18.09.2006. ԵրԵՎանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը
20.09.2006. Մեկնարկեց "Հայաստան-սփյուռք" երրորդ համաժողովը
20 Սեպ 2011  
20.09.2011  |  12:16   |   Համացանց

18.09.2006. Բացվեց Հայաստան - Սփյուռք համաժողովը

Այսօր մեկնարկեց Հայաստան - Սփյուռք երրորդ համաժողովը, որի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Ռոբերտ Քոչարյանը. "Երկրորդ համաժողովից հետո անցած չորս տարին թե Հայաստանի, թե հայկական մեծ համայնքներ ունեցող երկրների համար լի էին բազմաթիվ զարգացումներով: Կարծում եմ, որ այս համաժողովը հնարավորություն է ընձեռում քննարկել այդ նոր իրականությունները եւ նախանշել մեր անելիքները առաջիկա տարիների համար":

Ելույթի ընթացքում Քոչարյանն անդրադարձավ երկու հիմնական թեմաների` իրավիճակը Հայաստանում, առկա մարտահրավերներն ու առաջընթացի հեռանկարները եւ Սփյուռքին առնչվող խնդիրներ, Հայաստան - Սփյուռք կապն ամրապնդելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ: Ելույթի ընթացքում հատկապես շեշտվեց սփյուռքահայության ավանդը տնտեսության զարգացման գործում: Ըստ տվյալների, արտասահմանյան ներդրումների ծավալն անցյալ տարի հասել է 500 միլիոն դոլարի, իսկ ընդհանուր առմամբ, ըստ Քոչարյանի, վերջին հինգ տարիների ընթացքում ՀՆԱ - ի միջինացված տարեկան աճը կազմել է 12,2%: "Սրանք ակնառու ցուցանիշներ են նավթ եւ գազ չունեցող հետխորհրդային պետության համար", - փաստեց Ռոբերտ Քոչարյանը:

Թվարկելով անկախ Հայաստանի բոլոր ձեռքբերումները, Քոչարյանն, այնուամեյանիվ չկարողացավ շրջանցել նաեւ բազմաթիվ խնդիրները, ճիշտ է դա արեց առանց թվարկումների, պարզապես տեղեկատվության կարգով. "Երկրում կան իրենց լուծմանն սպասող շատ խնդիրներ: Կան բազմաթիվ թերացումներ: Չեմ թվարկի, վստահ եմ, որ դրանք Ձեզ հայտնի են: Ուզում եմ շեշտադրել մի հիմնահարց, որի լուծված չլինելու հետեւանքները կարող են ունենալ համազգային բնույթ: Դա Երեւանի եւ գյուղական շրջանների, հատկապես` բարձր լեռնային, սահմանամերձ եւ հեռավոր գյուղերի, զարգացման հսկայական անջրպետն է: Այդ գործընթացը խթանում է Երեւանում ազգաբնակչության կենտրոնացումը `մարդաթափ անելով առանց այդ էլ թույլ գյուղական շրջանները":

Հայաստան - Սփյուռք երրորդ համաժողովը կարեւոր է թերեւս այս տեսանկյունից, քանի որ դրա առանցքային թեման Հայաստանի գյուղական համայնքների հետ կապված ծրագրերի իրականացումն է, ավելի կոնկրետ `ամեն մի գյուղի համար որեւէ սփյուռքահայ մեծահարուստի հովանավորություն ապահովելը:

Որպեսզի համաժողովի մասնակիցները տեղեկացված լինեն նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ պատկերացնեն, թե դեպի ուր է շարժվում Հայաստանը, Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց նաեւ վարվող կոմպլեմենտար քաղաքականությունը եւ համագործակցությունը `սկսած Ռուսաստանի հետ մինչեւ ՆԱՏՕ: "Արտաքին քաղաքականության համատեքստում կարեւոր գործոն է Սփյուռքի ներուժը քաղաքական լոբբինգի ոլորտում: Երկար տարիներ գործելով այլ քաղաքական մշակույթների միջավայրում `Սփյուռքի կազմակերպությունները յուրացրել են աշխատելու մեծ փորձ եւ արհեստավարժություն: Քաղաքական դաշտում ճանաչված հայկական կազմակերպությունները մեծ աջակցություն են ցուցաբերում հայ դիվանագիտությանը եւ առավել լսելի են դարձնում Հայաստանի ձայնը միջազգային ասպարեզում: Դա եւս մի վկայությունն է Սփյուռքի կազմակերպված լինելու հսկայական նշանակության: Որքան համակարգված, համահունչ լինի Սփյուռքի ձայնը, այնքան ազդեցիկ է լինելու նրա խոսքը", - շեշտեց Ռոբերտ Քոչարյանը:

Համաժողովի բացմանը նա անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին. "Մենք ունեցել ենք բանակցային գործընթացի բազմաթիվ ելեւէջներ: Մի քանի անգամ մոտ էինք պայմանագիր կնքելուն, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Ափսոսանքով եմ ասում, որ դա չհաջողվեց: Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ պատերազմի դեպքում հաղթանակը նվաճվում է ժողովրդի ոգով եւ մարտունակ բանակով, այլ ոչ թե հայտարարություններով: Մեր դիրքորոշումը հետեւյալն է `Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն անվիճելի փաստ է: Նրա կազմավորման իրավական հիմքերն` անխոցելի: Երկրի տնտեսությունը զարգանում է կայուն, խորանում են ժողովրդավարական բարեփոխումները: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն իրագործեց եւ պաշտպանեց ինքնորոշման իր իրավունքը եւ այսօր արդյունավետ պետական շինարարության գործընթացում է: Արցախում ձեռք բերված այս նվաճումներից հրաժարվելու մտադրություն ոչ ոք չունի: Ազգային թիվ մեկ գերխնդիր պետք է դիտվի ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերի գործադրումը":

Ի դեպ, համաժողովի փակման օրը կմեկնարկի համահայկական գործարար խորհրդաժողովը: Իսկ արդեն սեպտեմբերի 22 - ին` ագրոֆորումն ու Հայաստանի տնտեսությունը ներկայացնող մեծ ցուցահանդեսը:

www.armtown.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: