13.01.2003. Հայաստանի նախագահը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ԳԴՀ
Հայաստանում Ռ. Քոչարյանի ղեկավարության ժամանակ է մեզ հաջողվել նոր
19 Հուն 2012  
19.01.2012  |  14:12   |   Թերթեր և ամսագրեր

21.01.2003. Այցը գնահատում են Ռուսաստանի պետական եվ քաղաքական գործիչները

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը բարձր գնահատվեց ոչ միայն զանգվածային լրատվության միջոցներով (ի դեպ, Ռուսաստանի OPT հեռուստաալիքի "Ժամանակ" եւ "Ռոսիայի" "Վեստի" լրատվական ծրագրերի հունվարի 17-ի ամենակարեւոր քաղաքական իրադարձությունը հենց մեր երկրի նախագահի այցի մասին տեղեկատվություններն էին)։ Մեր գործընկեր, "Ռոսիա" հեռուստաընկերության մեկնաբան Մարգարիտա Սիմոնյանի հաղորդման համաձայն, այս այցի մասին ամերիկյան եւ եվրոպական հեռուստաալիքներով հաղորդվել է ավելի քան 100 տեղեկատվություն, ընդհանուր առմամբ 90 րոպե տեւողությամբ։

ՀՀ նախագահի այցն անչափ կարեւորում են հենց Ռուսաստանի Դաշնության իշխանավորները եւ քաղաքական գործիչները։ "Ազգի" թղթակցի հարցին պատասխանեցին ՌԴ Պետդումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը, միջխորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը։

Արթուր Չիլինգարով. - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը մենք գնահատում ենք շատ արդյունավետ, օգտակար եւ հասարակայնության համար բաց այց։ Բացի Ռուսաստանի կառավարությունում, ՌԴ Պետդումայում եւ Մոսկվայի քաղաքապետարանում բարձրագույն մակարդակով անցկացված հանդիպումներից, անչափ կարեւոր էր բարեկամական, ջերմ ընդունելությունը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մոտ։ Ամենաբազմազան հարցեր քննարկվեցին այս այցի ժամանակ, որոնք իրենց լուծումները կգտնեն։ Ռոբերտ Քոչարյանի հետ իմ անձնական շփումներն այն եզրակացության հանգեցրին, որ Ռոբերտ Սեդրակովիչը ոչ միայն քաղաքական լուրջ գործիչ է, այլեւ հստակ պատկերացնում է տնտեսական դաշտը, գիտի հիմնահարցերը եւ դրանց լուծման ճանապարհները։

Նիկոլայ Ռիժկով. - Մենք միայն կարող ենք ողջունել Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Մոսկվա։ Ես կարծում եմ, որ այս այցը ոչ միայն ժամանակին, այլեւ կարեւոր է, որովհետեւ եւս մեկ անգամ շեշտում է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների դարավոր, մեր երկու պետությունների այսօրվա ղեկավարների միջեւ եղած ջերմ, բարեկամական կապերը։ Այստեղ` Ռուսաստանում եւ մասնավորապես Մոսկվայում հայկական հզոր գաղթօջախ գոյություն ունի, որը զգալի կառուցողական աշխատանք է կատարում մեր երկրում։ Այս այցը մեծ աջակցություն կլինի Հայաստանին ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով։ Համոզված եմ, որ հատկապես վերջին ժամանակներս առաջընթացը նկատելի է բոլոր ոլորտներում։ Ես միշտ էլ շեշտել եմ հայերի պատմական հզոր հիշողության առկայությունը։ Ուստի համոզված եմ, որ այսուհետ առավել շահեկան կլինեն ռուս-հայկական փոխհարաբերությունները։

Իլյա Կլեբանով. - Ուրախ եմ, որ նախկին ԺՏՆՑ-ի տարածքում կրկին բացվում է "Հայաստան" տաղավարը, այս անգամ արդեն որպես մշտապես գործող տաղավար, որը միջազգային շուկա մտնելու հնարավորություն կտա Հայաստանին։ Փաստը կարեւոր է նրանով, որ տաղավարը բացում է ՀՀ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանի այցն անչափ կարեւոր է նրանով, որ զգալի առաջընթաց ենք ակնկալում ռուս-հայկական տնտեսական հարաբերություններում։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ, Մոսկվա-Երեւան
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: