Առաջին հերթին պատասխանատվություն ու սառնասրտություն
Ջանքերի մեկտեղման անհրաժեշտություն
25 Հոկ 2012  

Ապաշխարությունը ոչ թե նվաստացնում, այլ վեհացնում է

2000 թվականի հոկտեմբերի 7-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հիսունհինգերրորդ նստաշրջանը: Այն թեև հերթականն էր, այնուամենայնիվ տարբերվում էր այլ նստաշրջաններից մեկ հանգամանքով: Գագաթաժողովն ամփոփում էր 20-րդ դարը և ուրվագծում 21-րդ դարի հեռանկարները, լոկալ հակամարտությունների, ինչպես  նաև մոլորակի ու մարդկության համար վտանգ պարունակող ընդհանուր սպառնալիքների չեզոքացման ճանապարհները: Պատահական չէ, որ 55-րդ նստաշրջանը ստացավ հազարամյակի գագաթաժողով անվանումը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի այդ գագաթաժողովում ելույթ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սա նախագահի երկրորդ համանման մասնակցությունն ու ելույթն էր: Մենք ժամանակին ներկայացրել ենք 53-րդ նստաշրջանում նրա ելույթը, այն կարող եք տեսնել նյութերի բաժնում:

Իսկ դարասկզբի համաշխարհային մեծագույն քաղաքական հավաքի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հնչեցրել է ինչպես Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ, այնպես էլ ողջ հայության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի մի ամբողջ շարք, որոնց լուծումն անհնար է առանց համաշխարհային հանրության արդարացի վերաբերմունքի և աջակցության` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, Հայաստանի ինտեգրում եվրոպական ու միջքազգային կառույցներին, երկու հարևան երկրների կողմից մեր հանրապետության շրջափակում, Հայոց Ցեղասպանության ճանաչում, առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից: 

Ավելացնենք, որ այս ելույթը տեղ է գտել Ռոբերտ Քոչարյանի` 2011 թվականին լույս տեսած, "Ելույթներ և հարցազրույցներ. Հատընտիր" գրքում:

Նախագահ Քոչարյանի ելույթը ՄԱԿ-ի վերոհիշյալ գագաթաժողովում ներկայացնում ենք ամբողջությամբ:

***

07.09.2000. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 55-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ /ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ/

Պարոն Նախագահող,
Պարոն լխավոր Քարտուղար,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Գլխավոր Քարտուղարի զեկույցը` քսանմեկերորդ դարում ՄԱԿ-ի դերի մասին, արժանի է բարձր գնահատականի: Հայաստանը համաձայն է մեր, իր տեսակի մեջ միակ, համընդգրկուն կազմակերպության հիմնահարցերի ու խնդիրների վերաբերյալ զեկույցում արտացոլված մոտեցումների ու հայացքների հետ:

Նոր հազարամյակի արշալույսին մեր հնարավորությունների եւ միաժամանակ խնդիրների մաշտաբները որակական նոր աստիճանի են հասել: Հայաստանը վստահ է, որ ՄԱԿ-ը, ելնելով իր առանձնահատուկ դերից, ունի ժամանակի մարտահրավերներին համարժեք պատասխանելու լավագույն ներուժը: Այն հսկայական փորձը, որ մշակվել է 55-ամյա գործունեության ընթացքում, բացառիկ է: Հենվելով դրա վրա` մենք պարտավոր ենք ավելի արագաշարժ լինել ՄԱԿ-ի գործիքներն ու հաստատությունները նոր իրողություններին ադապտացնելու գործում:

Ակնհայտ է, որ խաղաղության եւ կայունության ամրապնդումը ՄԱԿ-ի համար հիմնական առաջնահերթություն է մնում 21-րդ դարում: Աշխարհի ժամանակակից քարտեզը դեռեւս խիտ կերպով ներկված է լոկալ հակամարտություններով եւ, իբրեւ դրանց արդյունք` մարդկային տառապանքներով: ՄԱԿ-ն ակտիվորեն ներգրավված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտությունների լուծման մեջ: Միաժամանակ, Հայաստանը վստահ է, որ հնարավոր հակամարտությունները կանխելու ՄԱԿ-ի ունեցած ներուժը իրականացվում է ոչ լիովին: Անհրաժեշտ է մշակել վաղօրոք կանխազգուշացման ունիվերսալ մեխանիզմներ: Անսպասելի պատերազմներ չեն լինում. նրանք բոլորն էլ ունենում են իրենց կենսագրությունը, իրենց տրամաբանությունը եւ կանխատեսելի են:

Արդի մեր աշխարհում "անվտանգություն" հասկացությունը դուրս է եկել սովորական շրջանակներից: լոբալիզացիան հասարակությունները դարձրել է աննախադեպ աստիճանի բաց: Կառավարությունների գործունեությունը, ինչպես` երբեք, կախում ունի փոխկապակցված, փոխհամաձայնեցված գործողություններից` ենթատարածաշրջանային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներով: Ինտեգրացիան դարձել է քաղաքականապես եւ տնտեսապես նպատակահարմար: Ակնհայտ է, որ գոյակցության նոր միջավայրը պահանջում է նոր մոտեցումներ նաեւ միջազգային կազմակերպությունների գործունեության մեջ: Միայն կոլեկտիվ ջանքերով է հնարավոր արդյունավետորեն իրականացնել գլոբալիզացիայի առավելությունները եւ պաշտպանվել նրա բացասական հետեւանքներից: Այլ խոսքով, քսանմեկերորդ դարի աշխարհն ունի կոլեկտիվ գործողությունների եւ պատասխանատվության վրա հիմնված իսկական կայունության հասնելու բոլոր նախադրյալները: Այսպիսիք են Հայաստանի հույսերը:

Պարոն Նախագահող,

Հայաստանը նոր հազարամյակ է մտնում` հաջորդ տարի տոնելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700ամյակը: Մեր բազմադարյա պատմությունը եւ քրիստոնեական ավանդույթները, ինչպես նաեւ աշխարհագրական դիրքը նպաստել են քաղաքակրթությունների երկխոսության եւ համագոյակցության նշանակության խորքային գիտակցմանը:

Հայաստանն աշխարհի այն մասում է, որը վերջին տասը տարվա ընթացքում ենթարկվել է քաղաքական եւ սոցիալական բնույթի հսկայական փոփոխությունների: Ժառանգելով անցյալի չլուծված խնդիրները` Հայաստանը եւ Հարավային Կովկասն ամբողջությամբ զերծ չմնացին հակամարտություններից: Ներկայիս իրողությունները շարունակում են նշանակալի ճնշում գործադրել երկրի ներսում առկա նոր սոցիալական եւ քաղաքական հարաբերությունների անկայուն կառուցվածքի վրա:

Այսուհանդերձ, Հայաստանը շարունակում է կառուցել ժողովրդավարության սկզբունքների եւ օրենքի գերակայության վրա հիմնված բաց հասարակություն: Մենք մտադիր ենք ընդլայնել մեր համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում, ակտիվորեն մասնակցել տարբեր տարածաշրջանային կազմակերպությունների` մասնավորապես ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի, գործունեությանը: Մենք մոտեցել ենք Եվրոպայի Խորհրդին անդամագրվելու ավարտական փուլին` հաստատելով բազմակողմ ներգրավվածության քաղաքականությունը, որպես համագործակցության միջոցով սեփական անվտանգությունն ամրապնդելու ամենաարդյունավետ գործիք: Մենք շարունակում ենք համարել, որ Հարավային Կովկասը կարիք ունի անվտանգության տարածաշրջանային համակարգի եւ պատրաստ ենք աշխատել դրա ձեւավորման ուղղությամբ:

Հայաստանը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: Մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ եւ ընդգծում նրանց ներդրումը հրադադարի ռեժիմի պահպանման գործում: Մենք նաեւ պատրաստ ենք փոխզիջում գտնելու նպատակով շարունակել Ադրբեջանի հետ ուղղակի շփումները, թեեւ կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կլինեին ավելի արդյունավետ (առավել եւս` որ Լեռնային Ղարաբաղը դեֆակտո կայացած եւ երկխոսության համար բաց պետություն է): 

Այստեղ ես կուզենայի հատուկ նշել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ այսօր առկա իրավիճակը հետեւանք է 1991-1992թթ. հայ բնակչության էթնիկական զտման նպատակով Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդների վերջին առաջարկությունների մերժման:
 
Հակամարտությունների լուծման արդի պատմությունն արտացոլում է միջպետական եւ ներպետական հարաբերությունների փոփոխվող բնույթը: Այն համառորեն ի ցույց է դնում ինքնիշխանության մասին սովորական պատկերացումների շրջանակներից դուրս գալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը իրագործելի է միայն կողմերի իրավահավասարության հիման վրա:

Պարոն Նախագահող,

Ցավոք, հայ ժողովրդին վիճակվել է նոր հազարամյակ մտնել անցյալ դարի հիմնախնդիրների բեռով: Օսմանյան Կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության շարունակվող ժխտումը Թուրքիայի կողմից միայն ուժգնացնում է պատմական արդարության հասնելու մեր ձգտումը: Որոշ երկրներ եւ ժողովուրդներ կրել են նման հիմնախնդիրների ծանրությունը, սակայն հաղթահարել են դրանք` անելով ընդառաջ քայլեր եւ հենվելով համաշխարհային հանրության աջակցության վրա: Ապաշխարանքը ոչ թե նվաստացնում, այլ վեհացնում է անհատներին ու ժողովուրդներին: Համոզված եմ, որ կառուցողական երկխոսությունը Թուրքիայի հետ կօգնի մեզ համատեղ շարունակել ճանապարհը դեպի մեր ժողովրուրդների համագործակցություն եւ բարիդրացիություն:

Ավարտելով` կցանկանայի շնորհավորել բոլորիս Հազարամյակի գագաթաժողովի առթիվ, որը, դատելով ներկայացուցչության մակարդակից, ապացուցում է մեր նվիրվածությունը խաղաղությանն ու բարիդրացիությանը մեր ընդհանուր տանը:

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: