29.01.2008. Ազգային բանակը կայացած է
26.04.2006. Լիտվան կարող է իր ներդրումն ունենալ
09 Սեպ 2011  
09.09.2011  |  11:28   |   Թերթեր և ամսագրեր

27.04.2007. Անխախտ սահմաններ

"Հայաստանի Հանրապետություն օրաթերթ" - Սահմանապահ զորքերը կշարունակեն պատվով կատարել իրենց առջեւ դրած խնդիրները

Հայաստանի Սահմանապահի օրն այսուհետեւ կնշվի ապրիլի 26—ին։ Մեր պետության սահմանապահ զորքերն ստեղծվել են ՀՀ պաշտպանության նախարարության կազմում, 1992 թվականի հունվարի 28—ին, հաջորդ տարի դրանք փոխանցվեցին ազգային անվտանգության համակարգին, իսկ ապրիլի 26—ին ընդունվել է "Պետական սահմանի մասին" ՀՀ օրենքը։ Հենց այդ օրն էլ ՀՀ կառավարության որոշմամբ կնշվի հայ սահմանապահի մասնագիտական օրը։

"Սա մեր հայրենիքի համար պատմական պահ է, քանի որ առաջին անգամ տոնում ենք Սահմանապահի օրը",–ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ—լեյտենանտ Գորիկ Հակոբյանը՝ դիմելով շարահրապարակում հավաքված սահմանապահներին։ "Համոզված եմ, որ սահմանապահ զորքերը բոլոր պարագաներում կշարունակեն պատվով կատարել իրենց առջեւ դրած խնդիրները, անառիկ պահել սահմանները՝ հարվածն առաջինն իրենց վրա ընդունելով",–ավելացրեց նա՝ նկատելով, որ սահմանապահների նոր սերունդը դեռ 40—50 տարի հետո նշելու է մասնագիտական տոնը։ "ՀՀ սահմանապահներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են բարձր մակարդակով",–հայտարարեց նա։ 
Չշրջանցելով այս ոլորտի թերությունները՝ Գ. Հակոբյանը հավաստեց, որ ակտիվորեն աշխատում են երկրի ղեկավարի կողմից իրենց առջեւ դրված խնդրի լուծման ուղղությամբ. տեխնիկապես զինել հայ—վրացական սահմանն ամեն տարի 50 կմ երկարությամբ։ "Հինգ տարի հետո կունենանք բարձր մակարդակով պաշտպանված հայ—վրացական սահման",–հայտարարեց նա։ Ի դեպ, ներկայում շարունակվում են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի գծման, սահմանազատման աշխատանքները։

Հայաստանի սահմանները պաշտպանվում են ինչպես Հայաստանի սահմանապահ զորքերի ուժերով, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ստորաբաժանումների ներգրավմամբ։ Հայաստանի սահմանապահներն այսօր հիմնականում պատասխանատու են հայ—վրացական եւ հայ—իրանական սահմանների պաշտպանության եւ անվտանգության համար։

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ—մայոր Արմեն Աբրահամյանը նշեց, որ 1994 թվականից հետո սահմանապահ զորքերի մարտածառայողական գործողությունների ու խնդիրների բնույթն ու շրջանակը զգալի փոփոխություններ են կրել` նկատելով, որ 15 տարին քիչ ժամանակ չէ։ "Այսօր մեր հիմնական նպատակն է պայքարել ահաբեկչության, մաքսանենգության, ապօրինի միգրացիայի, մարդկանց առեւտրի եւ մյուս նորագույն հանցագործությունների դեմ",–ասաց գեներալը։

Նրա ներկայացմամբ, ԱՊՀ երկրների արտաքին սահմանները (Հայաստանի դեպքում` Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանները) խորհրդային տարիներին որոշ չափով կառուցվել ու կահավորվել են, իսկ հետխորհրդային երկրների ներքին սահմանների կահավորումը` ուղեկալների, արգելափակոցների ու անցագրային կետերի կառուցումը ներկայում ընթացքի մեջ է եւ պահանջում է ժամանակ ու մեծ ֆինանսական միջոցներ։ Սահմանապահ զորքերը ներկայում կադրերով լիովին համալրված են։ Ա. Աբրահամյանը չի բացառում, որ պետական սահմանների շարունակական կատարելագործումը, կահավորումը, ազդանշանային համակարգերով համալրումը կհանգեցնեն այն բանին, որ որոշ ժամանակ անց ժամկետային զինծառայողները սահմաններում չեն ծառայի, կլինեն միայն սպա—պրոֆեսիոնալներ։
 
Խոսելով ռուսական սահմանապահ զորքերի հետ համագործակցության մասին` նա նախ առանձնացրեց կադրերի պատրաստումը։ Տարեկան մոտ 15—20 հայ սպա ուսումնառում է Ռուսաստանի համապատասխան բուհերում, քանի որ սահմանապահների փոքր թվի պարագայում նպատակահարմար չէ մեր երկրում այդ ուղղվածության բարձրագույն հաստատություն ունենալը։ Իսկ ԱՊՀ երկրների սահմանապահ ստորաբաժանումների հետ մեր սահմանապահները համագործակցում են տեղեկատվության փոխանակման, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում։ "Սահմաններում սխրանքներ չեն լինում, բոլորը կատարում են իրենց պարտականությունները, եւ պետք չէ ինչ—որ բան առանձնացնել։ Ամեն օր էլ կարող է լինել ինչ—ոչ մաքսանենգ, թմրանյութերի շարժ եւ այլն։ Բոլորն էլ շատ կարեւոր են",–համոզմունք հայտնեց նա՝ անցած 15 տարիների համար չցանկանալով որեւէ դեպք առանձնացնել։
 
Նշենք, որ Ա. Աբրահամյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ազգային անվտանգության ապահովման եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար, ինչպես նաեւ Սահմանապահի օրվա կապակցությամբ պարգեւատվեց "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" առաջին աստիճանի մեդալով։ Նախագահի, ինչպես նաեւ ԱԱԾ տնօրենի կողմից մեդալների ու պատվոգրերի արժանացան նաեւ մի շարք սահմանապահներ։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: