"Նա կայունացրեց երկիրը"
Քաղաքական "շունամիի" ձախողված փորձ
15 Սեպ 2012  

Այց մշակութային օջախներ

2002 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել էր "Լինսի" հիմնադրամի միջոցներով հիմնովին վերանորոգված Երեւանի ժողովրդական արվեստի թանգարան, Մարտիրոս Սարյանի եւ Երվանդ Քոչարի տուն-թանգարաններ:

Ծանոթանալով կատարված աշխատանքին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ "շինարարական աշխատանքի առումով, իհարկե, ապահովվել է բարձր որակ": Նախագահի խոսքով, արվող աշխատանքը լուրջ գործոն է հանդիսանալու Հայաստանում տուրիզմի զարգացման համար: "Չեմ կասկածում, որ 2003թ.հոկտեմբերի վերջին մենք այլեւս չենք ունենալու մշակութային այնպիսի օջախ, որտեղ մտնելիս կարող է ամաչենք", - նշել է երկրի ղեկավարը եւ ավելացրել. "Նախկինում իշխանություններին հաճախ էին մեղադրում, թե մշակույթն ու մշակութային օջախները Հայաստանում անտեսված են. մենք արեցինք առաջին քայլը՝ ապացուցելու, որ իրականում այդպես չէ, ճիշտ հակառակն է: Եվ այս գործընթացը կշարունակվի":

Տեղեկանք. "Լինսի" հիմնադրամի ֆինանսավորած "Մշակույթ" ծրագրի շրջանակում վերանորոգվում են շուրջ 40 մշակութային օջախներ Երեւանում եւ հանրապետության տարբեր մարզերում: Այդ նպատակի համար նախատեսված է 17,5 մլն ԱՄՆ դոլար: 

Ավելացնենք, որ նախատեսված միջոցներով հսկայական գործ արվեց, որից հետո մշակութային գրեթե բոլոր օջախներն ունեին միջազգային ներկայանալի մակարդակ: Այս մասին կարող եք կարդալ նաև այստեղ:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: