07.05.2005. Երեւանում բացվել է ԱՄՆ դեսպանատան նոր շենքը
07.05.2005. Ամենախոշոր ԱՄՆ դեսպանատունը աշխարհում
18 Մայ 2012  
18.05.2012  |  21:57   |   Համացանց

07.05.2005. Բացվեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության նոր շենքը

Ուրբաթ օրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության նոր շենքի հանդիսավոր բացման ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչները խոսեցին Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու "երկարաժամկետ հանձնառության" մասին: 

Երեւանյան լճի մերձակայքում կառուցված դեսպանատանը, որը Միացյալ Նահանգների ամենամեծ դեսպանատներից է, բացի դիվանագիտական առաքելությունից կտեղակայվի նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը: 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: 

"Անգամ նրանք, ովքեր այս գեղեցիկ շենքը տեսնում են միայն դրսից, այն պետք է դիտեն որպես խորհրդանիշը այն կարեւոր նշանակության, որ իմ կառավարությունը տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ՝ դրանք սերտացնելու մեր երկարաժամկետ հանձնառության", - իր ելույթում ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը:

Դեսպանատունը, որի շինարարությունը տեւել է չորս տարի, զբաղեցնում է 90 հազար քառակուսի մետր տարածք: Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Gոդֆրիի խոսքերով, կառույցի վրա ծախսվել է 76 միլիոն դոլար: (Ուկրաինայում, օրինակ, ամերիկյան դեսպանության շենքի կառուցման վրա ծախսվել է 40 միլիոն դոլար):

"Ես կարծում եմ, որ այս շենքը ներդրում է Հայաստանի ապագայի նկատմամբ", - իր խոսքում ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Շենքի կառուցման վրա ծախսված գումարներից, Գոդֆրիի ձեւակերպմամբ, ապահովվել է 18 միլիոն դոլարի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ: Իսկ շինարարության աշխատանքներում ներգրավվել է շուրջ 600 Հայաստանի քաղաքացի:

Բաղրամյան պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանության արդեն նախկին շենքը, որ Միացյալ Նահանգների սեփականությունն է, ըստ Գոդֆրիի, վաճառվելու է:

Արմեն Զաքարյան

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: