Համաշխարհային էլի մի բրենդ Հայաստանում
Well done, Mr. President!
15 Հուն 2011  

Առանց երիտասարդության ներգրավման չի կարող առաջընթաց լինել

2004 թվականի հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Առհասարակ երկրորդ նախագահը սիրով էր աշխատում երիտասարդների հետ, իսկ երիտասարդության խնդիրները մշտապես նրա ուշադրության առանցքում էին:

Երբ 1998 թվականին, համալսարանական ուսանողության հետ նախընտրական հանդիպման ժամանակ ուսանողները հարց տվեցին նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին` կառավարման համակարգ երիտասարդների ներգրավման մասին, վերջինս պարզապես խնդրեց ոտքի կանգնել իր օգնականներին, և դրանից հետո դահլիճը ծափահարեց: Ղեկավարման տարիներին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները երիտասարդության հետ կրում էին պարբերական բնույթ: Իսկ այդ հանդիպումներն այնքան անկեղծ ու անմիջական էին ընթանում, որ դրանցից մեկի ժամանակ ուսանողը չխորշեց նախագահի ժամացույցը խնդրել` որպես նվեր: 

Ծաղկաձորի երիտասարդական-մարզական համալիրի վերակառուցումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երիտասարդությանը մատուցած լավագույն, բայց ոչ միակ նվերներից մեկն էր միայն: Այնտեղ մինչ օրս էլ անց են կացվում ավանդական դարձած "Բազե" երիտասարդական հավաքները: Իսկ "ամենաթանկարժեք" նվերն, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունն էր, որի շնորհիվ մեծ թվով երիտասարդ կադրեր ընդգրկվեցին երկրի կառավարման համակարգ` սկսած նախագահական ապարատից մինչև գործադիր մարմին, դատական համակարգից մինչև վերահսկողական ծառայություններ: Պատահական չէ, որ այդ տարիներին բավականին "ջահելացավ" նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը: Էլ չենք խոսում Ռոբերտ Քոչարյանի նախանձախնդրության շնորհիվ ստեղծված` նորագույն տեխնոլոգիաների ու այլ կարգի բազմաթիվ հիմնարկությունների մասին, որոնց աշխատողների գրեթե հարյուր տոկոսը երիտասարդներ են:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երիտասարդությանն ուղված երեք կոչ ուղերձ: Դրանցից առաջինն ուսանողության հետ բազմաթիվ հանդիպումներից մեկի ներածական խոսքն է, երկուսը` "Բազե" համահայկական երիտասարդական հավաքներին հղված ուղերձները: Այս երեք ելույթները հստակորեն վկայում են երիտասարդության հարցերի նկատմամբ Ռ. Քոչարյանի մշտական մտահոգության, ինչպես նաև` երկրի քաղաքական ու հասարակական կյանքին երիտասարդության ակտիվ ներգրավման` նախագահի ձգտումների մասին:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: