03.12.2005. Հույսն ու լավատեսությունը շուկայական հարաբերությունների
08.12.2003. Հայաստանի ղեկավարությունը հարգել է Սպիտակի երկրաշարժի
07 Դեկ 2011  
07.12.2011  |  12:31   |   Համացանց

07.12.2006. Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 18-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին ուժգին երկրաշարժի հետեւանքով ավերվեցին մի քանի քաղաքներ եւ շուրջ 300 գյուղ: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, առանց տանիքի մնացին մեկ միլիոնից ավելին: Անսովոր ուժի ստորերկրյա ցնցումները 30 վայրկյանների ընթացքում ոչնչացրեցին Սպիտակը, որը երկրաշարժի կենտրոնում էր, ավերակների վերածեցին Լենինականը (Գյումրի), Ստեփանավանը, Կիրովականը (այժմ Վանաձոր): Երկրաշարժի գոտին ընդգրկեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ստորերկրյա ցնցումները զգացվեցին Երեւանում եւ Թբիլիսիում: Ինչպես նշում են փորձագետները, էպիկենտրոնում այնքան էներգիա արտազատվեց, որ համարժեք էր Խիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի պայթյունին: 

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք կայցելեն Գյումրի եւ ծաղկեպսակներ կդնեն երկրաշարժի զոհերի հուշահամալիրին:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: