Ինչ տվեց տնտեսությանը Ռոբերտ Քոչարյանի Նախագահությունը
01.12.2004. Սկսվեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը
16 Սեպ 2011  
16.09.2011  |  16:10   |   Թերթեր և ամսագրեր

Արմպրոդէքսպո - 2007

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցեց տեղական արտադրողների` գյուղմթերքների մշակման ոլորտում արձանագրած հաջողությունները ներկայացնող "Արմպրոդէքսպո-2007" միջազգային ցուցահանդեսի բացմանը, իսկ տաղավարները շրջելուց հետո` պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին։
   
ՆՈՐ ՈՐԱԿ, ՆՈՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ, ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
   
Հանրապետության նախագահի գնահատմամբ` հայրենի տնտեսավարողների թողարկած նոր արտադրատեսակներում նկատելի է "նոր որակ, նոր փաթեթավորում, նոր մոտեցումներ` ընդհանրապես։ Ֆերմերների, արտադրողների հետ մտքերի փոխանակումից համոզմունք ունեմ, որ նեղ մտածելակերպից դուրս են եկել, մտածում են միջազգային չափանիշների, արտաքին շուկաների մասին եւ արդեն այլ մակարդակի հարցադրումներ են անում։ Ֆիրմաներ կան, որ ընդամենը 1-2 տարվա պատմություն ունեն, բայց հանդես են գալիս փայլուն արտադրանքով"։ 

Շատերը նույնիսկ "բողոքում են", թե չեն կարողանում բավարարել պահանջարկի ամբողջ ծավալը։ Նշանակում է` "պահանջարկը կա, որակը կա, եւ մեր արտադրանքը շատ արդյունավետ մրցում է դրսի արտադրանքի հետ։ Սա ֆերմերների հետ համատեղ աշխատանքի արդյունք է, եւ հետեւողականորեն պետք է շարունակենք այս գործընթացը"։

Դոլարի շարունակվող արժեզրկումը խոցելի չի՞ դարձնում տեղական արտադրողին, արտահանման հետ կապված խնդիրներ չի՞ ստեղծում։ Ըստ Ռ.Քոչարյանի՝ կառավարությունը դիմել է միջազգային ֆինանսական կազմակերպություններին սույն գործընթացը գնահատելու խնդրանքով, եւ վերջիններս եզրակացրել են, որ դրամի հաղթարշավը ողջամտության սահմաններում է. "Այդ արժեւորումը տեղավորվում է տնտեսական զարգացման տեմպերի մեջ։ Չկա երկիր, որտեղ 7 տարի անընդմեջ տնտեսական աճ լինի, եւ սեփական դրամը չարժեւորվի"։ 

Ճիշտ է, սղաճի տեմպերը փոքր-ինչ գերազանցել են ծրագրված ցուցանիշը, բայց "ոչ այն պատճառով, որ չկարողացանք պահել պլանավորված սղաճը, այլ այդ պրոցեսը մեղմելու, ավելի դանդաղ ընթացք հաղորդելու համար",- կարծում է Ռ.Քոչարյանը։   
   
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: