17.11.2007. Երեվանի երկրորդ այցեքարտը
30.09.2008. Շահագործման հանձնվեցին Սարալանջի մայրուղին ու հարակից
19 Սեպ 2011  
19.09.2011  |  15:11   |   Թերթեր և ամսագրեր

04.12.2008. Բացվում են Երեւանի "խցանված երակները"

Մայրաքաղաքում երեկ, կարելի է ասել, ավարտվեց ճանապարհաշինական "մեծ բեկումը". շահագործման հանձնվեց Հերացու, Կորյունի, Նալբանդյան, Չարենցի փողոցների հատման տրանսպորտային հանգույցը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

"Շահագործման հանձնվող այս կառույցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2007 թվականին, եւ այսօր, երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում, մայրաքաղաքն ստանում է երկար սպասված եւ քաղաքի կյանքում խիստ կարեւոր մի ընդգրկուն կառույց, որը կոչված է ամբողջովին փոխելու մայրաքաղաքի կենտրոնի դեմքը եւ էականորեն բարելավելու տրանսպորտային հաղորդակցությունների վիճակը",–ասաց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ պետական բյուջեից այս շինարարությունն իրականացնելու համար հատկացվել է 8 մլրդ դրամ։ 
Նոր մայրուղու շահագործման հանձնվող վերջին հատվածն ունի 2,6 կմ երկարություն, այն հնարավորություն է տալիս "Այրարատ" կինոթատրոնի շրջակայքի Տիգրան Մեծի եւ Արշակունյաց պողոտաների տրանսպորտային հոսքերն արագընթաց ճանապարհով ուղղորդել Խանջյան փողոցին զուգահեռ, Գետառի հունի վրայով դեպի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասի նորակառույց թունելը։ Այստեղից տրանսպորտային միջոցները հնարավորություն ունեն միանալ Սարալանջի ճանապարհին եւ առանց խոչընդոտի կամ լուսացուցային կարգավորման, անընդհատ հոսքով արագորեն հասնել Կոմիտասի պողոտա եւ Դավթաշենի կամուրջ։ "Այս ուղղությունը կոչված է բեռնաթափելու Մաշտոցի, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների, Խանջյան, Ա. Մանուկյան, Իսահակյան, Աբովյան, Նալբանդյան, Կորյունի, Չարենցի փողոցների ծանրաբեռնվածությունը, եւ առնվազն եռակի կրճատում է ճանապարհի վրա ծախսվող ժամանակը",– ասաց քաղաքապետը։

Կարեւորագույն հանգույցի շինարարությանը զուգահեռ տեղափոխվել է Գետառի հունը, որն այժմ հոսում է ավելի քան մեկ կմ երկարությամբ փակ ջրանցքով, ամբողջովին փոխվել են ստորգետնյա հնացած մալուխային ցանցերը եւ քայքայված հիմնական խողովակաշարերը։ Նշենք, որ կառուցվել են նաեւ 5 նոր ու ժամանակակից բազմամակարդակ տրանսպորտային ուղետարներ, 3 ստորգետնա եւ նույնքան էլ վերգետնյա կամրջային անցումներ, նորերով են փոխարինվել Գետառի բոլոր երեք հին կամուրջները։ 

Քաղաքապետի խոսքերով, Երեւանի հարավ-արեւելյան եւ հյուսիս–արեւելյան հատվածները միացնող արագընթաց մայրուղու շինարարության մտահղացումը գալիս է դեռեւս 1970-80-ական թվականներից, բայց այն իրականություն դարձավ միայն անկախությունից հետո։ Մայրաքաղաքում իրագործվող բոլոր կարեւորագույն ծրագրերը գտնվում են հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի հատուկ ուշադրության կենտրոնում։ "Այն, ինչ աներեւակայելի էր ընդամենը հինգ տարի առաջ, այսօր արդեն ծրագրված եւ իրագործվող իրականություն է Երեւանում։ Պետության կողմից հատկացվող միջոցներն անցյալին գերազանցում են տասնյակ անգամներով",- ընդգծեց Ե. Զախարյանը։

"Վստահեցնում եմ, որ թեեւ բոլոր աշխատանքներն իրականացվել են աննախադեպ սեղմ ժամկետներում եւ լարված ռեժիմով, բայց շինարարությունը կատարվել է այսօրվա պահանջներին համապատասխան բարձր մակարդակով եւ որակով, հաշվարկված՝ ծառայելու մեր ժողովրդին երկար տարիներ, բազմաթիվ սերունդների",–եզրափակեց քաղաքապետը։

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` տերունական աղոթքով սկսեց բացման արարողությունը՝ «բարի երթ մաղթելով ամենքին"։

Մայրաքաղաքում շրջայցի սկզբում դրա մասնակիցները նախ եղան Խանջյան-Թումանյան փողոցները կապող ստորգետնյա տրանսպորտային անցումի մոտ, ապա դրանով առաջ շարժվեցին դեպի Ա. Մանուկյան-Գետառ եւ Չարենցի-Հերացու հատվածներ։

Նախագծի ճարտարապետ, ճարտարապետական խմբի ղեկավար Աշոտ Ալեքսանյանի խոսքերով, ինքը ոգեւորված է հսկայական կառույցով, որի նմանը վերջին 15—20 տարվա ընթացքում չէր կառուցվել։ «Երեւանում ճանապարհաշինարարությունը մեծ թափ է առել, քաղաքի խցանված երակները բացված են",–ազդարարեց մասնագետը։ Ըստ նրա, Երեւանն ստացել է հարավ—հյուսիս անընդմեջ շարժման հնարավորություն, ինչը շատ կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ մայրաքաղաքի զարգացման առումով։ "Այսօրվանից Երեւանը շնչելու է, մինչ այժմ բոլորս նեղություն ենք կրել փողոցների խցանումների պատճառով, կարծում եմ՝ դրանք այլեւս չեն լինի",–հույս հայտնեց նա։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
www.hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: