04.11.2005. Ռոբերտ Քոչարյանը տեր է եվ "ԱՅՈ"-ին, եվ "ՈՉ"-ին
07.11.2007. Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող սակարկության
03 Նոյ 2011  
03.11.2011  |  15:25   |   Թերթեր և ամսագրեր

Ապրել ավելի ազատ ու ժողովրդավարական երկրում

Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ հանդիպեց ԵՊՀ բանասիրական եւ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ եւ ներկայացրեց իր մոտեցումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
   
Հանդիպումը տեւեց մոտ 2 ժամ եւ բավականին աշխույժ անցավ: Ինչպես ասում են՝ լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: Նախագահի տրամադրությունը բարձր էր, դիտարկումները՝ կապված հատկապես բարեփոխումների եւ սույն թեմայի շուրջ ակտիվորեն արծարծվող պարզունակ շահարկումների ու ասեկոսեների վերաբերյալ, դիպուկ եւ համոզիչ: 
   
Ըստ Ռ.Քոչարյանի, "ակնհայտ է, որ գործող սահմանադրությունը հնացել է եւ կարիք ունի շատ լուրջ բարեփոխումների: Երբ դեռ մինչեւ ԵԽ-ի առջեւ պարտավորություններ ստանձնելը մեզ համար կայացնում էինք այդ որոշումը, քաջ գիտակցում էինք. սահմանադրության մեջ կան կետեր, որ որեւէ եվրոպական սահմանադրության մեջ ուղղակի չես գտնի":
   
   
Օրինակ՝ մեր սահմանադրությամբ "նախագահը, ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ խորհրդակցելով՝ կարող է լուծարել ԱԺ-ը: Մինչդեռ բոլոր երկրների սահմանադրությունների մեջ հստակ նշված է՝ որ դեպքերում. երբ ԱԺ-ը կաթվածահար վիճակում է եւ ի վիճակի չէ աշխատել: Ավելի պարզ օրինակներ կարելի է բերել: Չկա որեւէ եվրոպական երկիր, որտեղ գլխավոր դատախազին նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Դասական մոտեցումը հետեւյալն է. դա անում է ԱԺ-ն՝ նախագահի առաջարկությամբ, կարող են լինել նաեւ այլ տարբերակներ":
   
Նախագահի համոզմամբ, այսքանը բավական է՝ միանշանակ արձանագրելու, որ "գործող սահմանադրությունը իսկապես լուրջ փոփոխությունների կարիք ունի: Բայց եթե նախագիծը չանցնի, աշխարհը փուլ չի գա". կապրենք հին սահմանադրությամբ նախատեսված խաղի կանոններով: Պատկերավոր ասած՝ "ոնց որ հին մեքենայով: Կարողությունը այն չէ, մի քիչ աղմուկը շատ է, յուղը վառում է... Բայց օգտվել կարելի է": Այլ բան է՝ տեղ կհասնե՞նք, թե՞ կմնանք կես ճանապարհին. "Մինչեւ Սեւան գուցե հասնենք: Ավելի հեռու գնալու դեպքում՝ բուքսիրով հետ կգանք":
   
Ռ.Քոչարյանը առաջարկում է հետեւյալ բանաձեւը. "Ոչ թե "ի՞նչ է կորցնելու երկիրը "ոչ"-ի դեպքում", որովհետեւ երկիրը շատ բան չի կորցնելու, այլ "ժողովուրդը ի՞նչ հնարավորություններից է զրկվելու հանրաքվեն տապալելու դեպքում: Կամ, այսպես ասենք՝ ի՞նչ է ստանալու երկիրը, եթե բարեփոխումները հաջողվեն: Առաջին հերթին՝ զարգացման նոր հնարավորություններ": Ինչը նախագահը հատկապես կարեւորում է՝ նկատի ունենալով, որ "մենք չունենք նավթ, չունենք գազ, չունենք մեծ բնական պաշարներ, եւ մեր հիմնական ռեսուրսը մեր մարդկային գործոնն է: Իսկ մարդկային ներուժի բացահայտման լավագույն միջոցը արմատական բարեփոխումներն են": 
   
Հայտնի է, որ նախագահի լիազորությունները սահմանափակող մի շարք դրույթներ՝ կապված, մասնավորապես դատաիրավական բարեփոխումների հետ, ուժի մեջ կմտնեն անմիջապես հանրաքվեից հետո: Այս պարագայում, ըստ նախագահի՝ "մի բան է զարմացնում. որ ընդդիմությո՛ւնն է սրան դեմ: Ես չգիտեի, որ սրտի խորքում ինձ այնքան սիրում ու հարգում են, որ կատաղորեն պայքարում են իմ լիազորությունների համար, որպեսզի դրանք պահպանվեն": 
   
Սրան հետեւեց տրամաբանական հարցը. հնարավո՞ր է, որ իշխանությունը եւ ընդդիմությունը գաղտնի համաձայնության են եկել: Ի պատասխան՝ Ռ.Քոչարյանը ասաց. "Իսկապես: Առողջ տրամաբանություն ունեցող ցանկացած մեկը կարող է այդպես մտածել՝ գուցե պայմանավորվե՞լ են, որ նախագահը ակտիվ քարոզելու է բարեփոխումների օգտին, ընդդիմությունը՝ բարեփոխումների դեմ, եւ արդյունքում նախագահի լիազորությունները, որոնցից ես, ի դեպ, չեմ ձանձրացել, մնալու են": Ընդդիմության այս գործելակերպը, նախագահի համոզմամբ, "որեւէ տրամաբանական բացատրություն չունի: Ուղղակի կա հստակ գիծ. հակադրվել այն ամենին, ինչ առաջարկում է իշխանությունը: Սա իռացիոնալ տրամաբանություն է եւ, չեմ կարծում, թե որեւէ լավ բան կտա ե՛ւ երկրին, ե՛ւ ընդդիմությանը": 
   
Ավելին՝ հետեւողական լինելու դեպքում ընդդիմադիրները պետք է շատ բանից հրաժարվեին: Օրինակ՝ "Չօգտվեին Դավիթաշենի կամրջից, չքայլեին Երեւանի լուսավոր փողոցներով՝ ընտրելով հատուկ մութ փողոցները, բարեկարգված փողոցներից ընդանրապես հեռու մնային, քանի որ այդ ամենը այս իշխանությունների օրոք է արվել": Միով բանիվ, բարեփոխումները ոչ թե անձամբ նախագահին, այլ երկրին եւ ժողովրդին են պետք, որպեսզի մեր "իրավահաջորդները", այդ թվում` նախագահի հետնորդները "ապրեն ավելի ազատ, ժողովրդավարական արժեքների վրա հենված երկրում: Սա՛ է բարեփոխումների տրամաբանությունը: Եթե ես այլ կերպ մտածեի, այս հանդիպմանը չէի գա: Նախագիծը կդնեի հանրաքվեի, ասելով. ինքն իր հունով կանցնի՝ կանցնի, չի անցնի՝ Աստված իր հետ, եւ կշարունակեի գործել իմ այսօրվա լիազորությունների շրջանակում": 
   
Իսկ ինչո՞վ է մտադիր նախագահը զբաղվել 2008 թվականից հետո: Գուցե պատրաստվում է 3-րդ անգա՞մ դնել իր թեկնածությունը, ինչպես ոմանք համառորեն պնդում են, թե՞ մտադիր է զբաղվել օրենսդիր աշխատանքով: Այս հարցին ի պատասխան՝ Ռ.Քոչարյանը նկատեց. "Նաեւ ասում են, թե նախագահը այս բարեփոխումներին աջակցում է՝ հատուկ ուժեղացնելով վարչապետի պաշտոնը, հետո այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Մենք ուժեղացնում ենք ե՛ւ դատավորների, ե՛ւ գլխավոր դատախազի, ե՛ւ ԱԺ-ի, ե՛ւ ԱԺ նախագահի պաշտոնը: Ի՞նչ է ստացվում. այս ամենը չանենք, որպեսզի ժամկետը սպառվելուց հետո նախագահին գործազո՞ւրկ թողնենք: Ինչ վերաբերում է ընդհանրապես իմ ապագային՝ գիտելիքներով, փորձով, աշխատասիրությամբ, տոկունությամբ, կամքով ումի՞ց եմ պակաս: Ժամանակը կգա՝ կմտածենք":
   
Ուսանողներից մեկի հարցին պատասխանելով՝ նախագահը համաձայնեց, որ ԱԺ-ի եւ կառավարության լիազորությունները նախագահի իրավասությունների հաշվին ընդլայնելը կարող է եւ որոշ խնդիրներ ստեղծել՝ երկրի արդյունավետ կառավարելիության տեսանկյունից, եւ կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ անցումային շրջանում գտնվող մեր երկրի համար: "Հարցը տեղին է: Իրոք, անցումային շրջանում գտնվող երկրներում լայն լիազորություններով օժտված նախագահը, մանավանդ եթե իր հայացքներով բարեփոխիչ է, կարող է շատ դրական դեր խաղալ": Օրինակ, Սինգապուրը, անգամ Հարավային Կորեան եւ Չիլին (տվյալ դեպքում՝ ռազմական հեղաշրջումների եւ դիկտատուրայի տարբերակով), նաեւ մի քանի այլ երկրներ "շատ մեծ հաջողություն են արձանագրել երկարատեւ ավտորիտար կառավարման արդյունքում":
   
Բայց շատ ավելի լայն է այն երկրների ցանկը, որտեղ բարեփոխումները իրականացվել են ժողովրդավարության խորացման ճանապարհով, եւ սա է մեր ընտրությունը: 
   
Ղարաբաղի հարցը, կապված Ալիեւի հերթական հոխորտալից հայտարարության հետ, թե Ղարաբաղի՝ Հայաստանի կազմում կամ անկախ կարգավիճակը չլինելու բան է, նմանապես չշրջանցվեց: "Եթե ես եւ Ադրբեջանի նախագահը նույն կարծիքին լինեինք, բանակցությունները շարունակելն անիմաստ կլիներ: Հուսով եմ, չեք կասկածում, որ Ալիեւը պետք է այդ դիրքորոշումը ունենա: Բայց մեր դիրքորոշումը նույնպես հստակ է. Ղարաբաղը փաստացի անկախ երկիր է, այսօր ինտեգրվում է Հայաստանին, եւ մեր միջեւ, ըստ էության, ֆեդերատիվ բնույթ կրող հարաբերություններ են ձեւավորվում: Մենք պատրաստ ենք զիջումների, բայց կան սկզբունքային հարցեր, որտեղ զիջումը արդեն պարտություն է": Եւ ուրեմն՝ հայկական կողմի համար անընդունելի:
   
Նախագահը, ի դեպ, չժխտեց, որ բարեփոխումների ձախողումը անուղղակիորեն կարող է վնասել Ղարաբաղի հայանպաստ կարգավորմանը: Պարզապես պետք է ի գիտություն ընդունել, որ "միջազգային կառույցներում մեր հեղինակությունը բարձրացնելով՝ մենք ավելի շատ ռեսուրսներ, ավելի շատ դաշնակիցներ կունենանք, եւ Ղարաբաղի հարցում մեր կարծիքը ավելի հասանելի կլինի եվրոպական հանրությանը":

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: