01.09.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը գիտելիքի օրվա առթիվ
Հնարավորություն եւ մտահոգություն
01 Սեպ 2011  
01.09.2011  |  13:06   |   Թերթեր և ամսագրեր

Անկասկած ժամանակն աշխատում է մեր օգտին

Համոզված է հանրապետության երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
   
ԼՂՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը: Ի դեպ, հարցազրույցը տեսագրվել է դեռեւս հունիսի 19-ին, եւ հանրապետության երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ այն եթեր կհեռարձակվի օգոստոսի վերջին:

Ի՞ՆՉՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

"Ակնհայտ էր, որ Խորհրդային Միությունը փլուզվում էր, եւ ճիշտ պահն էր անկախություն հռչակելու համար: Եվ, եթե հիշում եք, շարժումը սկսվեց Հայաստանի հետ վերամիավորման կարգախոսների ներքո: 

Ինչո՞ւ անկախություն: Դա ավելի լուրջ իրավական հիմքեր էր ստեղծում Արցախի հետագա գոյատեւման համար: Կա երկու հանգամանք: Առաջինը` այդ ամենը համահունչ էր այն ժամանակվա գործող օրենսդրությանը, եւ երկրորդ` դա ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառում էր նշանակում, իսկ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից է: Այդ էր պատճառը` ապագա հանրապետության գոյատեւման համար լուրջ իրավական հիմքերի ձեւավորումը:

Դա ճիշտ պահին ճիշտ քայլ էր: Ես միայնակ չէի, հռչակագրի պատրաստման եւ իրավական հիմնավորման վրա բավական մեծ թիմ էր աշխատում` Կարեն Բաբուրյանը, մյուսները, երկու մասնագետ կար ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտից: Իհարկե, դա քաղաքական շատ լուրջ փաստաթուղթ էր",- ներկայացնելով 20 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությունը, վերհիշում է Ռ.Քոչարյանը:
   
ԵԹԵ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՉՀԱՋՈՂԵԻՆՔ, ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ ԵՔ...
   
"Նման դեպքերում պատասխանատվությունը միշտ էլ մեծ է լինում, բայց այն ժամանակ պաթոսով չէինք մտածում սերունդների առջեւ մեր պատասխանատվության մասին, ուղղակի մեր գործն էինք անում, մեր ընտանիքները, մեր հողն էինք պաշտպանում, ապահովում ժողովրդի անվտանգությունը:

Հետադարձ հայացքով երեւի կարելի է որոշ պաթոսային էլեմենտներ այս ամենին հաղորդել, բայց այն ժամանակ մեր առջեւ ուղղակի առարկայական խնդիր էր դրված, եւ ամեն մեկը փորձում էր իրենից կախված ամեն ինչ անել ե՛ւ հողը պահելու, ե՛ւ ժողովրդին կերակրելու, ե՛ւ անվտանգությունն ապահովելու համար: 
  
Բայց, իհարկե, մեծ էր պատասխանատվությունը: Եթե այն ժամանակ հաջողության չհասնեինք, պատկերացնո՞ւմ եք, հիմա ինչ պիտակներ կունենայի անձամբ ես (ծիծաղում է): Այդ պահին ուղղակի ստանձնեցինք այդ մեծ պատասխանատվությունը, եւ ոչ միայն ես, այլեւ ուրիշները»,- նկատում է Ռ.Քոչարյանը, որը, հիշեցնենք, 1992-ի օգոստոսին ստանձնեց թե ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի եւ թե ԼՂՀ վարչապետի պաշտոնը, եւ հենց այդ ժամանակ էր, որ բոլոր ուժերի կենտրոնացման շնորհիվ հնարավոր դարձավ բեկում արձանագրել ռազմական գործողություններում:
   
ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽԸ
   
"Անկասկած, լուրջ առաջխաղացում Ղարաբաղում տարեցտարի գրանցվում է: Բայց մարտահրավերներն այսօր Արցախի առջեւ այնպիսին են, որ իրավունք չունենք ասելու, թե գոհ ենք իրավիճակից: Ուղղակի վտանգավոր եմ համարում այն պահը, երբ բոլորս նստենք եւ ասենք, որ գոհ ենք իրավիճակից: 
   Պետք է հաշվի նստենք իրականության, բավականին բարդ իրավիճակի հետ եւ հասկանանք, որ մեր ցանկացած նպատակներին հասնելու համար պետք է գիշեր-ցերեկ աշխատենք եւ ցուցաբերենք տոկունություն եւ կամք: Կասկած չունեմ, որ ամեն ինչ շատ լավ է ավարտվելու, բայց, կրկնում եմ, իրավունք չունենք այսօրվա վիճակից գոհ լինելու",- ասում է Ռ.Քոչարյանը:
   
ԻՆՉՈՒ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ 1997-ԻՆ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ
   
"Իհարկե, դժվար էր: Ամենամեծ խնդիրն ընտանիքիս համար էր: Ընտանիքս չէր կարողանում հարմարվել այդ մտքին: Կար պատասխանատվության զգացում: Ընտրվել էի ԼՂՀ նախագահ, եւ ընդամենը մի քանի ամիս անց եղավ այդ առաջարկը, խնդրանքը... Այն ժամանակ Հայաստանում իրավիճակը բավականին ծանր էր` թե տնտեսական, թե քաղաքական: Եվ հասկանալի էր, որ Ղարաբաղը միայնակ` առանց թիկունքում ուժեղ Հայաստանի, լրջագույն խնդիրներ կունենա: Եվ սա էր հիմնական փաստարկը, որով ինձ փորձում էին համոզել, որ համաձայնեմ գալ Հայաստան: 

Պետք է նաեւ ընդունենք, որ այդ փաստարկները, իհարկե, լուրջ էին: Համաձայնեցի, եւ հետո ամեն ինչ զարգացավ այնպես, ինչպես գիտեք: Դժվար էր, անկասկած...",- պատասխանելով Հայաստան տեղափոխվելու պատճառներին վերաբերող հարցին, նշում է երկրորդ նախագահը:
   
ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ
   
"Ես չեմ ընդունում այն կարծիքը, թե Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին: Դա այդպես չէ: Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին: Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացի մեկ հատվածին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին:

Բանակցային գործընթացը շատ ավելի լայն է, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն բանակցում է եւ գործընթացի մասնակից է: Իհարկե, պետք է խոսենք Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին: Նախագահների բանակցություններում ԼՂ շահերը ներկայացնում է Հայաստանի նախագահը: Օրինակ, իմ նախագահության ժամանակ բոլոր հարցերը մանրակրկիտ քննարկում եւ համաձայնեցնում էի ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Կարելի է ասել, ինչ-որ չափով դա ստիպված պատվիրակված խնդիր էր, բայց սա էր իրավիճակը: 

Կասկած չունեմ, որ Ղարաբաղը լիարժեք մասնակցելու է բանակցություններին: Թե որքան կտեւի գործընթացը, դժվար է գուշակել",- ասում է նա, որի համար, սակայն.
   
ՄԻ ԲԱՆ ԱԿՆՀԱՅՏ Է
   
"Մի բան ակնհայտ է. նորագույն պատմության մեջ նման կարգի բոլոր խնդիրները լուծվել են հօգուտ ինքնորոշվող ժողովուրդների: Անխտիր բոլորը` Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի, Կոսովոյի, Արեւելյան Թիմորի, Էրիթրիայի, այժմ արդեն Հարավային Սուդանի, Դարֆուրի-Պաղեստինի հարցում էլ կասկած չկա, որ անկախ պետականություն կունենա` ամեն ինչ դրան է գնում, եւ միջազգային հանրությունն ընդունում է այդ պետության ստեղծման անհրաժեշտությունը: 

Այդ առումով, անկասկած, ժամանակն աշխատում է մեր օգտին: Բայց պետք չէ մտածել, որ ԼՂՀ ճանաչումից հետո կյանքը կտրուկ փոխվելու է: Պետք է ապրել` համարելով, որ դա վաղուց արդեն եղել է: Մեր անկախության ճանաչման համար ինչ-որ մեկի կնիքի կարիքը մենք չունենք: Փաստը կատարվել է, պետք է ապրել, լիարժեք աշխատել, ամրացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իսկ այդ ամենը կգա, մեր հերթն էլ կգա",- վստահ է Ռոբերտ Քոչարյանը:
   
Երեկ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն էր, նա դարձավ 57 տարեկան: "Հայոց Աշխարհ"-ի խմբագրակազմը շնորհավորում է երկրորդ նախագահին տարեդարձի առթիվ եւ մաղթում արեւշատություն ու հաջողություն:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
11.05.2015

 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: