Շնորհավորանք
Արդիական ու ստույգ գնահատականներ
03 Սեպ 2012  

Արցախի պետությունը 21 տարեկան է

Սեպտեմբերի 2-ը Լառնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հերթական տարեդարձի օրն է: Անկախ Արցախը, իսկ պաշտոնական անվանումով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 21 տարեկան է:

Անկարելի է գերագնահատել այն հսկայական դերը, որն ունեցել է Ռոբերտ Քոչարյանը երիտասարդ հանրապետության ինչպես հռչակման, այնպես էլ կայացման ու զարգացման գործում: Անկախության հռչակման հենց առաջին օրից նորաստեղծ հանրապետությունը ստիպված էր ինքնապաշտպանական պատերազմով հաստատել գոյության իր իրավունքը, և այդ գործը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ղարաբաղն իրականացրեց հիմնովին: Թեև թշնամին կապիտուլացիայի չենթարկվեց, սակայն կատարյալ հաղթանակով արցախցիները չեզոքացրեցին իրենց հանրապետության ու նրա բնակչության կյանքին սպառնացող վտանգը:
 
Արցախի անկախության տարեդարձի առիթով շնորհավորում ենք ինչպես երկրորդ հայկական հանրապետության քաղաքացիներին ու ողջ հայությանը, այնպես էլ այդ անկախության հիմնական կերտողներից մեկին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանին:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
04.03.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: