Բազմանպատակ այց
Շնորհավորանք ԵՎ բարձր պատասխանատվության կոչ
29 Հուն 2012  

Այց Արմավիրի մարզ

Հայաստանի Հանրապետության երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սովորություն ուներ ոչ միայն զեկույցներով լսել, այլ տեղում ծանոթանալ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներին: Այդպես, 2005 թվականի հուլիսյան այս օրերին, բերքահավաքի ու ոռոգման ամենասուր շրջանում նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այց էր կատարել Արմավիրի մարզ:

Նախագահն այցելել է Հացիկ համայնքի ծիրանի այգիներ, Կողբավան, Երվանդաշատ, Բագարան համայնքների նորամշակ մասնավոր հողատարածքներ:

Նախագահը շփվել է այգեգործների եւ հողագործների հետ: Վերջիններս երկրի ղեկավարի հետ զրուցել են իրենց արդեն իսկ լուծված եւ լուծման կարոտ խնդիրների ու հետագա ծրագրերի մասին:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը հիշեցրել է, որ այս շրջանի չմշակված ու անջրդի հողատարածքներն իրացնելու մտահղացումը ծագել էր 2002թ. իր այստեղ կատարած այցի ժամանակ անցկացված խորհրդակցության ընթացքում. "Սկզբունքը հետեւյալն էր` երբեւէ չմշակված հողատարածքների համար հրավիրել խոշոր ներդրողներ, քանի որ այստեղ մեծ ծավալի ներդրումներ էին պետք, եւ դրան զուգահեռ լուծել գյուղական համայնքներին ոռոգման եւ խմելու ջրով ապահովելու խնդիրը, ինչն աշխատելու հնարավորություն կտար նաեւ փոքր ֆերմերային տնտեսություններին: Այսօր ինքներդ տեսաք, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել, ուստի մեզ, կարծես թե, հաջողվել է գործը տեղից շարժել", - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի խոսքով, այգեգործության եւ հողագործության ընդլայնումը կմեծացնի նաեւ արտահանման հնարավորությունները, իսկ արտաքին շուկաներով զբաղվող մասնագիտացված ընկերությունների ձեւավորումը կխթանի փոքր եւ միջին ֆերմերային տնտեսությունների գործունեությունը:
 
Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել է, որ արդեն իսկ լուծվել են մի շարք խնդիրներ, որոնք իր հետ վերջերս կայացած հանդիպմանը ներկայացրել էին ֆերմերային տնտեսությունների ղեկավարները:
 
Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ գյուղատնտեսության զարգացումը շարունակելու է լինել ուշադրության կենտրոնում, եւ որ այդ ոլորտով զբաղվողների համար պայմանները գնալով դառնալու են ավելի նպաստավոր:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: