29.11.2006. Մինսկյան գագաթնաժողով
14.12.2007. Հայաստանը հետաքրքրված է մերձարԵՎելյան տարածաշրջանով. Ռ.
09 Դեկ 2011  
09.12.2011  |  11:25   |   Թերթեր և ամսագրեր

Արաբական Միացյալ Էմիրությունները հեռանկարային գործընկեր է

Նոր ձեռք բերված ներկայացուցչական դասի "Էյրբաս-319" ինքնաթիռով նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական ուղեւորությունը կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ։ 
   
Դեկտեմբերի 11-13-ը նախատեսված եռօրյա աշխատանքային այցի ընթացքում նախագահին ուղեկցում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, այլ պաշտոնատարներ։ 
   
Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած պատվիրակությանը Աբու Դաբիի "Ալ-Ամիրի" օդանավակայանում դիմավորեցին բարձրագույն պատիվներով։ Բարձրացված էին ԱՄԷ եւ Հայաստանի պետական դրոշները։ Կարմիր ուղեգորգի վրա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց պատվո պահակախմբի շքերթը, ապա նրան ուղեկցեցին Աբու Դաբիի ամենաշքեղ "Emirates Palace" հյուրանոց։
   
Աշխատանքային այցը գործնականում սկսվեց դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ "Քասր ալ Մուսհրիֆ" նախագահական պալատի ընդարձակ ու հոյակերտ հրապարակում ոսկեզօծ հարթակին կանգնած ԱՄԷ նախագահ Շեյխ ԽԱԼԻՖԱ ԲԵՆ ԶԱՅԻԴ ԱԼ ՆԱՀԱՅԱՆԸ եւ Հայաստանի նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ, երկու երկրների օրհներգերը հնչելուց հետո, հետեւեց զինվորական շքերթը։ 
   
Ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի, ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահայանի անունից մատուցված ճաշից հետո մեր երկրի նախագահն ուղղաթիռով ուղեւորվեց Դուբայ, որտեղ հանդիպեց ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ ՄՈՒՀԱՄՄԱԴ ԲԵՆ ՌԱՇԻԴ ԱԼ ՄԱՔԹՈՒՄԻ հետ։
   
Աբու Դաբիում, "Քասր ալ Մուսհրիֆ" նախագահական պալատում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդուլլահ բեն Զայիդ ալ Նահայանի հետ։ Ստորագրվեց գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագիր եւ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր։
   
"Հայոց Աշխարհ"-ի թղթակցի հետ առանձնազրույցի ընթացքում արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ հաստատեց, որ ԱՄԷ-ի հետ համագործակցության հզոր ներուժ կա. "Այն մինչ օրս չի օգտագործված։ Նախագահի աշխատանքային այցի առանցքային խնդիրը՝ ԱՄԷ-ի հետ տնտեսական համագործակցության հաստատուն հիմքեր ստեղծելն է։ Արաբական այս երկրում մեծ հարստություն, տնտեսությունը զարգացնելու հզոր հնարավորություններ են կուտակվել եւ ճիշտ կլինի, որ ողջ տարածաշրջանը օգտվի ներդրումային այս պոտենցիալից։ ԱՄԷ-ի կառավարությունն էլ շահագրգիռ է այս հարցում։ Այսօր խնդիրը փոխադարձորեն շահավետ ծրագրեր ներկայացնելն է։ 
   
Այս նախաձեռնությունը լայն գործունեության դաշտ է բացում եւ պետական կառույցների, եւ մասնավոր ձեռներեցների տնտեսական գործունեության համար։ Համագործակցության լայն դաշտ կա նաեւ մշակութային, կրթական, գիտական բնագավառներում արդյունավետ փոխգործակցության համար։ Այս այցը հաստատուն հիմքեր է ապահովում բազմակողմանի համագործակցության համար, մանավանդ որ կարգավորված է նաեւ իրավական դաշտը։ Բարենպաստ են նաեւ քաղաքական պայմանները, քանի որ չկան տարակարծություններ"։ 
   
Օրվա ավարտին նախագահ Ռ.Քոչարյանի մասնակցությամբ հանդիսավոր ու պաշտոնական արարողությամբ բացվեց ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանատան նոր շենքը եւ դեսպանի կեցավայրը։ Հայաստանը ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1998 թվականից։ Առ այսօր մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը գործում էր վարձակալած տարածքում։ Նոր դեսպանատան համար տարածքը հատկացրել է ԱՄԷ-ի կառավարությունը, իսկ շինությունը կառուցվել է ԱՄԷ-ում 4 հազարանոց հայ համայնքի նվիրաբերած գումարներով։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Աբու Դաբի
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: