25.09.1998. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի
09.02.2006. Սփյուռքի հետ միասին
13 Սեպ 2011  
13.09.2011  |  13:49   |   Թերթեր և ամսագրեր

15.11.2005. Ավելի ակտիվ աշխատել ժողովրդի հետ

"Հայոց Աշխարհ"-ը լուսաբանել է Ռոբերտ Քոչարյանի Հունաստան կատարած պետական այցը, որի ընթացքում նախագահը հանդիպեց նաեւ հունահայ համայնքի ներկայացուցիչներին եւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: 
   
Ստորեւ՝ նախագահի պարզաբանումները մեր հայրենակիցներին հուզող որոշ հարցերի վերաբերյալ, որ ինքնին ուշագրավ են, բայց ժամանակի սղության պատճառով մեր ռեպորտաժներից դուրս են մնացել: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հաջորդ տարի, Հայաստանի Հանրապետության 15-ամյակին զուգահեռ տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք համաժողովին, որը Ռ.Քոչարյանը խիստ կարեւոր համարեց՝ "մեր անելիքները ապագայի համար ճշտելու", առաջին հերթին՝ մեր հարափոփոխ ժամանակներում Սփյուռքի ներուժի օգտագործման նոր, ավելի լիարժեք մեխանիզմներ մշակելու առումով:

Սա համատեղ աշխատանքի լայն ճակատ է ենթադրում ինչպես Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների շրջանակում հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված լոբբիստական աշխատանքի համակարգման եւ ակտիվացման, այնպես էլ հայրենի տնտեսության ոլորտում առավել համակարգված եւ ինտենսիվ համագործակցության համատեքստում: Ընդսմին, հանդիպման ընթացքում ուրվագծվեց այդ համագործակցության հեռանկարային ուղղություններից մեկը, որ, նախագահի համոզմամբ, կարող է համաժողովի օրակարգի առանցքային հարցերից մեկը դառնալ: 

Խոսքը սահմանամերձ գյուղերի շենացման ավտոնոմ ծրագրերի մասին է։ Ըստ նախագահի, անհրաժեշտ է առանձնացնել, «50 գյուղ, 100 գյուղ, եւ դրանց համալիր վերականգնումը ազգային գերնպատակ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգի հարց դարձնել»: 

Այս պահին խնդիրը դեռ ուսումնասիրության փուլում է: Նախագահի հանձնարարությամբ խորհրդատվական աշխատանք է տարվում Սփյուռքի հայկական կազմակերպությունների եւ անհատ բարեգործների հետ՝ մինչեւ տարեվերջ հստակեցնելու այդ համագործակցության ռեսուրսը, պարզելու առաջիկա 3-4 տարում նման ծրագրեր ձեռնարկելով, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քանի գյուղի դարդին կարելի է դարման անել: 

Համայնքի ներկայացուցիչներին նաեւ հետաքրքրում էր. պետությունն ի՞նչ է անում հակազդելու հայրենիքում ավելի ու ավելի պնդերեսաբար ծավալվող կրոնական աղանդների պառակտիչ գործունեությանը: Ի պատասխան՝ Ռ.Քոչարյանը մատնանշեց. «Մենք չենք կարող ուղղակի հակասության մեջ մտնել մարդու իրավունքների հետ այս հարցում՝ կապված այն պարտավորությունների հետ, որ ստանձնել ենք, դառնալով Եվրախորհրդի անդամ: Բայց, կարծում եմ, թե՛ պետությունը, թե՛ եկեղեցին կարող են շատ ավելի ակտիվ լինել, ավելի մեծ ուշադրություն դարձնել քարոզչական աշխատանքին»:

Ներկայումս մարդաշատ բնակավայրերում ակտիվորեն ծավալվող եկեղեցաշինությունը արդեն իսկ հնարավորություն է ընձեռում «ավելի ակտիվ աշխատել ժողովրդի հետ: Հակառակ դեպքում, եթե պարապ նստենք, չաշխատենք մարդկանց հետ, հետո, իհարկե, բողոքելու ենք, որ ուրիշներն են նրանց հետ աշխատում: Այստեղ ե՛ւ մենք, ե՛ւ Հայ Առաքելական եկեղեցին բավական անելիք ունենք: Այսինքն՝ մենք խնդիր ունենք պայմաններ ստեղծել, որպեսզի եկեղեցին կարողանա կառուցել եւ աշխատել ժողովրդի հետ: Նույնիսկ գնացել ենք այն բանին, որ այսօր դպրոցներում դասավանդվում է Հայ եկեղեցու պատմությունը»,- նշեց Ռ.Քոչարյանը: 

Մեր հայրենակիցներին հետաքրքրող հաջորդ հարցը դրսում աշխատանք որոնող մեր քաղաքացիներին պետականորեն աջակցելու խնդիրն է: Այսինքն՝ պետությունն ի՞նչ է անում կանոնակարգելու այս գործընթացը: Այլ կերպ ասած՝ աշխատանքային ներգաղթի երկրների հետ համաձայնեցնելով աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի հետ կապված հարցերը, օգնելու մեր հայրենակիցներին, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնելով՝ չհայտնվեն անորոշության մեջ: «Այդ խնդիրը իսկապես գոյություն ունի»,- ի պատասխան նկատեց նախագահը՝ չհապաղելով փաստել, որ «մյուս կողմից՝ սա բավական նուրբ հարց է: Եթե մենք այդ ուղղությամբ սկսենք քայլեր ձեռնարկել, մեզ անմիջապես կմեղադրեն, թե Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված ձեւով խրախուսում են արտագաղթը»: 

Բայց քանի որ հազարավոր մարդկանց ճակատագրեր են առնչվում այս հարցին, իհարկե, "կարելի է ինչ-որ բանաձեւ գտնել: Այդ բանաձեւը նաեւ դուք կարող եք առաջարկել: Մենք, իհարկե, փորձում ենք միգրացիոն գործընթացներին ավելի կազմակերպված բնույթ տալ, այլ պետությունների, մասնավորապես, Ռուսաստանի հետ քննարկելով եւ կարգավորելով միգրացիոն խնդիրները՝ կապված արտագնա աշխատանքի հետ, մեղմացնել այդ հարցերը": 

Նախագահի հավաստմամբ, զարգացումներն այս առումով հուսադրող են. "Նախորդ տարի մենք դրական միգրացիոն բալանս ենք արձանագրել: Կարծում եմ՝ այս տարի եւս վերադարձողների եւ մեկնողների հաշվեկշիռը դրական կլինի: Նկատի ունենալով, որ նախորդ երկու-երեք տարիներին այդ բալանսը գրեթե զրոյական էր, կարելի է ասել, որ արտագաղթ, որպես այդպիսին, այսօր ըստ էության գոյություն չունի: Այսինքն՝ մարդկանց մի մասը մեկնում է, մյուսները՝ վերադառնում, ինչպես ցանկացած այլ երկրի պարագայում է":

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: