"Արցախի հերոս" կոչում

"Արցախի հերոս" բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: "Արցախի հերոս" բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է "Ոսկե արծիվ" շքանշան:

"Գրիգոր Լուսավորիչ" շքանշան

"Գրիգոր Լուսավորիչ" շքանշանով պարգեւատրվում են մատուցած այնպիսի բացառիկ ծառայությունների համար, որոնք նպատակաուղղված են ԼՂՀ բարօրությանը:

"Շուշիի ազատագրման համար" մեդալ

"Շուշիի ազատագրման համար" մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ զինված ուժերի, ազգային անվտանգության պետական վարչության, ՆԳՆ այն զինծառայողները, ովքեր Շուշիի ազատագրման եւ այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաեւ Շուշիի գործողության կազմակերպիչներն ու ղեկավարները:

Եղևնու ազգային շքանշան

Եղևնու ազգային շքանշանը հանդիսանում է Լիբանանյան հանրապետության շքանշան: Հիմնադրվել է 1936թ. դեկտեմբերի 31-ի օրենքով:

Փրկչի շքանշան

Փրկչի շքանշանը - հունական հանրապետության բարձրագույն պարգևն է:

Պատվո Լեգիոնի շքանշան

Պատվո Լեգիոնի շքանշանը - ազգային շքանշան է հիմնադրված Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802թ. մայիսի 19-ին, ասպետների շքանշանի օրինակով:

Պատվո շքանշան

Պատվո շքանշանը - Վրաստանի պետական պարգևն է, հիմնադվել է Վրաստանի Խորհրդարանի որոշմամբ 1992 թ. դեկտեմբերի 24ին:

Վիտաուտաս Մեծի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Վիտաուտաս Մեծի շքանշանը – Լիտվայի հանրապետության բարձրագույն պարգևն է, հիմնադրվել է 1930թ. լիտվական մեծ իշխան Վիտովտի մահվան 500-ամյակի կապակցությամբ:

"Սպիտակ արծվի" շքանշանը

Սպիտակ արծվի շքանշանը – հնագույն լեհական շքանշաններից է: 1831 թ-ից այդ շքանշանը դասվել է Ռուսական կայսրության պետական շքանշանների շարքին, որպես Սպիտակ արծվի կայսրական և թագավորական շքանշան: 

|
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: