Հանդիպում գործարարների հետ
29.12.2007. Նոր ճանապարհներ մայրաքաղաքում
23 Դեկ 2011  
23.12.2011  |  14:32   |   Համացանց

Բաղրամյան-Կասյան-Կիեւյան Եւ Բաղրամյան-Օրբելի Հանգույցների Բացում

Դեկտեմբեր 28-ին Երեւանի Բաղրամյան-Կասյան-Կիեւյան եւ Բաղրամյան-Օրբելի հանգույցների բացման արարողությունները տեղի ունեցան նախագահ Ռոբերտ Քոչարյանի, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, փոխադրության եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, առևտրի եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ: 

Հանգույցների բացման արարողությունների ընթացքում նախագահ Քոչարյանը, կարեւոր համարելով քաղաքաշինական ծրագրերի իրականացումը, համոզում հայտնեց, որ ամէն տարի պէտք է նման աշխատանքներ կատարվեն՝ Երեւանը ավելի հարմարավետ դարձնելու թե երեւանցիների, եւ թե մայրաքաղաքի հյուրերի համար: 

Այս հանգույցները նախագծված են 1980-ականն թվականներին եւ հնարավորություն կտան Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչեւ Կոմիտասի պողոտա անարգել, առանց լուսացույցների երթեւեկել: 

Բաղրամյան-Կասյան-Կիեւյան հանգույցի ընդհանուր երկարությունը 226 մետր է, լայնքը՝ 9 մետր: 

Իսկ Մարշալ Բաղրամյան պողոտայից դէպի Օրբելի փողոց տանող անցումն ունի 170 մետր երկարություն,որի  երթեւեկելի մասի լայնությունը 5.5 մետր է:

www.asbarez.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: