

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավանդաբար այցելում էր ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ` շնորհավորելու տվյալ երկրի գլխավոր` անկախության տոնի առիթով:
Այդպես, 2004 թվականի հունիսի 11-ին, Ռուսաստանյան Դաշնության ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ նույնպես նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ տիկին Բելլա Քոչարյանն այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանություն: Իր շնորհավորանքի խոսքում հանրապետության նախագաhը նշելով, որ մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ դարեր շարունակ ձեւավորվել են ամուր կապեր, վստահություն է հայտնել, որ անկախության պայմաններում դրանք ոչ միայն կպահպանվեն, այլեւ` կզարգանան:
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: