Հայաստանի անվտանգությունը
Ղարաբաղյան խնդրի կարգավորում
10 Սեպ 2011  

Արտաքին քաղաքականություն

"Ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական գործիչները պիտի հայամետ գործունեություն ծավալեն, ոչ թե ռուսամետ, կամ արևմտամետ: Ես փորձել եմ հենց այդպիսի գործունեություն վարել: Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ մենք այսօր փայլուն հարաբերություններ ունենք և Եվրոպայի, և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի, և Վրաստանի, և Իրանի հետ: Մեր արտաքին քաղաքականությունը բավական հավասարակշռված է: Մենք երբեք չենք փորձել խաղալ գերտերությունների հակասությունների դաշտում, այլ ընդհակառակը` փորձել ենք մեր շահերը փնտրել այն դաշտում, ուր համընկնում են նաև նրանց շահերը": 

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` գերմանական  "DIE WELT" պարբերականին տված հարցազրույցում տեղ գտած այս գնահատականը, լավագույն բնորոշումն է մեր երկրի վարած արտաքին քաղաքականության:

Փոխլրացում բառը փոքր ինչ ավելի ուշ գտնվեց, սկզբում օգտագործվում էր միջազգային եզրը` կոմպլեմենտար: Անկախ հանգամանքից, թե որ բառն էր օգտագործվում, ՀՀ արտաքին փոխլրացման քաղաքականությունը նախագահ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ, թույլ տվեց ապահովել   Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունն ու կայուն զարգացումը տարբեր պետությունների միջև հակասությունների պայմաններում: 

Նախագահ Քոչարյանի ղեկավարման 10 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն արժանացավ միջազգային լայն ճանաչման, ձեռք բերեց կայուն և հուսալի գործընկերոջ համարում: Այդ ընթացքում մեր երկիրն անդամագրվեց Եվրոպայի խորհրդին, ինչը կանխորոշեց երկրի զարգացման ուղին:
 
Քոչարյանական տասնամյակի ընթացքում կտրուկ ավելցան օտար երկրներում մեր հանրապետության դեսպանատները, ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները: Ընդ որում, դրանք ոչ միայն ավելանում էին, այլև նոր` ավելի հարմարավետ պայմաններ ստանում և առավել ջանադրաբար փորձում լուծում տալ այդ երկրներում մեր պետության հիմնախնդիրներին:

ՀՀ պետական քաղաքականության մեջ առանձնակի նշանակություն ունեն հայ-ռուսական հարաբերությունները: Երկու երկրների միջև կնքվեց  ավելի քան 160 միջպետական, միջկառվարկան ու միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր:

Հայ-ռուսական հարաբերությունները նոր որակ ստացան 2000թ.-ին,  ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՌԴ կատարած առաջին պաշտոնական այցից հետո:

Փոխլրացման քաղաքականությունը հենց նրանով է այդպիսին, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությանը զուգահեռ զարգանում էին նաև ՀՀ հարաբերությունները այլ երկրների, մասնավորապես` ԱՄՆ-ի հետ: ՀՀ տնտեսության արագ վերականգնման գործում դժվար է գերագնահատել ամերիկյան օգնության դերը, որի ծավալները որոշ տարիների հասան մինչև 100 մլն ամերիկյան դոլարի: Բացի դա, ԱՄՆ-ը օժանդակություն է ցուցաբերել նար մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, հատկացրել ամենամյա ռազմական օգնություն: 2000 թվականին ստեղծվեց հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական աշխատանքային խումբ, որը հովանավորվում է ՀՀ նախագահի և ԱՄՆ փոխնախագահի կողմից:
 
Փոխելով վերաբերմունքը հայկական Սփյուռքի նկատմամբ, Հայստանի իշխանությունները կարողացան մեր երկրի ու ժողովրդի խնդիրների լուծմանը մասնակից դարձնել նաև Սփյուռքին: ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների և գործող կազմակերպությունների մշտական աջակցությունը լավագույն օրինակ կարող է լինել հայկական այլ գաղութների համար:
 
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար չափազանց կարևոր տեղ էր գրավում հարևանների հետ հարաբերությունների հարցը: Եթե նրանցից երկուսը` Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ թշնամական դիրք ու վերաբերմունք են ցուցաբերում մեր երկրի նկատմամբ, ապա մյուս երկու հարևանների` Վրաստանի ու Իրանի հետ ՀՀ-ը կարողացել է պահպանել ավանդական բարեկամական հարաբերությունները: Ռ. Քոչարյանը բազմիցս նշել է, որ Հայաստանը չի անելու ոչ մի քայլ, որը մեր հարևաններից ու գործընկերներից որևէ մեկը կնկալի որպես իր ազգային շահերի դեմ ոտնձգություն կամ սպառնալիք իր ազգային անվտանգության համար: Թեև որոշակի տարաձայնություններին, ՀՀ իշխանությունները իսկապես էլ  ոչ մի քայլ չարեցին, որը կարող էր խաթարել Վրաստանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները, շատ լավ հասկանալով, որ Վրաստանի ճանապարներն ունեն Հայաստանի համար կենսական նշանակություն:
 
Պատերազմի տարիներից սկսած ու մինչ օրս շարունակվող հավասարակշիռ կեցվածքը, որը դրսևորեց Իրանը Ղարաբաղյան խնդրի շուրջ, թույլ տվեց երկու երկրների ղեկավարներին զարգացնել բարեկամական հարաբերությունները: Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունները թռիչքաձև զարգացում ունեցան ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային և այլ ոլորտներում:  1998-ից մինչև 2005 թվականը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվեց: Համագործակցության արդյունքում, 2007 թվականի մարտի 19-ին ՀՀ և ԻԻՀ նախագահները պաշտոնապես բացեցին Իրան-Հայաստան գազատարը, ինչը հսկայական նշանակություն ուներ մեր երկրի էներգետիկ անվտանգության համար:

Միջուկային ծրագրերի պատճառով Իրանի շուրջ առաջացած լարվածությունը  Հայաստանի ղեկավարությունից լրացուցիչ ջանքեր էր պահանջում չփչացնել բարեկամական հարաբերությունները ոչ Իրանի, որ էլ ԱՄՆ-ի կամ Եվրամիության հետ, և դա հաջողվեց:

ՀՀ-ը իր արտաքին քաղաքականության մեջ գերակա է համարել նար եվրոպական ուղղությունը և եվրոպական ինտեգրման գործընթացը: Պատահական չէ, որ Եվրամիությունը դարձավ է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը: Հայաստանը հաջողությամբ զարգացնում էր հարաբերությունները ոչ միայն Եվրամիության, այլև այդ կառույցի անդամ երկրների հետ:

1998-2007թթ. աննախադեպ վերելք արձանագրվեց նաև Ճապոնիայի և Չինաստանի հետ ՀՀ քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության ոլորտներում: Հայաստանը արդյունավետ քայլեր էր ձեռնարկում Արաբական լիգայի և Լատինամերիկյան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Մանավանդ այն երկրների հետ, որտեղ հայկական համայնք և ուրեմն` հայկական գործոն կա: 

Շնորհիվ Ռոբերտ Քոչարյան նախագահի վարած արտաքին քաղաքական հստակ գծի, Հայաստանի Հանրապետությունն իր արժանի ու արժանապատիվ տեղը գտավ աշխարհում: Այլևս Հայաստանին ու հայությանը վերաբերող որևէ հարց որևէ միջազգային կառույցում կամ ատյանում չէր քննարկվում առանց մեր երկրի ներկայացուցիչների մասնակցության:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: