Կայսրության փլուզումը. Պատմական անդրադարձներ
ԲՖԿ "Սիստեմա"-ի նիստ
26 Նոյ 2011  
26.11.2011  |  23:47   |   Անձնական

Առաջին տարածաշրջանային գիտաժողով

"Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր" բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր  առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ  "Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի" տարածաշրջանային առաջին գիտաժողովը: Առաջին անգամ գիտաժողովին ներկա էին մասնագետներ տարածաշրջանից:
 
"Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր" բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն  Սևակ Ավագյանն  իր խոսքում հայտնեց, որ Բարեգործական կենտրոնն արդեն 11 տարի` իր  գործունեության սկզբից հանդիսանում է եվրոպական ֆեդերացիայի անդամ: Նա հայտնեց, որ մեր լաբորատորիան միակն է  նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում, որն ունի այդ կարևորագույն կառույցի հավատարմագիրը: "Դրա համար էլ ֆեդերացիան  որոշեց այստեղ անել այդ գիտաժողովը` դիտելով Հայաստանը կամրջող օղակ մնացած երկրների գիտնականների համար", - ասաց նա:

Ներկայացնելով արյան հիավանդության բուժման մեթոդները, նա նշեց, որ երբ քիմիոթերապիան չի օգնում, փոխպատվաստման նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը Հայաստանում դեռ չկա, սակայն այդ բուժման համար անհրաժեշտ են դոնորներ: Նա տեղեկացրեց, որ  առաջին  հերթին  հիվանդին հարազատներն են օգնության հասնում, և 4 երեխա ունեցող ընտանիքի պայմաններում 25 տոկոս դեպքերում նրանք համընկնում են, սակայն Հայաստանում 4 հոգանոց ընտանիքները քիչ են, դրա համար կամավոր դոնորների դերը մեծ նշանակություն ունի:

"Հայերս հատուկ գենետիկ կառուցվածք  ունենք, ինչ-որ ձևով տարբերվում ենք" - ասաց նա և պարզաբանեց, որ դրա պատճառն այն է, որ մենք տարածաշրջանում փակ միջավայրում ենք ապրել,  խառը  ամուսնություններ չեն եղել և հավանականությունը, որ հայը հային կարող  է տալ բջիջ` շատ ավելի մեծ է, քան մյուս խմբերինը: 

"Մեր գործունեության 12 տարիների ընթացքում  ամբողջ աշխարհից  17000 հոգի  դիմել են, 1500-ի համար գտել ենք համընկում, նրանց 13-ին փոխպատվաստել են, որոնց  կեսը հայաստանցիներ են", - հայտնեց նա:

"Մեր օգնությունը դա դոնոր գտնելն  է: Եթե չունենաս դոնոր,  աշխարհի բոլոր փողերն ունեցի` չես կարող օգնել: Ես համոզված եմ, որ եթե մենք Հայաստանում ուենանք փոխպատվաստման կենտրոն, մեր հնարավորությունները շատ ավելի կօգտագործենք", - ավելացրեց Սևակ Ավագյանը:

"Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր" բարեգործական հիմնադրամի նախագահ Բելլա Քոչարյանն  իր խոսքում նշեց, որ այս ամբողջը  նախապատրաստական աշխատանք  էր, և բոլորի նպատակը կենտրոն ունենալն է, որովհետև շատ թանկ արժե յուրաքանչյուր հիվանդին ուղարկել արտասահման և շատ ավելի հարմար  կլիներ Հայաստանում փոխպատվաստման  կենտրոն ունենալ, քանի որ շատ ծանր է, երբ որ տեսնում ես այդ  երեխաներին, նրանց ծնողներին:

"Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանն արդեն պատրաստ է դրան և դրա կարիքը կա", - ասաց տիկին Քոչարյանը:

Mardik.am կայքի նյութերով

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
01.10.2014

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: