

Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթները: Վեցը տարի առաջ, հունիսյան այս օրերին Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ Ռումինիայում անցկացվող` Երկխոսության և գործընկերության Սևծովյան գագաթաժողովում:
Հայաստանի Հանրապետության նախագահն իր ելույթում համոզիչ փաստարկներով ցույց տվեց, որ տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները չեն կարող ամբողջական լինել և հաջողություն արձանագրել առանց տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցության, ինչպես նաև նշեց միավորող ու բաժանող հանգամանքները` մի կողմից տնտեսական շահերի ակնկալիք, մյուս կողմից` չկարգավորված էթնիկ հակամարտություններ: Այս համատեսքստում, ՀՀ նախագահը առիթը բաց չթողեց նշելու, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ուղին անշրջելի է: Նախագահ Քոչարյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: