07.10.2005. Հայաստանի ԵՎ Լատվիայի նախագահների համատեղ մամլո ասուլիսը
07.10.2005. Լատվիայի նախագահ.Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ոչ
12 Հոկ 2011  
12.10.2011  |  13:51   |   Համացանց

06.10.2005. Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Լատվիայի նախագահը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-8 պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան ամուսնու` Իմանտս Ֆրեյբերգսի հետ: Այցը տեղի կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին էին հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, լատվիական պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, մշակույթի նախարարները եւ այլ պաշտոնատար անձինք եւ շուրջ 50 գործարարներ: Այցի հիմնական նպատակն է միջպետական կապերի զարգացումը, համագործակցության խորացումը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության գերակա ուղղությունների որոշումը: Պետությունների ղեկավարները կքննակեն ԵՄ-Հայաստան համագործակցությունը, տարածաշրջանային նշնակության հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ակտուալ միջազգային խնդիրների շուրջ:

Նշենք, որ 2005 թվականի ապրիլին Վայրա Վիկե-Ֆրեյբերգան ընդգրկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի ձեւավորած համաշխարհային առաջնորդների խմբում, որոնք, որպես կազմակերպության գլխավոր քարտուղրաի պատվիրակներ պետք է աջակցեն ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացին: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ձեւաչափով: Այնուհետեւ տեղի կունենա երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի եւ Լատվիայի նախագահները կստորագրեն համատեղ հռչակագիր, պայմանագրեր կստորագրվեն կառավարությունների միջեւ ներդրումների խթանման եւ փոխադարձ պաշտպանության, մաքսային ոլորտում համագործակցության մասին, ինչպես նաեւ միջգերատեսչական փաստաթուղթ մշակույթի ոլորտում համագործակցության մասին: Պաշտոնական այցի շրջանակներում Լատվիայի նախագահը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Հայաստանի եւ Լատվիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-լատվիական գործարար համաժողովի փակումը: Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Բացի այդ, Լատվիայի նախագահը կհանդիպի Երեւանի պետական համալսարանի ուսանողա-դասախոսական կազմի հետ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Վայրա Վիկե-Ֆրեյբերգան կայցելի Էջմիածնի Գանձարան: Լատվիայի նախագահը կայցելի նաեւ Երեւանի կոնյակի գործարան, Մարտիրոս Սարյանի պուրակը: Հոկտեմբերի 8-ին Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:

www.panarmenian.net

***

07.10.2005. Ռ. Քոչարյան. Հայաստանին հետաքրքրում է այն ճանապարհը, որը անցել է Լատվիան ԵՄ մտնելու համար

"Պետք է խոսել ոչ թե ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի բավարարման մասին, այլ հակամարտության առարկայի մասին` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին եւ առաջին հերթին պետք է հաշվի առվի նրա կարծիքը, կապված այն բանի հետ, թե ինչպես են նրանք ցանկանում ապրել: Չեմ կարծում, որ կարող է լինել այնպիսի լուծում, որը կգոհացնի հակամարտության բոլոր կողմերին: Բայց իվերջո կստացվի այնպես, որ խնդիրը պետք է լուծվի ելնելով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից եւ մենք կիրառել ենք այդ իրավունքը Ղարաբաղում",- հայտարարել է այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է նա տեսնում ղարաբաղյան հակամարտության կողմերի համար այդ խնդրի լուծումը:

Ըստ նրա, "ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ բանակցությունները տեղափոխվել են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման հարթույթ": "Հայաստանը երբեք հանդես չի եկել տարածքային ամբողջականության սկզբունքի դեմ: Ղարաբաղի անկախությունը չունի որեւէ ընդհանուր բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո, այդ տարածքում ձեւավորվեցին երկու պետություններ: Ղարաբաղի ժողովուրդը օգտվեց ինքնորոշման իր իրավունքից հանրաքվեի անցկացման ճանապաչհով: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ես չեմ հիշում այնպիսի դեպք, որ կայսերության փլուզումից հետո խոսք գնա տարածքային ամբողջականության մասին"` հայտարարել է երկրի նախագահը:

Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ առանձնազրույց է ունեցել Լատվիայի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ համագործակցության քաղաքական եւ տնտեսական հարցեր: Նա հայտնել է նաեւ, որ տեղեկացրել է Լատվիայի նախագահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, ինչպես նաեւ հարավկովկասյան տարածարջանի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի եւ հանրապետությունների եւրաինտեգրման ընթացքի մասին:

"Մեզ հետաքրքրում է այն ճանապարհը, որը անցել է Լատվիան ԵՄ մտնելու համար եւ մենք ցանկանում ենք, որպիսզի որոշ ուղղություններով Լատվիան աջակցի մեզ եւրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այսօր մենք քննարկել ենք մի շարք ուղղություններ եւ երեւվի մինչ այս տարվա վերջ կհասնենք ընդհանուր լուծումների ու այդ ժամանակ կպարզվի, թե կոնկրետ որ ուղղություններով Լատվիան կաջակցի մեզ",-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նա գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Լատվիայի միջեւ վերջին տարիներին զարգացող քաղաքական երկխոսությունից եւ խորհուրդարանական մակարդակի հանդիպումներից: Բացի այդ, Հայաստանի նախագահը ողջունել է Լատվիայի նախագահի հետ ժամանած գործարարների պատվիրակությանը եւ տեղեկացրել է, որ ունի մեծ ակընկալիքներ Երեւանում անցկացվող հայ-լատվիական գործարար համաժողովից:

www.panarmenian.net

***

07.10.2005. Հայաստանի եվ Լատվիայի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ հարցերի շուրջ: Երկրների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի են ունեցել հայ-լատվիական բանակցություններն` ընդլայնված կազմով, որոնց ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի համար ուսանելի կարող է լինել հիպոթեքային շուկայի զարգացման, գյուղատնտեսությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, ապահովագրության, կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների Լատվիայի փորձը: Երկկողմ բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի եւ Լատվիայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն, ստորագրվել են նաեւ համաձայնագրեր երկու երկրների կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության, մաքսային հարցերում փոխադարձ օնության մասին: Ստորագրվել է նաեւ միջգերատեսչական փաստաթուղթ մշակույթի բնագավառում համագործակցության մասին:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: