Ջանքերի մեկտեղման անհրաժեշտություն
"Գործն է անմահ, լավ իմացեք..."
27 Հոկ 2012  

Աշխատանք N1

Հարգելի այցելու,

Մեր ձեռքի տակ է հայտնվել մի տեսաֆիլմ, որը վերնագրված է "Աշխատանք N 1": Այն պատմում է երկրի առաջին դեմքի` այսինքն նախագահի աշխատանքային մեկ օրվա մասին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեև այս ֆիլմի գլխավոր հերոսն է, այնուհանդերձ նա ոչ մի խոսք չի ասում ամբողջ տեսաֆիլմում: Բայց դրա փոխարեն խոսում են այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե կամ ամենօրյա, և կամ էլ այդ օրվա աշխատանքային օրակարգի բերումով հանդիպում են նախագահի հետ:

Տեսաֆիլմն սկսվում ու ավարտվում է նույն հարցադրումով. "Համաձա՞յն եք լինել երկրի նախագահը": Հարցն զուտ հռետորական չի հնչում հատկապես ֆիլմի ավարտին, երկրի առաջին դեմքի ծանր աշխատանքային մեկ օրվան ծանոթանալուց հետո: Բայց այդ մեկ օրը միայն մեկ օր չէ, այլ ամիսներ ու տարիներ: 

Ավելացնենք միայն, որ երկրի առաջին դեմքի աշխատանքային օրվա, կամ այսպես կոչված "Աշխատանք N1"-ի մասին առաջին տեսաֆիլմն է: Հետագայում եղան նաև նախագահի հանգստի, կամ նախասիրությունների, ուղևորության մասին տեսանյութեր, բայց սա նրա աշխատանքային, մեղմ ասած ոչ հեշտ մեկ օրվա և յուրաքանչյուր օրվա մասին պատմող գուցե թե միակ տեսաֆիլմն է:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: