Իրանի նախագահի առաջին այցը ՀՀ
Տասնամյակ, որ վերափոխեց Հայաստանը
07 Սեպ 2011  

Առաջին ինտերնետ - ասուլիսը

2001 թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինտերնետ - ասուլիս է տվել WWW.GAZETASNG.RU ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋՈՒՄ /on-line/:

Ասուլիսը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջությամբ, հավելելով միայն, որ սա երկրի ղեկավարի առաջին ասուլիսն էր այդ ձևաչափով: Թեև ինտերնետն այդ տարիներին թե մեր հանրապետությունում և թե ԱՊՀ ողջ տարածքում դեռևս չուներ այն մեծ լսարանն ու ազդեցությունը, ինչին հասավ հետագայում, սակայն Ռ. Քոչարյանը համաձայնել է ասուլիսին առաջին հերթին նկատի ունենալով հենց համացանցի աճող հնարավորությունները, ինչպես նաև` կարևորագույն խնդիրների մասին մեր երկրի տեսակետները բարձրաձայնելու լրացուցիչ հնարավորությունը:

Առաջին ինտերնետ-ասուլիսի ընթացքը ցույց տվեց, որ հետաքրքրությունը մեր երկրի ու նրա ղեկավարի խոսքի նկատմաբ շատ ավելի մեծ էր, քան կարող էին պատկերացնել կազմակերպիչները: Այդ են վկայում ստացված, բայց հատկացված ժամանակի ավարտի պատճառով անպատասխան մնացած հարցերի հսկայական թիվը:

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏ-ԱՍՈՒԼԻՍԸ WWW.GAZETASNG.RU ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋՈՒՄ

Նատալյա Շաստիկ, GazetaSNG.ru-ի գլխավոր խմբագրի տեղակալ- Հարգելի բարեկամներ: Մենք սկսում ենք Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինտերնետ-ասուլիսը: Շնորհակալություն եմ հայտնում GazetaSNG.ru տեղեկատվական-վերլուծական պորտալի ընթերցողներինª ցուցաբերած ակտիվության եւ խմբագրություն ուղարկված մեծ թվով նախնական հարցերի համար: Այդ հարցերը, ինչպես արդեն տեղեկացրել ենք,տրվելու են առաջնահերթությամբ: Ցավոք, մեր ժամանակը խիստ սահմանափակ էª հաշվի առնելով մեր հյուրի գերզբաղվածությունը: Հայաստանն այսօր պատրաստվում է առանցքային միջոցառումների, որոնց թվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի պատմական այցը Հայաստան:

Ռոբերտ Սեդրակի, հուսով ենք, որ Դուք արդեն կապի մեջ եք մեզ հետ: Մեկ անգամ եւս թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզª մեր ինտերնետ ասուլիսին մասնակցելու համար, որն, ինչպես երեւում է հարցերի թվից, հսկայական հետաքրքրություն է առաջացրել աշխարհի ամենատարբեր երկրների ու քաղաքների մեր ընթերցողների շրջանում: Ի դեպ, օգտվելով առիթից, մենք ցանկանում ենք շնորհավորել Ձեզª ծննդյան տոնի առթիվ, եւ մեր ընթերցողներին հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանն ԱՊՀ ամենաերիտասարդ նախագահներից մեկն է: Օրերս լրացել է նրա 47-ամյակը: Ընդունեք մեր շնորհավորանքը:

Ռոբերտ Քոչարյան - Շնորհակալություն շնորհավորանքի համար: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի քաղաքացիներին, արտերկրի մեր հայրենակիցներին եւ բարեկամներին գալիք տոնիª Հայաստանի անկախության 10-րդ տարեդարձի առթիվ: Շնորհակալություն այսօրվա հանդիպման բոլոր մասնակիցներինª ցուցաբերած ուշադրության համար: Ես անկեղծորեն ուրախ եմ ձեզ հետ շփման հնարավորությունից: Հարցերը, որոնք դուք արդեն ուղարկել եք, շատ հետաքրքիր են, եւ կարծում եմ, տեղի կունենա օգտակար ու անհրաժեշտ զրույց: Ցավոք, արդեն ակնհայտ է, որ սահմանված ժամանակահատվածում ես ոչ բոլոր հարցերին կհասցնեմ պատասխանել, այդ իսկ պատճառով ներողություն եմ խնդրում նրանցից, ում հարցերն այսօր անպատասխան կմնան:

Անդրեյ Սիմոնով, Մոսկվա - Ինչպիսի±ն են Ձեր անձնական շփումները Ինտերնետի հետ: Ընդհանրապես Դուք ինչպե±ս եք վերաբերում երեւակայական շփումներին: Ձեր սերնդի շատ մարդիկ չաթ-երը համարում են անօգուտ, անգամ վնասակար: Դուք Ձեր երեխաներին թույլատրո±ւմ եք շփվել Ինտերնետի միջոցով:

Ռոբերտ Քոչարյան - Ես աձամբ Ինտերնետից ակտիվորեն օգտվելու ժամանակ չունեմ, սակայն միջնորդավորված օգտվում եմ. ամեն օր իմ սեղանին դրվում են թղթապանակներª ինտերնետային տարբեր էջերից քաղված տեղեկատվական նյութերով,ինչպես նաեւ էլեկտրոնային փոստով ստացված բազմաթիվ նամակներ: Այսքանով է առայժմ սահմանափակվում իմ շփումն Ինտերնետի հետ: Սակայն, իմ երեխաներն ակտիվորեն օգտվում են Ինտերնետից, չաթ-երիցª նույնպես: Շատ բան իմանում եմ հենց նրանցից: Ես ողջունում եմ նրանց այդ հետաքրքրությունը եւ չեմ սահմանափակում այն:

Արմեն Կարապետյան-տնտեսագետ - Երբ Դուք ընտրվում էիք Նախագահ, ասում էիք, որ Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական թռիչք: Սակայն, երկրում նույն տնտեսական ծանր իրավիճակն է: Ձեր կարծիքով, Ձեզ հաջողվե±ց ինչ-որ բան անել:

Ռոբերտ Քոչարյան - Տնտեսապես հզոր Հայաստանն ինձ համար թիվ մեկ նպատակն է: Դուք ճիշտ եք, մենք հիմա էլ շարունակում ենք տնտեսության բնագավառում բազմաթիվ խնդիրներ լուծել, եւ դրանք, այնուամենայնիվ, շարունակում են առաջնային մնալ Հայաստանի համար: Սակայն խնդիրներն այլեւս այն չեն, ինչ երկու-երեք տարի առաջ էին: Անցած տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական մթնոլորտը էականորեն փոխվել է:

Ամենագլխավորը, ինչին մենք հասել ենքª գոյատեւման հայեցակարգից անցումն է ակտիվ զարգացմանը: Մենք բարեփոխել ենք հարկային օրենսդրությունըª այն ուղղելով գործարարության զարգացմանը, դատաիրավական համակարգը, ինչի շնորհիվ գործարարները ստացել են պաշտպանվածության իրական երաշխիքներ: Փոխվել է սեփականաշնորհման նկատմամբ մեր մոտեցումը. գնորդներից մենք պահանջում ենք հստակ երաշխիք, որ ձեռնարկությունը պետք է աշխատի, որ կարվեն բոլոր անհրաժեշտ ներդրումները, կոլեկտիվի հետ կլուծվեն սոցիալական հարցերը: Այս համալիր միջոցառումների արդյունքում սկսեցին աշխատել եւ հզորություն են հավաքում խոշոր ձեռնարկությունները:

Այսօր հիմնական խնդիրը բոլոր ուղղություններով բարեփոխումները ակտիվորեն առաջ մղելն է: Հայաստանն իր տնտեսական հիմնախնդիրները լուծում է. դրանց էությունն այսօր որակապես տարբեր է նախկինից, իսկ զարգացման դինամիկանª բոլորովին այլ է: Ցանկալի կլիներ, իհարկե, որ տեմպերն ավելի արագ լինեին, իսկ արդյունքներնª ավելի շոշափելի: Համոզված եմ, որ դա կլինի:

Panarmenian.net, Երեւան - Շատ երկրների ղեկավարներ միանշանակ չեն վերաբերում Ինտերնետին: Տեղեկատվության չվերահսկվող փոխանակման հնարավությունը շատերի մոտ մտավախություն եւ զգուշավորություն է առաջացնում: Ինտերնետը մարդկանց դարձնում է դժվար վերահսկելի, պետությունից ավելի քիչ կախված: Հայաստանի ղեկավարությունն ինչպե±ս է վերաբերում Ինտերնետի զարգացմանը: Ձեզ համար, որպես Նախագահ, ի±նչ է Ինտերնետը:

Ռոբերտ Քոչարյան - Հայաստանում իրականացվող բոլոր բարեփոխումների իմաստը մարդկանց պետությունից ավելի անկախ դարձնելն է: Իշխանության եւ կառավարման մարմինները պետք է վերահսկվեն հասարակության կողմից, եւ այստեղ է, որ Ինտերնետը մեծ հնարավորություններ է առաջարկում: Իշխանությունը պետք է աշխատի թափանցիկ եւ լինի կանխատեսելի:

Հայաստանում աշխատանքի նման մեթոդները դառնում են առօրեական: Գրեթե բոլոր պետական մարմիններն ունեն իրենց ինտերնետային էջերը, որտեղ պարտավոր են հրապարակել հասարակական նշանակություն ունեցող տվյալները: Բացի այդ, Ինտերնետի հայկական մասում ներկայումս իրականացվում են շատ հետաքրքիր եւ կարեւոր ծրագրեր, որոնք ունեն տեղեկատվական, կրթական, սոցիալական ուղղվածություն:

Այս տարի նման մի նախագիծª հայ դասական գրականության եւ պատմագրության տեքստերի ժողովածուն, արժանացել է Նախագահական մրցանակի: Սա, կարծում եմ, ինքնին իմ վերաբերմունքի արտահայտությունն է: Մենք մտադիր ենք այսուհետ եւս ակտիվորեն զարգացնել այս ուղղությունը եւ մոտ ապագայում Հայաստանում կամ Հայաստանի մասին ցանկացած բաց տեղեկատվություն ստանալը կպահանջի մի քանի րոպե:

Նախագահի համար Ինտերնետը աշխատանքում կարեւոր գործիք է:

[email protected], Բաքու, Ադրբեջան - Ի±նչ է նախատեսում Հայաստանի ղեկավարությունը "փոխզիջում" հասկացության մեջ, եւ փոխզիջման այդ պայմանները կպաշտպանի արդյո±ք Ձեր հասարակությունը:

Ռոբերտ Քոչարյան - Հայաստանը բազմիցս հայտարարել է հակամարտության լուծման փաթեթային տարբերակին իր հավատարմության մասին: Այս դեպքում, սկզբից եւեթ, կողմերը գիտեն հակամարտության կարգավորման արդյունքում ինչ են ստանում եւ ինչª կորցնում:

Մենք հստակ ձեւակերպել ենք երեք սկզբունք, որոնք պետք է լինեն կարգավորման հիմքում. հակամարտության կողմերի իրավահավասարություն, ԼՂՀ-ի անկլավային գոյության անհնարինություն, ԼՂՀ-ի բնակչության համար անվտանգության միջազգային երաշխիքներ: Այս սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը կարող է քննարկել հնարավոր փոխզիջումային լուծումները:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, եթե որոշում կայացվի, յուրքանչյուր կողմի ղեկավար պետք է ունենա անհրաժեշտ քաղաքական կամքª բացատրել իր ժողովրդին այդ տարբերակի առավելությունները եւ համոզել ընդունել այն: Եթե նման քաղաքական կամք չկա, ապա այդ ղեկավարն իրավունք չունի բանակցային գործընթացը վարել:

Լարիսա Սարուխանյան, Երեւան - Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել Ձեզ: Ես Ձեզ ընտրել եմ 1998թ.-ին եւ հաջորդ անգամ եւս ես ու իմ ընտանիքը կքվեարկենք Ձեր օգտին: Վերջին շրջանում ընդդիմությունն ակտիվացել է, ստեղծվում են նոր կուսակցություններª բացարձակ հասկանալի սկզբունքներով:

Ձեզ չի թվում, որ նրանք պարզապես ուզում են իշխանությունը զավթել: Մինչեւ ե±րբ եք մտադիր այս ամենն հանդուրժել:

Ռոբերտ Քոչարյան - Շնորհակալություն, բարի խոսքերի համար£ Իմ համբերությունը բավական է, եւ ես չեմ պատրաստվում փոխել ընդդիմության հետ իմ աշխատանքի գլխավոր սկզբունքըª հանդուրժողականությունը£ Խոսքը քաղաքական շփումների կուլտուրայի մասին է:

Անհրաժեշտ է կարողանալ հարգել գործընկերներինª անկախ նրանից, ձեզ դուր են գալիս նրա հայացքները, թեª ոչ: Ցավոք, ոչ միշտ եմ համարժեք պատասխան ստանում: Ընդհանուր առմամբ, ընթանում է նորմալ քաղաքական գործընթաց: Ամեն դեպքում, հիմնական քաղաքական կուսակցությունների, խորհրդարանական խմբակցությունների հետ երկխոսությունը բավականին կառուցողական է:

Նախագահին կարելի է եւ պետք է քննադատել թերությունների համար: Բայց վիրավորանքների առջեւ նա անպաշտպան է: Ես չեմ կարող նույն կերպ պատասխանել. թույլ չի տալիս հարգանքը պաշտոնի նկատմամբ եւ դաստիարակությունս: Ես փորձում եմ մարդկանց բացատրել իմ գործողությունները, լինել ազնիվ նրանց նկատմամբ: Իմ այս կամ այն գործողությունը կարող է հանդիպել քննադատության, մեկին դուր գալ, մյուսինª ոչ: Սակայն, քննադատությունը սարսափելի չէ, եթե դու մարդկանց հետ ազնիվ ես, եւ նրանք քեզ հասկանում ու վստահում են:

Ինձ համար գլխավորըª կատարած պարտքի զգացումն է մարդկանց առջեւ, որոնք ինձ ընտրել են երկրի նախագահ:

Վարդգես Հակոբյան, Մոսկվա - Դուք խոստացել էիք, որ այս տարի Հայաստանում կբացվեն 40 հազար աշխատատեղ: Դա ինձ շատ ուրախացրեց: Մոտ հինգ տարի առաջ աշխատավայրում կրճատման պատճառով ես տեղափոխվեցի Ռուսաստանª աշխատանք գտնելու: Իսկ հիմա գոնե ինչ-որ հույս է առաջացել: Սակայն, կարծում եմ, որ իմ նմանները շատ են եւ բոլորի համար միեւնույն է աշխատանք չի գտնվի: Ի±նչ եք անում, որ Հայաստանում գործազրկությունն, իսկապես, նվազի:

Ռոբերտ Քոչարյան - Գործազրկության նվազեցման ճանապարհներն ամենուր նույնն են. տնտեսական աճ, արդյունաբերության, փոքր եւ միջին բիզնեսի զարգացում: Պաշտոնական տվյալներով վերջին ժամանակներս գործազրկությունը կազմում է 17 տոկոս, սակայն իրականում, կարծում եմ, ավելին է:

Այս տարի, իսկապես, մենք մեր առջեւ նպատակ ենք դրել ստեղծել 40 հազար աշխատատեղ: Խոսքն, առաջին հերթին, այն մասին է, որ կառավարությունն իր տնտեսական քաղաքականությամբ նպաստում է ներդրումների ներգրավմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հայաստանի համար 40 հազար աշխատատեղ մեկ տարվա ընթացքումª բավական բարձր նիշ է: Սակայն, ես կարծում եմ, մենք պետք է ձգտենք հնարավորինս առավելագույն թվերի: Իհարկե, դա չի լուծում գործազրկության խնդիրն ամբողջ Հայաստանում, սակայն մենք արել ենք առաջին կարեւոր քայլը£ Նախանշել ենք նպատակը, որի ուղղությամբ կենտրոնացել է բոլորիª եւ կառավարական կառույցների, եւ` իշխանության տեղական մարմինների աշխատանքը: Տարեվերջին կամփոփենք այդ աշխատանքի արդյունքը£ Եվ այդպես մի քանի տարի:

Անատոլի Վոլկ, լրագրող-միջազգայնագետ - Ինչպե±ս եք Դուք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան:

Ռոբերտ Քոչարյան - Այնպես, ինչպես միշտª հիմնված բարեկամության, փոխըմբռնման եւ միմյանց շահերի փոխադարձ հարգման վրա: Հայաստանի եւ Ռուսաստանի հետաքրքրությունները բազմաթիվ առումներով ուղղակի համընկնում են: Առաջին հերթին, հենց դրանով է պայմանավորված ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջեւ: Մեր հարաբերություններին հատուկ նրբերանգ են տալիս արդեն ձեւավորված ավանդույթներըª մեր համատեղ պատմությունը, մեր ժողովուրդների միջեւ խորը մշակութային կապերը:

Սերգեյ Գեւորգյան, Երեւան- Դ ուք ի±նչ գիտեք այն մասին, թե ինչպես են ապրում հասարակ մարդիկ Ձեր երկրում:

Ռոբերտ Քոչարյան - Հայաստանը մեծ երկիր չէ եւ մեկուսանալ հասարակ մարդկանց խնդիրներից ուղղակի հնարավոր չէ: Ես երբեք չեմ մոռանում, որ մեր շատ քաղաքացիներ վատ են ապրում, բայց ես նաեւ գիտեմ, որ մարդկանց օգնել կարելի է միայն կոնկրետ գործերով, որոնք պահանջում են պրագմատիկ մոտեցում, նպատակաուղղված ջանքեր£ Մարդիկ ամեն տարի պետք է զգան, որ կոնկրետ ուղղություններով ինչոր առաջընթաց է կատարվում£ Ցավոք, տնտեսության մեջ առկա դրական տեղաշարժերը հասարակության մի մասը դեռեւս իր առօրյա կյանքում չի զգում: Բայց քանակը վերածվում է որակի, եւ մեր ամենօրյա աշխատանքն, անկասկած, կանդրադառնա մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի վրա:

Ռուբեն Մաթեւոսյան, նախկին ինժեներ - Ձեր կառավարությունն արտասահմանցիներին է վաճառել հեռախոսացանցը, Կոնյակի գործարանը, հիմա պատրաստվում է վաճառել էներգահամակարգը: Ինչ է մնում իրենª Հայաստանին: Մինչեւ երբ պետք է Հայաստանի ազգային հարստությունն այդպես թալանվի: Ի±նչ ենք մենք թողնելու մեր զավակներին:

Կյանքը ցույց է տվել, որ պետությունը ամենաարդյունավետ սեփականատերը չէ: Հակառակ դեպքում, Խորհրդային Միությունը մինչեւ այժմ կծաղկեր: Գործադիր իշխանությունը պետք է ոչ թե կառավարի բիզնեսը, այլª պայմաններ ստեղծի նորմալ տնտեսավարման համար£ Սա իմ խորին համոզմունքն է£ Այլ հարց է ճիշտ, արդյունավետ սեփականաշնորհումը: Այստեղ, իհարկե, խնդիրներ կան:

Ինչ վերաբերում է Կոնյակի գործարանին եւ մյուս ձեռնարկություններին...դրանք ինչպես եղել, այնպես էլ մնում են Հայաստանում: Ավելացնեմ, որ արտասահմանցիների կողմից սեփականաշնորհված ձեռնարկություններն աշխատում են, շատերըª բավական հաջող: Ի դեպ, կոնյակի որակն ավելի լավացել է, իսկ գործարանը խաղողի դիմաց վճարումները գյուղացիներին կատարում է ժամանակին:

[email protected], Լոս-Անջելես, ԱՄՆ - Ինչո±ւ Հայաստանըª հաղթանակած երկիրն, ապրում է տնտեսական չքավորության եւ քաղաքական մեկուսացման մեջ:

Ռոբերտ Քոչարյան - Մեր ժողովուրդն, իսկապես, դժվար է ապրում, բայց սոցիալական եւ տնտեսական իրավիճակի համեմատական գնահատականով մենք համադրելի ենք ԱՊՀ մյուս երկրների հետ: Բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով, աղքատության մակարդակով միջազգային ֆինանսական կազմակերպություների գնահատմամբ, Հայաստանը վերջին շարքում չէ, իսկ որոշ ցուցանիշներով անգամ առաջատարների թվում է: Դրան զուգահեռ, մեզ մոտ պարզորոշ նկատվում է տնտեսական զարգացման դրական դինամիկա: "Քաղաքական մեկուսացում" ձեւակերպման կիրառումը Հայաստանի նկատմամբ ինձ զարմացնում է: Կարծում եմ, դուք ուղղակի ծանոթ չեք մեր արտաքին քաղաքական գործունեությանը:

Սիսակ, Կրասնոդար, ՌԴ - Երկրաշարժից հետո մեր ընտանիքը տեղափոխվել է հարազատների մոտª Կրասնոդարի երկրամաս: Ես այժմ սովորում եմ ինստիտուտում, բայց միշտ երազել եմ վերադառնալ հարազատ քաղաքª յումրի եւ ապրել Հայաստանում:

Մեր ամբողջ ընտանիքը ցանկանում է վերադառնալ, բայց կունենա±ք մենք սեփական տանիք մեր գլխին, կարող ենք ապրուստի միջոց գտնել: Ինչպիսի±ն է հիմա իրավիճակն երկրաշարժի գոտում: Կապիտալ շինարարության ծավալը Հանրապետությունում բավականին մեծ է եւ դրա զգալի մասը կատարվում է երկրաշարժի գոտում: Ընթացքի մեջ են բնակարաններից զրկված ընտանիքների տեղավորման լուրջ ծրագրեր, որոնք իրականացվում են պետության եւ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Առաջիկա երկու տարում բնակարանների խնդիրն այս շրջաններում արմատապես կբարելավվի:

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա աշխատանքի դաշտը բավական լայն է, եւ արդեն զգացվում է բարձրորակ շինարարական կադրերի անհրաժեշտություն£ Բացի այդ, կան արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման մի շարք ծրագրեր, կառավարությունը մշակում է մեխանիզմներ, որոնք կնպաստեն մասնավոր կապիտալի ներգրավմանն այդ շրջաններ£ Արդեն սկսել է աշխատել հայկական արդյունաբերության հսկաներից մեկըª Վանաձորի քիմիական համալիրը£ Աշխատում են նաեւ սննդի եւ թեթեւ արդյունաբերության մի քանի վերականգնված ձեռնարկություններ, նկատելի են դրական միտումներ գյուղատնտեսության բնագավառում, զարգանում է սպասարկման ոլորտը: Վերջին տարիների ջանքերի շնորհիվ, կառուցվել եւ գործում են բազմաթիվ ժամանակակից հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ: Տարեվերջին մենք աղետի գոտում այլեւս չենք ունենա տնակային դպրոցներ, բոլոր դպրոցները կունենան կապիտալ շենք: Դրանցից շատերը համապատասխանում են ամենավերջին պահանջներին, հագեցված են ժամանակակից սարքավորումներով եւ գործում են տարբեր բարեգործական հիմնադրամների հովանավորության տակ£ Կարծում եմ, այս ամենը հնարավորություն կտան լուծել եւ Ձեր ընտանիքի, եւ էլի շատերի խնդիրները:

[email protected] - Բարեւ Ձեզ: Իմ անունը Գեւորգ Ալեքսանյան է, ես գրում եմ ԱՄՆ-ից: Ես կցանկանայի հարցնել, պարոն Նախագահին, թե նա ինչ քայլեր է ձեռնարկում տնտեսության ոլորտում, հատկապես փոքր բիզնեսի մասնավոր հատվածում հավասար հնարավորությունների մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ:

Ռոբերտ Քոչարյան - Դուք արծարծեցիք շատ կարեւոր հարց: Մասնավոր բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումը Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր նախադրյալն է: Ցավոք, չեմ կարող ասել, որ Հայաստանի անկախ պետության գոյության տասը տարիների ընթացքում, մենք միշտ եղել ենք հետեւողական, սակայն որոշ արմատական քայլեր այդ ուղղությամբ արվել են: Ընդունվել են բիզնեսի ոլորտը կարգավորող կարեւորագույն օրենքներ, հստակ ուրվագծվել են պետական հսկողության սահմանները: Շատ հարցերում հաջողվել է նվազագույնի հասցնել չինովնիկների կամայականությունների հնարավորությունը: Իրականացվել է դատաիրավական համակարգի բարեփոխում, ինչը բիզնեսին պաշտպանվածության կարեւոր երաշխիքներ է տալիս: Զգալիորեն փոխվել է հարկային օրենսդրությունը:

Խթանվում է մանր եւ միջին բիզնեսի զարգացումը: Մենք որոշակի արդյունք արդեն ունենք, հատկապես բարձր տեխնոլոգիաների, ծառայությունների, առեւտրի, տուրիզմի, վերամշակման, ադամանդի մշակման, ոսկերչության եւ այլ բնագավառներում:

Դրանում համոզվելու համար բավական է անցնել Երեւանի փողոցներով: Իհարկե, միամիտ է հուսալ, թե բոլոր խնդիրները հնարավոր է լուծել մեկ ակնթարթում. մենք գիտակցում ենք, որ այդ ճանապարհը երկար է, սակայն նաեւ հասկանում ենք, որ այն պետք է անցնել:

Արփինե Աղաբաբյան, Հայաստան - Որտե±ղ է համեմատաբար ավելի հեշտ ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտում:

Ռոբերտ Քոչարյան - Դժվարանում եմ համեմատական գնահատականներ տալ: Այդ ամենը փոխկապակցված են: Պարզ ներքին հարցերը կապված սոցիալական հիմնախնդիրների, աշխատատեղերի ստեղծման հետ, ենթադրում են արտաքին քաղաքական բնույթի խնդիրների ողջ համալիրի լուծում եւ հակառակը: Դա ամենօրյա աշխատանք է, որը երբեք հեշտ չի լինում:

Օրինակ, անցումային փուլում գտնվող ցանկացած երկրի տնտեսությունը բարձրացնել առանց արտասահմանյան խոշոր ներդրումների համարյա անլուծելի խնդիր է: Լուրջ ներդրումներ ներգրավել "վատ համբավ" ունեցող երկիր, հեշտ գործ չէ, հատկապես եթե խոսքը չի վերաբերում հումքային ոլորտին: Այդ իսկ պատճառով, արտաքին քաղաքականության խնդիրներից մեկը միջազգային ասպարեզում երկրի արժանավայել իմիջի ապահովումն է:

Շախիմ Ալիեւ, Բաքու - Դուք համաձա±յն եք, որ Հայաստանն այսօր շահել է սոսկ ճակատամարտն, այլª ոչ թե պատերազմը: Դուք չեք ընդունում, որ Հայաստանի տնտեսական ռեսուրսները շատ թույլ են, որպեսզի ապահովեն նրա վերջնական հաղթանակը: Դուք անհանգստություն չունե±ք Ադրբեջանի կողմից ղարաբաղյան անջատողականների դեմ հակաահաբեկչական գործողություններից:

Ռոբերտ Քոչարյան - Ձեր հարցը մի քիչ չար է: Կարծում եմ, եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի, եւ Հարավային Կովկասի բոլոր երկրների համար ամենագլխավորը հասկանալն է, որ գերագույն նպատակն էª շահել խաղաղությունը: Կյանքը ոչ մեկ անգամ է ցույց տվել, որ յուրաքանչյուր թշնամություն մեր տարածաշրջանումª լինի դա ճակատամարտ, պատերազմ, թե ուղղակի սառը դիմակայություն, ոչ ոքի օգուտ չի բերում: Դուք, որպես Ադրբեջանի բնակիչ, հավանաբար նույնպես դա զգում եք: Մեր տարածաշրջանը կարող է բարգավաճել, եթե այստեղ հաստատվի ամուր խաղաղություն եւ կայունություն, հենց դրան են ուղղված Հայաստանի ղեկավարության ջանքերը: Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա Դուք կարող եք փաստերով համոզվել, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է ոչ պակաս արագ տեմպերով, քան Ադրբեջանինը: Ի դեպ, քաղաքականության մեջ նավթային ռոմանտիզմը շատերին է հուսախաբել:

Ինչ վերաբերում է անհանգստությանը...Անցած տարիների ընթացքում երկու կողմերն էլ կազմավորել են պաշտպանության բավականին հզոր համակարգ: Կա մեծ վստահություն, որ եւ ռազմական, եւ քաղաքական առումով, եւ սեփական ժողովրդի աչքում կպարտվի նա, ով առաջինը կսկսի նոր հակամարտություն:

Առաքելյան Աշոտ, Երեւան - Հարգելի պարոն Նախագահ, ես գիտեմ, որ Դուք սիրում եք բասկետբոլ խաղալ: Ասացեք խնդրեմ, տասը հնարավոր երեք բալային նետումներից քանի±սը կարող եք անվրեպ նետել:

Ռոբերտ Քոչարյան - Երեք բալային նետումներով ես երբեք չեմ փայլել: Գերադասում եմ գրոհել զամբյուղը:

Նատալյա Շաստիկ, GazetaSNG.ru-ի գլխավոր խմբագրի տեղակալ - Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ցավոք, մեր ինտերնետ-ասուլիսի ժամանակը սպառվում է: Սակայն հարցերի հոսքը շարունակվում է: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ մի փոքր ժամանակ եւս հատկացնել ու պատասխանել այն հարցերին, որ նախապես ստացվել էին:

Տիգրան Թավադյան, "Երկրամաս" թերթի գլխավոր խմբագիր /[email protected]/- Ռոբերտ Սեդրակի, որ փուլում են Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք վերաբերում են այլ երկրների քաղաքացիներին Հայաստանի քաղաքացիություն տալու հնարավորությանը /երկքաղաքացիության սկզբունքը/:

Ռոբերտ Քոչարյան - Սահմանադրական բարեփոխումների փաթեթն արդեն պատրաստ է եւ այս ամսվա ընթացքում պաշտոնապես կներկայացվի Ազգային Ժողով: Այն ներառում է նաեւ երկքաղաքացիությանը վերաբերող փոփոխությունները: Երբ կոնկրետ տեղի կունենա Սահմանադրության բարեփոխումների հանրաքվենª այս տարվա ընթացքում, թե հաջորդ տարվա սկզբին, կախված է, որքան լայն կլինի առաջարկված նախագծի նկատմամբ քաղաքական ուժերի կոնսենսուսը: Ցանկանում եմ ավելացնել, որ կողմնակից եմ Հայաստանում երկքաղաքացիության ինստիտուտին: Կարծում եմ, այսքան ընդարձակ եւ պատմականորեն ձեւավորված սփյուռք ունեցող երկիրը պետք է իր հայրենակիցներին ընձեռի համապատասխան մեխանիզմներª ամրապնդելու կապերը պատմական Հայրենիքի հետ:

Ալիմ Այթիմբեկով, Ալմա-Աթա - Հայաստանն իրեն համարում է արեւմտյա±ն, թե արեւելյան երկիր: Որո±նք են Հայաստանի առաջնությունները Կենտրոնական Ասիայում:

Ռոբերտ Քոչարյան - Այս հարցի պատասխանը որոշակիանում է Հայաստանի աշխարհագրական դիրքով: Մենք գտնվում ենք Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում եւ հենց դրանով է շատ բան պայմանավորված մեր պատմության, մշակույթի եւ հասարակական գիտակցության մեջ:

Հայ ժողովրդի ավանդույթներն ու աշխարհընկալումն արեւմտյան եւ արեւելյան պատկերացումների միահյուսում է: Թեեւ, մենք մեզ ավելի հարմարավետ ենք զգում եվրոպական արժեքների համակարգում: Կարծում եմ, դա գալիս է մեր ժողովրդի շատ խորը քրիտոնեական արմատներից: Մենք ձգտում ենք զարգացնել քաղաքական կապերը եւ փոխշահավետ տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ եւ պետք է ասեմª բավականին հաջող:

Արթուր Ակոպով, "Վեկ" թերթ - Ձեր կարծիքով, մոտակա ժամանակներս հնարավո±ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ռոբերտ Քոչարյան - Կարծում եմ, այդպիսի հարցերում կանխատեսումներ անելն անիմաստ է: Միայն կասեմ, որ մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ:

Սուրեն Այվազյան-գործարար - Պարոն Նախագահ, մեր ընկերությունը նպատակ ունի բիզնես սկսել Հայաստանում: Սակայն, արդեն մի քանի ամիս մենք կորցրել ենք տարբեր չինովնիկների բացատրելով, բայց այդպես էլ չենք ստացել բիզնես-ծրագրի համար անհրաժեշտ տվյալները: Ի±նչ է հարկավոր, որ գործն ավելի արագ ընթանա: Միգուցե, Դուք կարող եք մեզ օգնել:

Ռոբերտ Քոչարյան - Մեզ մոտ գործում է Զարգացման գործակալություն, որը հատուկ ստեղծվել է դյուրացնելու համար մասնավոր գործարար ծրագրերի տեղաշարժը: Այն, փաստորեն, ելակետ է շատ գործարարների համար, որոնք մտնում են հայկական շուկա:

Ցավոք, չինովնիկների եւ բյուրկրատական քաշքշուկների հետ կապված խնդիրներ գոյություն ունեն, թեկուզեւ նկատելիորեն պակասել են: Կոնկրետ առաջարկներով կարող եք նաեւ դիմել Նախագահի աշխատակազմ: Երաշխավորում եմ, որ կստանաք Ձեզ հետաքրքող բոլոր հարցերի պատասխանները եւ անհրաժեշտ օգնություն: Ես չեմ հիշում դեպք, երբ որեւէ հետաքրքիր առաջարկ, հասնելով Նախագահի աշխատակազմ, չիրականանա:

Արման Ղազարյան, ստոմատոլոգ - Ե±րբ է նախատեսվում Հայաստանի անդամակցությունն Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանը: Ի±նչ կտա այն մեր երկրին:

Ռոբերտ Քոչարյան - Նախատեսվում է, որ մեր երկիրը մինչեւ տարեվերջ կդառնա Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ: Դա, ըստ էության, նշանակում է միջազգային ճանաչումն այն բանի, որ Հայաստանում, չնայած մի շարք խնդիրների առկայությանը, շուկայական տնտեսությունն, այնուամենայնիվ, կայացել է:

Առանց արտահանման լուրջ աճի Հայաստանի տնտեսությունը չի կարող բարձրանալ: Իսկ ԱՀԿ անդամակցությունը, դա նախ եւ առաջ, կազմակերպության անդամ-երկրների կանխատեսելի շուկաներն են: Դա նշանակում է նաեւ մեր շուկայի կանխատեսելիություն, ինչը բարենպաստ ներդրումային մթնոլորտի հիմքն է:

Նատալյա Շաստիկ, GazetaSNG.ru գլխավոր խմբագրի տեղակալ - Հարգելի ընթերցողներ, ցավոք, մենք այլեւս չենք կարող զբաղեցնել Հայաստանի Նախագահին: Թեեւ հարցերի հոսքը շարունակվում է, այնուամենայնիվ, մենք ստիպված ենք ավարտել մեր աշխատանքը:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին, որ համաձայնվեց մասնակցել մեր ասուլիսին:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: