Հերթական այցը Շիրակի մարզ
"Նրա օրոք ավելի հանգիստ էր"
03 Դեկ 2011  

"Արմենալի" վերաբացումը

2005 թվականի այս օրը, դեկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց "Արմենալ" գործարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաեւ պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովը: Ռոբերտ Քոչարյանը եւ Միխայիլ Ֆրադկովը արդիականացված գործարանի վերաբացումը գնահատեցին որպես հայ-ռուսական տնտեսական հաջող համագործակցության վկայություն, նշելով, որ այս ծրագիրը կյանքի է կոչվել երկու կողմերի նպատակային եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ: Քանաքեռի նախկին ալյումինի գործարանի հիման վրա ստեղծված "Արմենալ"-ը 2000թ. ներառվել է ռուսական "Ռուսալ" ընկերության կազմում: "Արմենալում" ներդրվել է 70 մլն դոլար: Ձեռնարկությունը 2004թ. անցել է համալիր արդիականացման փուլ եւ պատրաստ է տարեկան արտադրել 18 հազար տոննա միջազգային չափանիշներին համապատասխանող բարձրակարգ փայլաթիթեղ:

Սակայն պարզ է, որ Մ.Ֆրադկովը Հայաստան էր ժամանել ոչ միայն "Արմենալեի բացմանը մասնակցելու համար: Դրանից մեկ օր առաջ, դեկտեմբերի 2-ին Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահը հանդիպել և քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության ներկա վիճակն ու անելիքները:

Հանրապետության նախագահը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական կապերի զարգացման առնչությամբ, որի արդյունքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 20 տոկոսով:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակում անցկացված մեծածավալ միջոցառումները տնտեսական եւ հումանիտար տարբեր ոլորտներում ակտիվ շփումների մեծ հնարավորություն ստեղծեցին:

Անդրադարձ է եղել նաեւ "գույք` պարտքի դիմաց" համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների գործարկման հեռանկարին: Ռուսաստանի կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ ներկայումս քննարկվում է այդ ձեռնարկությունների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորությունները:

Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը ներառված է Տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:
 
Առանձին քննարկում է ծավալվել նաեւ տարածաշրջանի էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցերի շուրջ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: