էին և միայն երբեմն, երբ մարտնչող կեղծիքը փորձում էր տիրապետող դառնալ, նրանք բարձրաձայնում էին, թե ով էր իրականում փորձում խափանել "Հարսանիք լեռներում" անվանված գործողությունը, որով էլ ազատագրվեց Շուշին: Այդպես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին  և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այդ թեմայով խոսել է մեկ, թե երկու անգամ ընդամենը` այն էլ երևույթներն իրենց անուներով կոչելու, որոշ մարդկանց իրենց տեղը ցույց տալու պարտադրանքով միայն:

Ավելորդ է մեկ անգամ էլ կրկնել, թե ինչ հսկայական էր նրա ավանդը թե պատերազմում հաղթանակի և թե սկզբում Արցախի, հետո նաև Հայաստանի պետության հզորացման գործում: Այդ մասին կարող եք կարդալ այստեղ և այստեղ: Իսկ մենք շնորհավորում ենք մեր ողջ ժողովրդին պատմական այդ հիասքանչ հաղթանակի` Շուշի բերդաքաղաքի ազատագրման հերթական հոբելյանի առիթով, ինչպես նաև արդեն փոքրաթիվ մնացած այն վետերաններներին, ովքեր Շուշիից 47 տարի առաջ հաղթելով երկրորդ համաշխարհային պատերազմում` հող նախապատրաստեցին, որ հայ մարտիկը 47 տարի անց մայիսի 9-ը կրկնակի տոն դարձնի:

Այսօր երկրորդ նախագահը գտնվում է Արցախում և մասնակցում է տոնական միջոցառումներին, որոնց տեսագրությունները և լուսանկարները ստանալուն պես կներկայացնենք ձեր ուշադրությանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
04.03.2015

 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: