Բանակի բարձր մարտունակության գաղտնիքը
27.04.2007. Անխախտ սահմաններ
09 Սեպ 2011  
09.09.2011  |  11:08   |   Թերթեր և ամսագրեր

29.01.2008. Ազգային բանակը կայացած է

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ - Այն ազգային անվտանգության գլխավոր երաշխավորն է

Հունվարի 28—ը ազգային բանակի կազմավորման օրն է։ 16—ամյա զինված ուժերի ծննդյան օրն սկսվեց "Եռաբլուր" պանթեոնում մեր քաջորդիների հիշատակին հարգանքի տուրքով։ Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ինչպես նաեւ բարձրաստիճան սպայակազմը ծաղիկներ դրեցին արցախյան հերոսամարտում զոհված հայորդիների հիշատակի հուշարձանին։ "Հպարտության, ցավի եւ հուզմունքի զգացումներ եմ ապրում՝ Եռաբլուր այցելելով",–լրագրողների հետ իր հույզերը լակոնիկ կիսեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, շնորհավորելով համայն հայությանը բանակի կազմավորման 16—ամյակի կապակցությամբ, նկատեց, որ մեր բանակն արդեն չափահաս է` մանկական տարիքից դարձել է երիտասարդ։ "Որքան էլ մանուկ է եղել մեր բանակը, սակայն այս 16 տարիների ընթացքում կատարել է իր առաջ դրված բոլոր խնդիրները, հաղթել պատերազմում, զարգացել` ցույց տալով իր ուժն ու հզորությունը։ Հարեւան պետությունը (Ադրբեջանը), հասկանալով հայկական բանակի ուժն ու կարողությունները, բավարարվում է միայն ռազմատենչ հայտարարություններով, քանի որ գործնական ոչ մի քայլ չի կարող կատարել։ Մեր բանակը կայացած է, այլ ոչ թե լոկ ստեղծված։ Այն հզոր է, մարտունակ՝ պատրաստ պաշտպանելու հայ ժողովրդի, մեր պետության եւ սահմանների անվտանգությունը", – հայտարարեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Ի պատասխան լրագրողի հարցին` նա ասաց, որ մոտ ժամանակներում մեր զինված ուժերը չեն կարող ամբողջությամբ անցնել պայմանագրային հիմունքների։ "Մոտ ապագայում նման հեռանկար չեմ տեսնում, քանի որ դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան տնտեսություն եւ այնպիսի պետություն, որը հնարավորություն կունենա բանակն ամբողջությամբ համալրել պայմանագրային զինծառայողներով", – նկատեց Մ. Հարությունյանը։ Նա հարկ համարեց ընդգծել, որ հարավկովկասյան տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակ է, Հայաստանը փոքր պետություն է եւ դեռեւս չունի անհրաժեշտ ռեսուրսներ եւ հիմք՝ ամբողջությամբ պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու համար։ Ըստ նրա` խնդիրը շատ ավելի խորն է։ "Որոշ գործիչներ հայտարարում են, թե շատ արագ կարելի է բանակը կրճատել, հասցնել 10 հազարի։ Նրանք չեն հասկանում, թե դա ինչ վտանգների առաջ կկանգնեցնի մեր երկրին։ Պետությունը չի կարող այսօր նման քայլի գնալ, քանզի կա ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտություն, եւ դրա գլխավոր երաշխիքը բանակն է",–ընդգծեց պաշտոնյան։

Սպայական պարահանդեսից տոնական համերգ

Բանակի ծննդյան 16—ամյակի տոնակատարություններն սկսվեցին կիրակի երեկոյան, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված սպայական պարահանդեսով, որին ներկա էր նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը։ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաները զինվորական գործից զատ երկու ամիս սերտել էին նաեւ դասական ու եվրոպական պարերի շարժումները, նրբություններն ու հմտությունները, այնպես որ, կարողացան գեղեցկուհի—պարընկերուհիների հետ միասին գերել հանդիսատեսին։
Իսկ հոբելյանական օրվա երեկոյան տոնական համերգ էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում. ներկա էին Ռոբերտ Քոչարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ—ն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

"Իր կարճատեւ պատմության ընթացքում անցնելով պատերազմի բովով` հայոց բանակը կոփվեց` դառնալով մեր երկրի անվտանգության երաշխիքը։ Փայլուն ռազմական գործողություններ իրականացնելով, հայ ժողովուրդը ցույց տվեց հայրենիքը կրծքով պաշտպանելու իր վճռականությունը եւ իրեն պարտադրված դժվարությունները հաղթահարելու հզոր կամքը",–հայտարարեց պաշտպանության նախարար Մ. Հարությունյանը տոնական հանդիսության սկզբին՝ վստահեցնելով, որ զորամասերի դռները միշտ բաց են հասարակության առջեւ։ Նա ասաց, որ երկրի ղեկավարի կողմից արդեն հաստատվել է ՀՀ պաշտպանական բարեփոխումների մինչեւ 2015 թ. ծրագիրը` արձանագրելով, որ այսօր մեր առջեւ դրված են այնպիսի համարձակ նպատակներ, որոնք դեռեւս մի քանի տարի առաջ անիրական կթվային։

Տեղեկացնենք, որ 2007թ. զինծառայողներին է հանձնվել 346 բնակարան, այս տարի այդ թիվը կհասցվի 475—ի։ Զոհված, 1—ին եւ 2—րդ խմբի հաշմանդամ զինծառայողների 448 անօթեւան ընտանիքների անցած տարի բնակարան ձեռք բերելու համար հատկացվել է 3 մլրդ դրամ փոխհատուցում, նույնքան կառավարությունը նախատեսում է տրամադրել այս տարի։

"Մեծ է պաշտպանության նախկին նախարար, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի դերն այս գործընթացներին", – հարկ համարեց ընդգծել Մ. Հարությունյանը։ Նրա խոսքերով, հայկական բանակի հիմնական խնդիրը եղել եւ մնում է ՀՀ—ի եւ ԼՂՀ—ի անկախության, պետական սահմանների ու ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչը բանակի ստեղծման օրից իրականացվել է փառքով ու պատվով եւ հետագայում եւս կկատարվի արժանապատվությամբ։ "Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում պատերազմ եւ կանենք ամեն հնարավորն այն բացառելու համար։ Մենք ոչ ոքի չենք սպառնում եւ ցանկանում ենք բոլորի հետ ապրել խաղաղ, սակայն ճշմարիտ է այն թեզը, որ չպետք է կարծել, թե հակառակորդը չի գա, այլ հարկ է մտածել, թե ինչով նրան դիմավորել",–նշեց նախարարը։ Շնորհավորելով զինվորից մինչեւ գերագույն գլխավոր հրամանատար, նա բոլորին կոչ արեց տոնական օրը չմոռանալ ու երախտագիտությամբ հիշել բոլոր այն քաջորդիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի ու ազատության։

Պարգեւատրվեցին շուրջ 300 զինծառայողներ ու 100 ազատամարտիկներ

Ազգային բանակի կազմավորման 16—ամյակի կապակցությամբ երեկ մի շարք զինծառայողներ արժանացան պետական ու գերատեսչական պարգեւների։ "Շնորհավորում եմ ձեզ բանակի կազմավորման 16—ամյակի կապակցությամբ եւ մաղթում առողջություն ու հաջողություններ՝ հանուն մեր բանակի ամրապնդման ու զարգացման, հանուն այն խնդիրների լուծման, որոնք դրված են բանակի առջեւ",– ասաց պաշտպանության նախարար Մ. Հարությունյանը` դիմելով զինծառայողներին։

Նա տեղեկացրեց, որ պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի եւ պաշտպանության բանակի ավելի քան երեք հարյուր զինծառայող եւ շուրջ 100 ազատամարտիկ։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ բանակի օրվա կապակցությամբ զորքերի մարտական պատրաստության եւ ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" երկրորդ աստիճանի շքանաշանով պարգեւատրված մի շարք զինծառայողներ իրենց պետական պարգեւն ստացան գերատեսչության ղեկավարից։

Զինվորականներին շնորհավորելու էին եկել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ—լեյտենանտ Գորիկ Հակոբյանը եւ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ—լեյտենանտ Արարատ Մահտեսյանը։ Գ. Հակոբյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարն արժանացավ անվանական սառը զենքի, որոշ բարձրաստիճան սպաներ ստացան "Մարտական համագործակցության համար" հուշամեդալներ, հուշանվեր—ժամացույցներ ու կրծքանշաններ։

ՀՀ ոստիկանապետի հրամանով պաշտպանության նախարարությանը տոնի կապակցությամբ փոխանցվեց երկու "ՈւԱԶ" մակնիշի մեքենա, իսկ զինծառայողները պարգեւատրվեցին "Համագործակցության համար", "Մարտական զորակցություն", "Համագործակցության ամրապնդման համար" շքանշաններով։

Զինծառայողներին սպասում էին նաեւ գերատեսչական պարգեւներ՝ "Դրաստամատ Կանայան", "Անդրանիկ Օզանյան", "Վազգեն Սարգսյան" շքանշանները։

Բացվեց հրամանատար Մովսես Սիլիկյանի հուշաքարը

Տոնի կապակցությամբ երեկ բացվեց Սարդարապատի ճակատամարտի կազմակերպիչ, գեներալ—մայոր Մովսես Սիլիկյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը մայրաքաղաքի Պուշկինի 38 հասցեում, որտեղ 1918—20թթ. ապրել է տաղանդավոր զինվորականը։ Հուշաքարի բացման նախաձեռնությունը "Երեւան" ամսագրինն է, որի էջերում մանրամասն անդրադարձ է եղել զինվորականին։ Հուշաքարը բացեցին պաշտպանության նախարար Մ. Հարությունյանն ու "Երեւան" ամսագրի գլխավոր խմբագիր Իդա Մարտիրոսյանը։ Նշենք, որ գեներալ Մ. Սիլիկյանը մեծ դերակատարություն է ունեցել Սարդարապատի հերոսամարտում, ինչպես նաեւ Մուշի ու Բիթլիսի ճակատամարտերում։ Անվիճելի է այն իրողությունը, որ Սարդարապատում հայերի պարտությունն անասելի դժվար կացության մեջ կդներ հայ ժողովրդին։ Հուշաքարին ծաղիկներ դրեցին եւ մեծ զինվորականի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին երեւանցիներ, զինվորականներ եւ այլք։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
"Հայաստանի հանրապետություն" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: