Երկրորդ քաղաքական կոալիցիան
Եվրոպական ինտեգրման նոր հեռանկարներ
08 Հուն 2011  

Աննախադեպ ցուցանիշներ փոքր և միջին բիզնեսի ոլորտում

2004 թ-ի հունիսի 8-ին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումը որոշ իմաստով շրջադարձային էր հանրապետության տնտեսության համար:

ՀՀ նախագահը տնտեսության զարգացմանը վերաբերող իր բազմաթիվ ելույթներում կարևորում էր փոքր և միջին բիզնեսի դերը ոչ միայն որպես տնտեսական զարգացման գլխավոր ազդակ, այլ նաև` որպես աշխատատեղերի ավելացման, զբաղվածության, և ըստ այդմ` բարեկեցության ցուցանիշ: Նախագահ Քոչարյանի ղեկավարման տարիներին գնալով ավելանում էին փոքր ու միջին բիզնեսի վարկավորման տվյալները: Տարեցտարի մեծանում էին հատկացումները այս ոլորտին, և պատահական չէ, որ ՀՆԱ-ի մեջ փոքր և միջին բիզնեսից ձևավորվող մասը կազմում էր ավելի քան 42 տոկոս, իսկ ավելի ուշ այն հասավ մինչև 72 տոկոսի: Իսկ սա նշանակում էր բնակչության մի ստվար մասի զբաղվածությունը բիզնեսով և ուրեմն տնտեսական զարգացման աննախադեպ տվյալներ ու բարեկեցության աճ: Սա իր հերթին բերեց ազգային դրամի կայունացման, ինչն էլ հանգեցրեց դոլարի նկատմամբ դրամի արժևորմանը:

Բնական է, որ այս հանգամանքը չէր կարող վրիպել միջազգային ֆինանսական ու տնտեսական կառույցների ուշադրությունից: Թե Համաշխարհային բանկի և թե Միջազգային արժութային հիմնադրամի մասնագետները Հայաստնի Հանրապետությունը ճանաչեցին որպես ամենադինամիկ զարգացող և ամենավարկունակ երկրներից մեկը ԱՊՀ տարածքում:

"Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերը տպավորիչ են: Այն հատուկ է ոչ այնքան ԱՊՀ երկրներին, որքան Արևելաեվրոպական երկրների զարգացման ցուցանիշներին"-նշում էին հեղինակավոր միջազգային կազմակերպությունների փորձագետները:

Քիչ են տնտեսական ու ոչ միայն  տնտեսական բնույթի համաժողովները, բազմաթիվ այլ միջոցառումները, որոնց ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարևորած չլինի երկրի տնտեսության մեջ  մանր և միջին բիզնեսի զարգացման դերն ու նշանակությունը: Տարբեր տարիների նրա ելույթներից ներկայացնում ենք քաղվածքների մի հավաքածու, որը լավագույնս հաստատում է մեր  վերոնշյալ պնդումը:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: