Հարաբերությունների բարձր մակարդակ
Շնորհավորանքներ մայրության ու գեղեցկության տոնի առիթով
03 Ապր 2013  

Ավելի քան 360 հազար բաժանորդ

Հայաստանի վերագազաֆիկացումը թույլ տեմպերով արդեն սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի վարչապետության շրջանում: Սակայն նրա նախագահ ընտրվելուց հետո այնպիսի թափ հավաքեց, որը զարմացնում էր թե ԱՊՀ և թե եվրոպացի փորձագետներին: Այդ թափի շնորհիվ էր, որ մեկ տասնամյակ էլ չանցած Հայաստանը դարձավ ամենագազաֆիկացված հանրապետություններից մեկը ողջ ԱՊՀ տարածքում: Այդ տվյալներով Հայստանն առաջ անցավ թե Ռուսաստանից և թե նույնիսկ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներից: Երկնագույն վառելիքով բնակչության ու տնտեսվարողների ապահովումը նախագահ Քոչարյանի համար ուներ սկզբունքային նշանակություն: Այդ պատճառով էր բնագավառը երկրի ղեկավարի մշտական ուշադրության ներքո: Ներկայացնում ենք աշխատանքային մի հանդիպման ու խորհրդակցության պատմություն, որը վկայում է վերոհիշյալ ուշադրության մասին:

2006 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության  Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր "Հայռուսգազարդ" փակ բաժնետիրական ընկերություն: 

Երկրի ղեկավարը եղել է "Հայռուսգազարդ"-ի դիսպետչերական վարչությունում, որտեղ նրան ներկայացվել է ողջ Հանրապետության տարածքում բնական գազի շարժը: 

Այնուհետեւ Հանրապետության նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ընկերության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Նշելով, որ "Հայռուսգազարդը" խոշոր ենթակառուցվածքային ընկերություն է եւ իր նշանակությամբ առանցքային դեր ունի երկրի տնտեսության համար, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այցի նպատակն է ամփոփել ընկերության անցած տարվա աշխատանքը եւ ծանոթանալ ընթացիկ տարվա հիմնական անելիքներին ու ակնկալիքներին: 

"Հայռուսգազարդ"-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հաշվետվություն է ներկայացրել ընկերության անցած տարվա հիմնական ցուցանիշների վերաբերյալ: Նշելով, որ տարեցտարի բնական գազի սպառման ծավալներն աճում են, նա ասել է, որ 2005թ. ընթացքում Հանրապետություն ներկրվել է 1մլրդ 685 մլն խորանարդ մետր բնական գազ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 24,2 տոկոսով ավելի է: Ներկրման ծավալների կայուն աճը "Հայռուսգազարդ"-ի ղեկավարը բացատրել է գազամատակարարման վերականգնման ծրագրի ինտենսիվ իրականացմամբ, գազաբաշխիչ համակարգի ընդլայնմամբ, երկրի տնտեսության արդյունաբերական եւ առեւտրական սեկտորների կողմից գազասպառման աճի տենդենցներով: 

Ըստ Կարեն Կարապետյանի, Հանրապետությունում իրականացվող լայնածավալ գազիֆիկացման արդյունքում այսօր "Հայռուսգազարդի" փաստացի բաժանորդների թիվը հասնում է 360 հազար 634-ի: Ընկերությունը նախատեսում է գազամատակարարման վերականգնման ինտենսիվ փուլն ավարտել 2007թ.-ին: Գազիֆիկացման եւ գազասպառման ծավալների աճին զուգահեռ զգալիորեն նվազում են բնական գազի փաստացի կորուստներն, ինչպես նաեւ լուրջ աշխատանք է տարվում ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման, գազօգտագործման անվտանգության հետ կապված խնդիրների ուղղությամբ: 

"Հայռուսգազարդ"-ի ղեկավարը ՀՀ երկրորդ նախագահին ներկայացրել է 2005թ. ընթացքում համակարգում կատարված ներդրումները, որոնք հիմնականում ուղղվել են գազաբաշխիչ ցանցի ընդլայնմանն ու նոր բաժանորդների ձեռքբերմանը, գազափոխադրման համակարգի վերակառուցմանն ու վերազինմանը, գազաբաշխիչ ցանցի անվտանգ շահագործմանն ու հուսալիության բարձրացմանը: 

Կարեն Կարապետյանը նշել է, որ տարիների ընթացքում իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ հաջողվել է ընկերությունը դարձնել շահութաբեր եւ ապահովել կայուն ֆինանսական գործունեություն, ինչի արդյունքում "Հայռուսգազարդ"-ն այսօր Հանրապետության խոշորագույն հարկատուներից է:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ընկերությունն իրականացնում է համակարգի համար մասնագետների պատրաստմանն ուղղված կրթական ծրագրեր: 

Կարեն Կարապետյանը 2006 թվականին ընկերության առաջնահերթ խնդիրներից է դիտել գազիֆիկացման ավարտումը` նշելով, որ նախատեսում են տարվա ընթացքում բաժանորդների թիվն ավելացնել 80-100 հազարով: Նա կարեւորել է նաեւ Իրան-Հայաստան գազատարի շինարարական աշխատանքները: Ընկերության ղեկավարը "Հայռուսգազարդ"-ի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղություններից է համարել Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի պահպանումն ու հնարավորությունների կատարելագործումը:

Ամփոփելով խորհրդակցությունը, Հանրապետության նախագահը կարեւորել է ներկայացված ծրագրերի լիարժեք իրագործումը եւ նշել, որ դրանք վկայում են, որ ընկերությունը հզորանալու լավ միտումներ ունի: "Կառավարությունը շահագրգռված է, որ "Հայռուսգազարդ"-ը լինի շահութաբեր եւ ունենա արդյունավետ կառավարում", - ընդգծել է նա: Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել է, որ ծրագրերի իրականացումը թույլ կտա զգալիորեն բարելավել մարդկանց կյանքի որակը: 

Ըստ երկրի ղեկավարի, ժամանակը ցույց տվեց, որ հանձին ռուսական "Գազպրոմի", ռազմավարական գործընկերոջ ընտրությունը ճիշտ է կատարված: Նա վստահություն է հայտնել, որ հետագա համատեղ ծրագրերը եւս կնպաստեն ընկերության զարգացմանը:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: