15.08.2001. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՖԱԲՐԻԿԱ
21.01.2006. Նախագահը գնահատում է քաղաքապետարանի աշխատանքը
16 Սեպ 2011  
16.09.2011  |  10:48   |   Թերթեր և ամսագրեր

18.04.2007. Արտոնյալներ չպետք է լինեն

Հարկային մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի, վարչարարության խստացման, ինչպես նաեւ ստվերային տնտեսության ծավալների կրճատման հետ կապված հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցության սկզբում զեկույցով հանդես է եկել հարկային պետական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը: Նա ներկայացրել է անցած երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, զեկուցել առկա խնդիրների մասին: 

Հանրապետության նախագահը շեշտել է, որ հարկային պետական ծառայությունը պետք է վճռականություն ցուցաբերի եւ վարչարարության կատարելագործման ու խստացման ճանապարհով կատարի այս տարվա բոլոր առաջադրանքները:

Ռոբերտ Քոչարյանը իր մտահոգությունն է հայտնել առկա անբավարար հարկային վարչարարության, պատշաճ հսկողության բացակայության, օրենսդրական դաշտի անկատարության եւ պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչության փաստերի վերաբերյալ: 

Նախագահը հատուկ կարեւորել է պետական բյուջեի միջոցների հաշվին ապրանքներ եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից իրենց հարկային պարտականությունները լիարժեք կատարելու անհրաժեշտությունը:

Վերստին շեշտելով, որ որեւէ գործարար Հայաստանում չպետք է ունենա արտոնյալ պայմաններ, երկրի ղեկավարը ինչպես կոնկրետ դեպքերի առնչությամբ, այնպես էլ ընդհանուր առմամբ համապատասխան հանձնարարական է տվել իրավապահ մարմիններին՝ հայտնաբերել հովանավորչություն իրականացնող հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին եւ պատժել նրանց օրենքի ամբողջ խստությամբ: 

Ռ.Քոչարյանը նշել է, որ առկա խնդիրներին լուծում տալու համար այսօր անհրաժեշտություն կա կիրառել գործողությունների համալիր մի ծրագիր, որը թույլ կտա փակել սողանցքերը անբարեխիղճ հարկատուների համար, նաեւ արագորեն հասնել զգալի արդյունքի՝ կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարի առումով: Երկրի ղեկավարը հանձնարարել է երկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ միջոցառումների նշված ծրագրի վերաբերյալ, ինչպես նաեւ նախապատրաստել օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ:

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: