Շնորհավոր հոբելյանդ, հին ու նոր ԵրԵՎան
Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում
17 Հոկ 2012  

Աշխարհագրական մերձության առավելությունները դեռեվս չեն օգտագործվում

2002 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար: Երկու երկրների ղեկավարների հետ հանդիպումներից և համագործակցության` շուրջ տասի հասնող ստորագրված փաստաթղթերից բացի, այցի ընթացքում կարևոր նշանակություն ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների գործարար շրջանակների հանդիպման ընթացքում: Այս երկրի տնտեսական թռիչքաձև զարգացման իրողություններն ամենանշանակալիներից են ողջ աշխարհի մակարդակով, ուստի հասկանալի է, թե ինչքան մեծ նշանակություն ուներ այդ երկրի գործարար շրջանակների ներդրումների շահագրգռությունն ու հետաքրքրությունը մեր երկրում: Վաղուց հանվել էին երկրու երկրների միջև առևտրային հարաբերությունների արգելքները, փոխադարձաբար որոշակի ներդրումների փորձ կար, սակայն տնտեսական համագործակցության ծավալները առանձնապես գոհացուցիչ չէին: Նախագահ Քոչարյանը նշելով, որ երկու երկրների միջև գրեթե չկա մրցակցային դաշտ, թվարկում է Հայաստանի տնտեսության ինչպես գրավչություններն ու վերջին շրջանի ձեռքբերումները, այնպես էլ երկրի տնտեսական զարգացման հեռանկարներն ու գերակայությունները:

Հայ ժողովրդի ինտելեկտուալ մակարդակն ու բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների առկայությունը նախագահն ամենակարևոր նախապայմաններից մեկն է համարում գերակա ճյուղ հայտարարված` նորագույն տեխնոլոգիաների արտադրության տնտեսական ծրագրերի իրագործման ճանապարհին: Եվ արաբ գործարարներին էլ հորդորում ակտիվ լինել մեր երկրի տնտեսության հատկապես այս բնագավառում: Վստահեցնելով, որ մեր հանրապետությունը հավակնում է Անդրկովկասի ամենակազմակերպված պետությունը լինել, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ երկրի իշխանությունները Հայաստանի Հանրապետությունը շատ մոտ ապագայում տեսնում են որպես ինտելեկտուալ ծառայություններ մատուցող ամենառաջատար երկիրը տարածաշրջանում:

Ներկայացնում ենք ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հարգելի պարոն նախագահ,
Համաժողովի հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ ձեզ եւ շնորհակալություն հայտնում Հայաստանի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։ Ուրախալի է տեսնել Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ գործարար կապերի ընդլայնման երկուստեք պատրաստակամություն:

Սա Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին պաշտոնական այցն է Արաբական Միացյալ Էմիրություններ, եւ կարող է դիտվել որպես երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված մեր քաղաքականության շարունակություն:

Այսօր մեր խնդիրն է ներկայացնել Հայաստանը եւ փորձել ներդրումային հետաքրքրություն շարժել ձեզանում։ Դուք ունեք կապիտալ եւ այն արդյունավետորեն կիրառելու ցանկություն։ Մենք կուզենայինք ներկայացնել ձեզ Հայաստանը որպես ներդրումների շահավետ վայր, որպես հուսալի եւ կանխատեսելի գործընկեր։ Հայաստանի տնտեսության մանրամասները ձեզ կներկայացնի Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը։ Ես կփորձեմ անել մի քանի գլխավոր ընդգծումներ։ 

Հատկապես վերջին տարիներին իրականացված տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ կայուն տնտեսական աճ: 2001թ.-ի արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 9,6%, արդյունաբերական արտադրանքինը 8,7%, արտահանմանը 15%, սղաճը` 3,1%: 2002 թվականին կանխատեսվում են համանման ցուցանիշներ։ 

Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Հայաստանի տնտեսությունների կառուցվածքների վարլուծությունը ցույց է տալիս, որ մենք գրեթե չենք մրցակցում։ Աշխարհագրական հարաբերական մերձավորությունը ենթադրում է համագործակցության շահավետություն։ Մեր երկրների առեւտրային ազատ ռեժիմները հանում են շատ խոչընդոտներ։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ակտիվորեն ներառում է իր մեջ ներդրումներ` ընդլայնելով իր հնարավորությունները։ Երկրի տնտեսությունը լուրջ վերելքի նախաշեմին է, որի հիմքը քաղաքական կայունությունն է եւ տնտեսական վերափոխումների բավարար ծավալը։ Մենք մեզ դիտում ենք որպես Հարավային Կովկասի ամենակազմակերպված պետություն եւ ինտելեկտուալ ծառայությունների ապագա տարածաշրջանային կենտրոն։

Տնտեսական ոլորտում Հայաստանի կառավարության այսօրվա խնդիրներն են.

- Բարեփոխումների շարունակումը։ Օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին։
- Օտարերկրյա ներդրումների ակտիվ ներգրավումը։ Ներդրումային միջավայրի բարելավումը։
- Կապիտալ ներդրումներ ենթակառուցվածքներում (ճանապարհներ, ավիացիա, ոռոգում, կապ, էներգետիկա)։ Ավիացիան, էներգետիկան եւ կապը՝ մասնավոր ընկերությունների միջոցով։
- Հատուկ վերաբերմունք գերակա ուղղություններին` ալմաստի վերամշակում, ոսկերչություն, բարձր տեխնոլոգիաներ, վերամշակում
- Վարչարարության բարելավում, պայքար կոռուպցիայի դեմ:
- Սեփականաշնորհման շարունակում. այսօր Հայաստանի տնտեսության 75%ից ավելին ներկայացնում է մասնավոր հատվածը։ 

Հայաստանի առավելությունները.

- Ժողովուրդը գրագետ է եւ կրթված, նախաձեռնող է, նորի նկատմամբ` ընկալունակ։ Սա կապիտալ է, որ մշակվել է դարերով։

Հիմնական խնդիրները.

- Հարավային Կովկասի տարածաշրջանը շարունակում է ընկալվել որպես բախումնային։
- Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության առկայությունը։
- Տրանսպորտային ուղիների հիմնահարցը` որպես հակամարտությունների ածանցյալ։

Այս խնդիրների լուծումը մեծ մասամբ կախված է ընդհանուր առմամբ տարածաշրջանային գործընթացներից եւ դրանցում մեծ տերությունների ներգրավածության աստիճանից։

Մեր երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացման տեսանկյունից կարեւոր եմ համարում նաեւ այցի ընթացքում "Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանվածության մասին", "Կրկնակի հարկումից խուսափելու մասին" եւ "Առեւտրատնտեսական համագործակցության մասին" միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը:

Կցանկանայի նշել, որ բիզնեսն արդեն համագործակցության որոշակի փորձ է կուտակել: Հայաստանում կան համատեղ ձեռնարկություններ, ինչպես նաեւ հայկական ներդրումներ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ողջունելի կլինի մեր գործարար շրջանակների միջեւ պարբերական շփումները: Օգտվելով առիթից` կցանկանայի ձեզ հրավիրել Հայաստան, ինչը հնարավորություն կընձեռի Արաբական Միացյալ Էմիրությունների ձեռնարկատերերին ծանոթանալու Հայաստանի իրենց գործընկերներին եւ ներդրումային հնարավորություններին։ Նման միջոցառումները կնպաստեն մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը։

Հարգելի գործարարներ,

Եզրափակելով խոսքս` մաղթում եմ ձեզ արդյունավետ շփումներ եւ հաջողություն` ձեր ձեռնարկներին:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: