

2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շրջայց է կատարել եւ ծանոթացել է Հյուսիսային պողոտայի կառուցապատման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանի եւ այլ իրավասու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացրած խորհրդակցությունից հետո Հանրապետության նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայի կառուցումը նոր Երևանի կերտող Ալեքսանդր Թամանյանի չիրականցված երեզանքներից մեկն էր, ինչը կյանքի կոչվեց Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ու անմիջական վերահսկողությամբ:
Հյուսիսային պողոտան կառուցվեց ի հեճուկս թերահավատների ու հոռետեսների, ի հեճուկս բամբասանքների ու սադրանքների: Հյուսիսային պողոտոն թեև այսօր էլ մինչև վերջ կառուցապատված չէ, սակայն արդեն անհնար է Երևանը պատկերացնել առանց այս պողոտայի: